Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 172 — Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակար
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 172AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 172 — Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակար

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 172. Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակարգի հսկողության տակ: Սենյակի դուռը պետք է սարքավորված լինի դեպի գնդի հերթապահի սենյակը դուրս բերվող էլեկտրոնաձայնային ազդանշանիչով, ունենա դիտապատուհան և բացվի դեպի շինության ներսը (դեպի կողք տեղաշարժվի): Թույլատրվում է դռան կամ շարժական պատի վրա մետաղյա ճաղա

Ամբողջ Տեքստ

Հոդված 172. Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակարգի հսկողության տակ: Սենյակի դուռը պետք է սարքավորված լինի դեպի գնդի հերթապահի սենյակը դուրս բերվող էլեկտրոնաձայնային ազդանշանիչով, ունենա դիտապատուհան և բացվի դեպի շինության ներսը (դեպի կողք տեղաշարժվի): Թույլատրվում է դռան կամ շարժական պատի վրա մետաղյա ճաղացանցի տեղադրում: Գնդացիրները, ավտոմատները, կարաբինները, հրացանները և ձեռքի նռնականետերը, ինչպես նաև գնդացիրների պահեստային փողերը, սվին-դանակները (սվինները) պետք է պահվեն զինաբուրգում, իսկ ատրճանակներն ու զինամթերքը` կողպեքով փակվող մետաղյա պահարաններում կամ դարակներում: Զինաբուրգերում են պահվում նաև հետևակային բահերը և հակագազերը: Ուսումնական զենքը և ուսումնական զինամթերքը պետք է պահվի մարտականից անջատ: Առանձին զինաբուրգի բացակայության դեպքում թույլատրվում է ուսումնական զենքը պահել մարտականի հետ և այդ դեպքում նրա պահպանման տեղը նշվում է «Ուսումնական զենք» մակագրությամբ: Ուսումնական ատրճանակները պահվում են ստորաբաժանման զինվորների ու սերժանտների մարտական ատրճանակների հետ: Մարզական զենքը պահվում է մարտականի հետ: Դրա պահպանման տեղը նշվում է «Մարզական զենք» մակագրությամբ: Ուսումնական և մարզական զենքի և ուսումնական փամփուշտների բացթողումը կատարվում է նույն կերպ, ինչպես և մարտական զենքինն ու զինամթերքինը: (172-րդ հոդվածը փոփ.

14.04.11 ՀՕ-124-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել