Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0950/11/20
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0950/11/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0950/11/2025 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 31. Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը · Հոդված 358. Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՀՇ հատուկ քննչական ծառայությունում 2020 թվականի մարտի 31-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ աար կան գործը: ՀՇ հատուկ քննչական ծառայության ն :)6. (այսուհետ նան՝ Նախաքննության մարմին) 2020 թվականի մարտի ՅԼի որոշմամբ աաա չվել է տոժող: Նախաքննության մարմնի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ թիվ արար ւան գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց ինքնությունները պարզվա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0950/11/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի որոշում,

նախագահող դատավոր՝ Գ.Պողոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

նախագահող դատավոր՝ Ռ.Բարսեղյան

2024 թվականի հուլիսի 25-ին

քաղաք Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ԵԴ/0950/11/20 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման դեմ թիվ

քրեական գործով տուժող

ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2020 թվականի մարտի 31-ին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ քրեական գործը։

ՀՀ հատուկ քննչական ծառայության

(այսուհետ

նաև՝ Նախաքննության մարմին) 2020 թվականի մարտի 31-ի որոշմամբ ճանաչվել է տուժող։

Նախաքննության մարմնի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ թիվ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց ինքնությունները պարզված չլինելու հիմքով։

Վերոնշյալ որոշման դեմ տուժող

ներկայացուցիչ

Ա.Ղարագյոզյանի կողմից նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին ներկայացված բողոքը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ (այսուհետ նաև՝ Դատախազ) 2020 թվականի հոկտեմբերի 8-ի

որոշմամբ մերժվել է։

2. 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) է ստացվել Նախաքննության մարմնի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» և Դատախազի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի «Բողոքը մերժելու մասին» որոշումների դեմ

ներկայացուցիչ

Ա.Ղարագյոզյանի բողոքը, որը Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ մերժվել է։

3. Տուժող

ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի հատուկ

վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնվել անփոփոխ։

2

3

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժող

ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված և օրինական չէ, դրանով թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտում։

5.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերին և հիմնավորումներին անդրադարձել է խիստ վերացական, իսկ բողոքի որոշ հիմնավորումների չի անդրադարձել և իրավական գնահատական չի տվել։ 5.2. Բողոքաբերը նշել է, որ Նախաքննության մարմինը վատ վերաբերմունքի և բռնության վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ և օբյեկտիվ քննություն, «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման մեջ մի շարք հանգամանքներ խեղաթյուրված են ներկայացվել, որին թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանները չեն անդրադարձել։ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ենթադրյալ խոշտանգման դեպքի կապակցությամբ արդյունավետ քննություն չիրականացնելու հանգամանքը հաստատվում է նաև այն փաստով, որ քննիչը դեպքից 6 (վեց) ամիս անց է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ 5.3. Անդրադառնալով որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց ինքնությունը պարզված չլինելու հիմքով քրեական գործով վարույթը կասեցնելու

իրավաչափությանը, բողոքաբերը նշել է, որ տուժողն իր ցուցմունքով մանրամասն նկարագրել է տեղի ունեցած միջադեպը և կոնկրետ մատնանշել իր նկատմամբ բռնություն իրականացրած անձանց։ Մինչդեռ նշված անձանց ոչ միայն մեղադրանք չի առաջադրվել, այլև Նախաքննության մարմինը, հիմնվելով վերջիններիս նույնաբովանդակ ցուցմունքների վրա, կասեցրել է գործի վարույթը։ 5.4. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ սույն քրեական գործով Նախաքննության մարմինը ճանաչման չի ներկայացրել բռնություն գործադրող ոստիկաններին, վերջիններիս չի առերեսել [անընթեռնելի] հետ, ոստիկանության բաժնի տեսախցիկների տեսագրություններն առգրավելու նպատակով տեղում քննչական գործողություն չի կատարել, չի նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, ինչպես նաև չի հարցաքննել տուժողի հորը, ով դեպքից անմիջապես հետո մանրամասն տեղեկացված է եղել դեպքի հանգամանքների մասին։

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել թիվ ԵԴ/0950/11/20 գործով Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ արձանագրել է․ «(...) Դատարանը, քննության առնելով բողոքը, լսելով Դիմողի, Քննիչի և Դատախազի բացատրությունները, ելնելով քրեական գործի նյութերից, ստուգելով բողոքի փաստարկները, վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ կապված իրավունքների և ազատությունների հնարավոր խախտումների

հետ, զերծ մնալով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները գնահատելուց, հիմնվելով հետազոտված նյութերի վրա NL հաշվի առնելով վերոգրյալ իրավանորմերի պահանջները, դրանցով սահմանված իրավակարգավորումները և Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, հանգում է եզրակացության, որ ներկայացված բողոքն անհիմն է ու պետք է մերժվի՝ հետևյալ պատճառաբանություններով.

4

5

Քննիչը 28.09.2020թ. կայացրած որոշմամբ պատճառաբանելով, որ. «Ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն ոստիկանության

ծառայողների արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար», որոշել է թիվ

քրեական գործի վարույթն ամբողջությամբ

կասեցնել` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ

08.10.2020թ. որոշմամբ մերժել է Քննիչի

28.09.2020թ. որոշման դեմ ներկայացված բողոքը՝ այն անհիմն լինելու

պատճառաբանությամբ։ Գտել է, որ Քննիչի որոշումն օրինական է և հիմնավորված, այն վերացնելու դատավարական հիմքերը բացակայում են:

Դատարանն արձանագրում է, որ դատաքննությամբ Դիմողը չհիմնավորեց, որ Քննիչի 28.09.2020թ. որոշմամբ թույլ է տրվել տուժող

իրավունքների անհամաչափ խախտում:

Դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի 28.09.2020թ. որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, քրեական գործով վարույթը կասեցվել է, քանի որ կատարված բազմակողմանի քննությամբ հնարավոր չի եղել պարզել այն անձին կամ անձանց, ով (ովքեր) պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, քրեական գործով վարույթը կասեցվել է անհրաժեշտ և հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո: Մասնավորապես, վարույթի ընթացքում նշանակվել է փորձաքննություն, Քննիչին ուղղված նույնա-բովանդակ դիմումներով

հրաժարվել են տուժող

հետ

առերեսվելուց, որպես վկա հարցաքննվել են

Քննիչը

նույնաբովանդակ

գրություններով տուժողին և Դիմողին ուղարկել է թիվ

քրեական գործով

վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը՝ հայտնելով, որ նրանք կարող են ծանոթանալ քրեական գործի կոնֆիդենցիալ տեղեկություններ չպարունակող նյութերին:

Այսպիսով, վերը նշված պատճառաբանություններով և հիմնավորումներով չանդրադառնալով բողոքի մյուս պատճառաբանություններին, դատարանը հանգում է եզրակացության, որ վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշմամբ իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել(…)»։

8. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(...) [Տ]վյալ դեպքում պետք է պատասխանել այն հարցին, թե հիմնավոր է արդյո՞ք դիմող

ներկայացուցիչ

Արա Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը:

(...)

[Ք]ննարկելով

6

հատուկ

բողոքում

արված

վերանայման

պատճառաբանությունները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Դատարան ներկայացված բողոքով և դրան կից նյութերով չի հիմնավորվել Քննիչի 08.09.2020թ. որոշմամբ ρηιδηη

իրավունքների անհամաչափ խախտման փաստը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ողջամտորեն կատարվել են բոլոր անհրաժեշտ և հնարավոր քննչական և դատավարական գործողությունները, որոնց արդյունքում, սակայն հնարավոր չի եղել պարզել այն անձին կամ անձանց, ով/ովքեր պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հատուկ

վերանայման բողոքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի շրջանակներում քրեական գործի հարուցման իրավաչափության և ենթադրյալ դեպքի առերևույթ այլ հանցակազմին համապատասխանելու, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ժամանակի, ոստիկանության ծառայողների ցուցմունքների արժանահավատության և վարույթն իրականացնող մարմնի կողմից Բողոքաբերի պնդմամբ կատարման ենթակա գործողությունների չկատարման, մասնավորապես՝ տուժողի հոգեբանական վիճակի պարզմանն ուղղված փորձաքննություն չնշանակելու, տուժողի հորը չհարցաքննելու մասին արված

պատճառաբանություններին, և արձանագրել, որ եթե մինչդատական վարույթի 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 162-166:

նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը,

քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի: Նախաքննության մարմնի գործունեությանը դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան: Բողոքաբերի կողմից վերոնշյալ ասպեկտների վիճարկումը դուրս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում վերաքննիչ դատարանի առջև դրված լուծման ենթակա հարցերի շրջանակից, նշված փաստարկները քննարկման առարկա կարող են դառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության

կողմից թիվ

քրեական գործով 28.09.2020 թվականին կայացված «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված է, գործի նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս հաստատված համարել այն, որ Քննիչի կողմից իրականացվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, քննարկվող գործի շրջանակներում վարույթը կասեցվել է միայն անհրաժեշտ և հնարավոր գործողությունների կատարումից հետո, իսկ Բողոքաբերի կողմից ինչպես Առաջին ատյաի դատարանում բողոքի, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի քննության ընթացքում չի հիմնավորվել Քննիչի վերոնշյալ որոշման կայացման արդյունքում տուժողի սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների անհամաչափ սահմանափակման փաստը։

7

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, դիմող

ներկայացուցիչ Արա

Ղարագյոզյանի բողոքը մերժելիս, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որպիսի պայմաններում դատական ակտը բեկանելու իրաչափ հիմքեր չկան: Ուստի դիմող

ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի հատուկ

վերանայման բողոքը, պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 27-ի՝ թիվ ԵԴ/0950/11/20 որոշումը՝ թողնել անփոփոխ (. . .)»:2

9. ՀՀ քննչական կոմիտեից ստացված

գրության համաձայն՝

«(. . .) [Հ]Հ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում գտնվող թիվ քրեական վարույթով 08.04.2023թ.-ին որոշում է կայացվել վարույթը վերսկսելու մասին»3:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով։ Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը

ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի

բողոքը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 192-199։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 33-35:

8

9

ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումները։

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք

ներկայացուցիչ

Ա.Ղարագյոզյանի բողոքը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

12. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե՝

1) հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ. (...)

4. Քրեական գործով վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո:

5. Քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ (…)»։

ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «Տուժողը, (...) իրավունք ունի` (...) բողոքարկել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունները և որոշումները, այդ թվում` դատավճիռը և դատարանի այլ վերջնական որոշումը.»: ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Քննիչը տուժողին (...) կամ [նրա] ներկայացուցիչներին (...) պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը և ժամկետները»: 12.1. Իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է դատական

10

պաշտպանության առանձնահատուկ դերը, որի բաղադրիչն է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը։ Դատական պաշտպանության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա*:

13. ՀՀ նախկին քրեական դատավարության 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից։

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում (…)»:

13.1. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ներսես Միսակյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են՝

դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և

ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը և Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը։

11

– դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում՝ նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների

և

ազատությունների անօրեն

և

չհիմնավորված

սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (…):

(…)[Մ]ինչդատական վարույթի ընթացքում քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումները և գործողությունները, որոնք կարող են խախտել դատավարության մասնակիցների իրավունքներն ու ազատությունները կամ խոչընդոտել արդարադատության մատչելիությանը, կարող են բողոքարկվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան»5:

14. ՀՀ նախկին քրեական դատավարության 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«(…) Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված:

Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։

14.1. Վերահաստատելով և զարգացնելով Ֆ.Գալստյանի և Գ.Խնուսյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը Արսեն Մակարյանի գործով ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանները պարտավոր են կայացնել ոչ միայն օրինական և հիմնավոր, այլև բավարար չափով և պատշաճ կերպով պատճառաբանված դատական ակտեր։ Այլ կերպ՝ դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող բացառապես հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների հիմման վրա։ Հակառակ 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը։

12

պարագայում քրեական դատավարության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի կողմից ներկայացված բողոքը

մերժել է՝ պատճառաբանելով, որ Նախաքննության մարմնի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է, դրանով

իրավունքներն ու օրինական շահերը

չեն խախտվել:7

- Վերաքննիչ դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը, դիմող

ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի

բողոքը մերժելիս, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ: Անդրադառնալով հատուկ վերանայման բողոքում ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի շրջանակներում քրեական գործի հարուցման իրավաչափության և ենթադրյալ դեպքի առերևույթ այլ հանցակազմին համապատասխանելու, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու ժամանակի, ոստիկանության ծառայողների ցուցմունքների արժանահավատության և վարույթն իրականացնող մարմնի կողմից բողոքաբերի պնդմամբ կատարման ենթակա գործողությունների չկատարման, մասնավորապես՝ տուժողի հոգեբանական վիճակի պարզմանն ուղղված փորձաքննություն չնշանակելու, տուժողի հորը չհարցաքննելու մասին արված պատճառաբանություններին, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա նշված հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, 6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումը։

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

13

իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:8

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 12-14.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ մերժելով Նախաքննության մարմնի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» և Դատախազի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի «Բողոքը մերժելու մասին» որոշումների դեմ

ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, դատական ակտերի պատճառաբանությունների հիմքում դրել են ընդհանրական դատողություններ։ Այսպես, Առաջին ատյանի դատարանն առանց բողոքում ներկայացված ծավալով առարկայական քննարկման ենթարկելու Նախաքննության մարմնի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումները, եզրահանգման է եկել առ այն, որ քրեական գործով վարույթը կասեցվել է անհրաժեշտ և հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո։ Իր հերթին, Վերաքննիչ դատարանը քննության առնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի կողմից բերված հատուկ

վերանայման բողոքը, ընդհանրական եզրահանգումներ է կատարել առ այն, որ գործի նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս հաստատված համարել այն, որ Նախաքննության մարմնի կողմից իրականացվել է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, քննարկվող գործի շրջանակներում վարույթը կասեցվել է միայն անհրաժեշտ և հնարավոր գործողությունների կատարումից հետո, իսկ Բողոքաբերի կողմից ինչպես Առաջին ատյանի դատարանում բողոքի, այնպես էլ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքի քննության ընթացքում չի հիմնավորվել Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշման կայացման արդյունքում տուժողի սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների անհամաչափ սահմանափակման փաստը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

14

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը չեն համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին:

17. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, որ առերևույթ խոշտանգման դեպքի առթիվ չի իրականացվել արդյունավետ քննություն։ Այլ կերպ՝ Նախաքննության մարմնի կողմից չեն կատարվել բոլոր հնարավոր և անհրաժեշտ դատավարական գործողությունները, որոնք հանդիսանում են քրեական գործով վարույթի անխոչընդոտ և անխափան ընթացքի ապահովման անհրաժեշտ նախապայմաններ։ Մասնավորապես՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքները, որ ոստիկանության բաժնի տեսախցիկների

տեսագրություններն առգրավման նպատակով տեղում քննչական գործողություն չի կատարվել, չի նշանակվել դատահոգեբանական փորձաքննություն, տուժող հետ չեն առերեսվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության

բաժնի աշխատակիցներ

ինչպես նաև չի

հարցաքննվել տուժողի հայրը, ով դեպքից անմիջապես հետո մանրամասն տեղեկացված է եղել դեպքի հանգամանքների մասին։ Ավելին՝ Նախաքննության մարմինը բավարարվել է միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության

բաժնի աշխատակիցներ

հարցաքննությունից հրաժարվելու մասին դիմումներով։

առերես

Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կատարել բոլոր հնարավոր և անհրաժեշտ դատավարական գործողությունները, որոնք կապահովեն քրեական գործով վարույթի անխոչընդոտ և անխափան ընթացքը, որից հետո միայն, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կասեցնել քրեական գործով վարույթը։

9

Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշումը։

15

17.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տուժողի հոգեբանական վիճակի պարզմանն ուղղված փորձաքննություն չնշանակելու, տուժողի հորը չհարցաքննելու մասին Բողոքաբերի պնդումներին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանի կողմից անդրադառնալու դեպքում կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ընդունելի համարվել չի կարող։ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունները՝ Նախաքննության մարմնի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման իրավաչափության վերաբերյալ հիմնավոր չեն։

18. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված գործի արդարացի քննության սկզբունքի խախտման, ինչը 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի հուլիսի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը բեկանելու համար։

18.1. Ինչ վերաբերում է բողոքաբերի ներկայացված մյուս փաստարկներին, ապա սույն դեպքում, երբ արդեն իսկ առկա են բողոքարկվող դատական ակտը բեկանելու իրավական հիմքը՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում դրանց անդրադառնալը:

19. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ 2023 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ թիվ 62208120 քրեական վարույթի վերսկսման պայմաններում, ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանումը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ (դրանք, ունենալով ժամանակավոր բնույթ, կորցրել են իրենց

16

իրավական նշանակությունը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հուլիսի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/0950/11/20 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հուլիսի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0950/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել