Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-538 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 53 | «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 հոկտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ` Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

«ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ին) խնդրելով. «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին ՀՕ-100 ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ, 8-րդ մասերը, 17-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր: «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՕ-100 ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»: Արձանագրելով այն հանգամանքները, որ. ա) ուղարկող բանկի տված վճարման հանձնարարագրի հիման վրա ստացող բանկը նույն բանկում բացված դիմողի հաշվեհամարին է մուտքագրել ուղարկող բանկի ուղարկած դրամական միջոցները «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկը մարելու նպատակով, բ) հետագայում ուղարկող բանկը չեղարկել է հանձնարարագիրը, որի արդյունքում առանց դիմողի գիտության ստացող բանկը դիմողի հաշվեհամարին մուտքագրված վերոգրյալ գումարը ելքագրել է փաստացիորեն ուղարկող բանկին վերադարձնելով «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի պարտավորությունների մարմանն ուղղված միջոցները, դիմողը գտնում է, որ բանկային հաշվեհամարին մուտք եղած դրամական միջոցների նկատմամբ առաջանում է հաշվի տիրոջ սեփականության իրավունք, այսինքն միջոցները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները բացառապես պատկանում են հաշվեհամարի տիրոջը (շահառուին), բանկը կամ այլ սուբյեկտ չի կարող ինքնակամ տիրապետել, օգտագործել կամ տնօրինել այդ միջոցները: Այդ միջոցները բանկի կամ այլ անձի կողմից կարող են տնօրինվել կամ անձն այդ միջոցներից կարող է զրկվել բացառապես դատարանի դատավճռի հիման վրա: Մինչդեռ, ըստ դիմողի, վիճարկվող նորմերին (բացառությամբ «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթի) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության արդյունքում ինքը զրկվել է իր հաշվեհամարին մուտքագրված, հետևաբար սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից: Ինչ վերաբերում է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթին (իրականում խոսքը վերաբերում է 4-րդ հոդվածի 7-րդ մասին), ապա դիմողը գտնում է, որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, քանի որ պարզ չէ, թե վերջնական հասցեատերը վճարման հանձնարարականում նշված շահառուն է, թե վճարման հանձնարարականի «Նպատակները» բաժնում նշված սուբյեկտը, որը կարող է տարբերվել վճարման հանձնարարականում նշված շահառուից: Դիմողն արձանագրում է, որ տվյալ դեպքում վճարման հանձնարարականի «Նպատակները» բաժնում նշված սուբյեկտը «Արիան Մոթորս» ՍՊԸ-ն է: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրության արդյունքներով դատական կազմը արձանագրում է, որ Սահմանադրական դատարանում 2019թ. օգոստոսի 8-ին մուտքագրվել է դիմողի նույնաբովանդակ դիմում, որի վերաբերյալ 2019 թվականի օգոստոսի 28-ին կայացվել է ՍԴԴԿՈ-47 որոշումը, որով վիճարկվում էր Քաղաքացիական օրենսգրքի 1-ին մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերը, 8-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթը, գործի քննության ընդունումը մերժվել է: Այսինքն ի տարբերություն դիմողի 2019թ. օգոստոսի 8-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված նույնաբովանդակ դիմումի սույն անհատական դիմումով վիճարկվում է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» օրենքի ամբողջ 3-րդ հոդվածը (նախորդ դիմումում վիճարկվել էր միայն 3-րդ հոդվածի 1-ին մասը), ինչպես նաև նույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը, ուստի սույնով անդրադառնում ենք միայն «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 4-րդ հոդվածի 7-րդ մասին: Անդրադառնալով «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՕ-100 ՀՀ օրենքի վիճարկվող 3-րդ հոդվածի 7-րդ մասին, իրականում խոսքը վերաբերում է 4-րդ հոդվածի 7-րդ մասին, քանի որ, նախ 3-րդ հոդվածը 7-րդ մաս չունի, երկրորդ դիմողն իր հիմնավորումները կառուցել է 4-րդ հոդվածի 7-րդ մասի առնչությամբ, թեպետ դիմումի վերջում շարադրված խնդրանքում, ինչպես 2019թ. օգոստոսի 8-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված նույնաբովանդակ դիմումում, սխալմամբ նշվել է 3-րդ հոդվածի 7-րդ մասը: Ընդ որում, 2019 թվականի օգոստոսի 28-ի ՍԴԴԿՈ-47 որոշմամբ Սահմանադրական դատարանի կողմից անդրադարձ է կատարվել նաև «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասին, քանի որ դիմողի հիմնավորումները փաստացի վերաբերվել են հենց այդ դրույթին: Անդրադառնալով նաև «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին արձանագրում ենք, որ նշված նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմումում բացակայում է որևէ հիմնավորում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

8 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել