Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-31-Ն21 հունվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հունվարի 21- ին « ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝ 1) 6-րդ և 12-րդ կետերը «իրականացնող» բառից հետո լրացնել «կառուցվածքային» բառով.

2) 13-րդ կետի «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական» բառերով: Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «աշխատակազմում» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում» բառերով.

2) «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիական» բառերով: Հոդված 3 . Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքը» բառով: Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասում՝ 1) 11-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը.

2) 13-րդ, 19-րդ և 20-րդ կետերի «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական» բառերով.

3) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմում գլխավոր պաշտոնների 1-ին խմբի» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի» բառերով: Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ծառայողներին» բառերը փոխարինել «պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համապատասխան քաղաքացիական ծառայողներին» բառերով: Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով: Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասում և 42-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով: Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասում՝ ա. «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառերով, բ. «այլ» բառը փոխարինել «աջակցող մասնագիտական գործառույթներ իրականացնող» բառերով, գ. առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները և հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները համարվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում հաշվեքննիչ պալատի նախագահը:»: Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածում՝ 1) վերնագրում՝ ա. «աշխատակազմի» բառը հանել, բ. «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

2) 1-ին մասում՝ ա. «աշխատակազմի» բառը հանել, բ. «իրականացնող» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով.

3) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում՝ ա. «աշխատակազմի» բառը հանել, բ. «գլխավոր» բառը փոխարինել «ղեկավար» բառով, գ. «պաշտոնների» բառից հետո լրացնել «խմբում» բառով.

4) 2-րդ մասը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառով: Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի աշխատակազմում» բառերը փոխարինել «պալատ պետական մարմնում» բառերով: Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրից, 1-ին մասի 3-րդ կետից և 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը: Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով: Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով: Հոդված 15. Օրենքի 7-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏՈՒՄ »: Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 41. Ծառայությունը հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում »:

2) 1-ին, 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Հաշվեքննիչ պալատ պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվում է քաղաքացիական ծառայություն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 17. Օրենքի 42-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և 1-ին մասի «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով.

2) 1-ին մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով: Հոդված 18. Օրենքի 43-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը.

2) 4-րդ մասի «պալատի աշխատակազմում գլխավոր» բառերը փոխարինել «պալատում ղեկավար» բառերով.

3) 5-րդ մասի «աշխատակազմի» բառը փոխարինել «քաղաքացիական» բառով: Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածում՝ 1) վերնագրից հանել «քաղաքացիական» բառը.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները համարվում են հաշվեքննիչ պալատ պետական մարմնի քաղաքացիական ծառայողներ:»: Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. փետրվարի 7 Երևան ՀՕ-31-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-31-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.81 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.01.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.02.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.02.2020 Հիմնական ակտ 21.01.2020, ՀՕ-31-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.01.2018, ՀՕ-58-Ն 16.01.2018, ՀՕ-58-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունվարի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-31-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել