Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 58 — Պաշտոնավարման առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 58AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 58 — Պաշտոնավարման առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 58. Պաշտոնավարման առանձնահատկությունները 1. Այն նախարարություններում, որտեղ համալրված են և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, և մամուլի քարտուղարի պաշտոնը, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր դառնալը: Թափուր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական

Ամբողջ Տեքստ

Հոդված 58. Պաշտոնավարման առանձնահատկությունները 1. Այն նախարարություններում, որտեղ համալրված են և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, և մամուլի քարտուղարի պաշտոնը, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թափուր դառնալը: Թափուր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այդ պաշտոնը հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն:

2. Այն նախարարություններում, որտեղ չկա մամուլի քարտուղարի պաշտոն, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եռամսյա ժամկետում հանվում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից՝ դառնալով հայեցողական պաշտոն, և զբաղեցվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարի կողմից նույն օրը:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջները տարածվում են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու դեպքում:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնավարող աշխատակազմի ղեկավարների վրա:

5. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կառավարման համակարգի մարմիններում և մարզպետարաններում խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձանց վրա: Նրանք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից: Մյուս պետական մարմիններում, որտեղ խորհրդականի պաշտոն զբաղեցնող անձինք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները, և չկա օրենքով նախատեսված պաշտոնից ազատման այլ հիմք, շարունակում են զբաղեցնել պաշտոնը: Այն պետական մարմիններում, որտեղ սահմանված են խորհրդականի պաշտոններ, և այդ պաշտոնները սահմանված չեն սույն օրենքով, այն զբաղեցնող անձինք տասն աշխատանքային օրվա ընթացքում ազատվում են զբաղեցրած պաշտոններից: (հոդվածը 07.05.26 ՀՕ-183-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել