ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 28 — Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը և նստավայրերը 1.
Ամփոփում
Հոդված 28. Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը և նստավայրերը 1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետևյալ վերաքննիչ դատարանները. 1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 16 դատավորի թվակազմով. 2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 18 դատավորի թվակազմով. 3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով. 4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 12 դատավորի թվակազմով, որից առնվազն 6-ը պետք է լինեն
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը և նստավայրերը 1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետևյալ վերաքննիչ դատարանները. 1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 16 դատավորի թվակազմով. 2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 18 դատավորի թվակազմով. 3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով. 4) վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առնվազն 12 դատավորի թվակազմով, որից առնվազն 6-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորներ:
2. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
3. Վերաքննիչ դատարանների նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում: (28-րդ հոդվածը փոփ.
14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ., լրաց.
23.12.22 ՀՕ-575-Ն ) (14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
