Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սեբոյան — ԵԴ1/0209/11/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սեբոյան — ԵԴ1/0209/11/23

Վճռաբեկ դատարանԵԴ1/0209/11/2314 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնում նախաձեռնվել է թիվ 58202523 քրեական վարույթը՝ ՀՇ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված հատկանիշներով: 2023 թվականի հուլիսի 3-ին վկա Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանը միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը, ՇԸ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության քննիչ Գ.Մարկոսյանի՝ 2023 թվականի հուլիսի 8-ի որոշ

Ամբողջ Տեքստ

յ ԵԴԼ/0209/11/23

ւ ՀՔՑ «22

Ա ՍԱՏԱՆԱ 3.

2 ՅԵՐԻԻ

Ժա

ԱԱՈՆՏՉԱՄՏՏ

ՄԻՏ 11

ՀՀԶՅԱղՈՒՑՆ 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Հովհաննիսյան

14 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ Արծրուն Սեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երրորդ բաժնում նախաձեռնվել է թիվ 58202523 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված հատկանիշներով:

2023 թվականի հուլիսի 3-ին վկա Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանը միջնորդություն է ներկայացրել կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որը, ՇԸ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության քննիչ Գ.Մարկոսյանի՝ 2023 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձի կողմից բերվելու հիմքով:

Վերոհիշյալ որոշման դեմ Ա.Սեբոյանի փաստաբան Ա.ՆԾատինյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կ.Շարությունյանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով:

Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ թիվ 58202523 քրեական վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1Լին մասի Լին կետով նախատեսված՝ քրեական օրենսգրքով նախատեսված որնէ հանցանքի բացակայությունը հաստատվելու հիմքով:

2. 2023 թվականի հուլիսի 23-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել վկա Ա.Սեբոյանի փաստաբան ԱԾատինյանի բողոքը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայութան քննչական գլխավոր վարչության քննիչ Գ.Մարկոսյանի՝ 2023 թվականի հուլիսի 8-ի ն ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի

3

օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ

Կ.Շարությունյանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումների դեմ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ փաստաբան Ա.Ծատինյանի բողոքի կապակցությամբ հարուցված մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճվել է՝ բողոք ներկայացրած անձի` դատական նիստին չներկայանալու հիմնավորմամբ:

3. Վկա Ա.ՆՍեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 8-ի որոշմամբ թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Սեբոյանի ներկայացուցիչ Ա.Ծատինյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի մարտի Լի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոնշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից դատական պաշտպանության իրավունքի սահմանափակմամբ խաթարվել է

արդարադատության բուն էությունը:

5.. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389րդ հոդվածի կանոնները, դրա արդյունքում, ըստ էության, հրաժարվել է իրականացնել արդարադատություն ն քննության չի առել բողոքի հիմքերն ու հիմնավորումները:

Բողոքաբերի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված դատավարական նորմերից հնարավոր չէ միանշանակ եզրահանգել, որ վարույթը կարճելու մասին որոշումը չի հանդիսանում բողոքարկման ենթակա որոշում: Մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերի շրջանակը սպառիչ չէ, ն օրենսդիրը նախատեսել

4

է նան թվարկված դատական ակտերից բացի, այ ակտերի բողոքարկման հնարավորություն:

5.2 Բողոքաբերն ի թիվս այլնի նշել է, որ սույն դեպքում բողոքաբեր Արծրուն Սեբոյանը ներկայացել է դատական նիստին, ինչն արձանագրել է նան Առաջին ատյանի դատարանը, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Էին մասը կիրառելի չէր ն այդ հիմքով չէր կարող կարճվել:

5.3 Արդյունքում, բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ ն 391-րդ հոդվածները կիրառվել են ՀՀ Սահմանադրության 5-րդ, 61-րդ, 63-րդ, 8-րդ, ինչպես նան «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ, ինչը ոչ իրավաչափ է դարձնում բողոքարկվող դատական ակտը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշումը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) (Բ/ողոք ներկայացրած անձ Ալեքսանդր Ծատինյանը չի ներկայացել դափական նիատին, ավելին՝ դատարանին հասցնագրված գրությամբ հայտնել է, որ իր ն Արծրուն Սերոյանի միջն առկա չէ պայմանագրային հարաբերություն (պարտավորություն) առ այն, որ ինքը մասնակցելու է ասյն բողոքի քննության համար նշանակված դատական նիատերին՝ բար էության ընդունելով դատական երաշխիքի սույն վարույթով ոչ պատշաճ ասրյեկտ լինելու հանգամանքը: Հեփնաբար՝ Դատարանն արձանագրում է, ոչ փասփաբան Ալեքսանդի Ծատինյանի 2023 թվականի հուլիսի 22-ի բողոքի հիման վրա հարուցված մինչդատական ակտի վիճարկման վարույթն ենթեւկա է կարճման: (...)»:

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի ւ Տե'ս, նյութեր, հատոր 2, թերթեր 36-42:

5

դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոք ներկայացրած անձր՝ Ալ.Ծատինյանը կամ երա ներկայացուցիչը կամ պաշտպանը չեն ներկայացել դատական նիարին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 503-րդ հոդվածի Լ ին մասով սահմանված կարգով, որոշում է կայացրել վարույթը կարճելու մասին: Վերաքննիչ դատարանը փաւասվում է, որ վերը նշված վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, իսկ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի ուտւմնասիրությամը տեսանելի է, ոլ նշված որոշումը ներառված չէ Վերաքննիչ դատարանում հավզտուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակի մեջ: Այսինքն՝ կողմի չներկայանալու հիմքով վարույթը կարճելու մասին որոշման առկայությունը հատուկ վերանայման րողոք ներկայացնելու հիմք չի հանդիսանում, ուսրի Վերաքննիչ դատարունը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ փաստաբան Ալ.Ծաղտինյանի կողմից բերված հավտուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության'(...)»-:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավեվ դաւրական պաշվտայանությաւն իրավունք»:

ՇԸ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ

դատարաններն առաջին ատյանի դափարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դապտեւկան ատյան են»:

2 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 79-81:

6

10.1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումները՝

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը՝ որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար ն հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու ն շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետնաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի

7

դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, ն անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք ն պարտականություն,

- դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը միայն

ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումը չէ: Այս ինստիտուտն այն հիմնական ն էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվւմ է ստորադաս դատարանի կողմից արդար

դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1ին մասով ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների ՛`պաշտպանութան մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից ն արդար դատաքննութան իրավունի խախտման դեմ պաշտպանության

արդյունավետ միջոցից,

- բողոքարկելի են միջանկյալ դատական այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, մինչդեռ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը ն վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու՝ դատավորի հայեցողությանը::

10.2. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-ւ0 որոշմամբ,

վերահաստատելով իր բազմաթիվ որոշումներում դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիության սահմանադրական "Տեն, անտ ումոոմ»» ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ- 690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈՂ192, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՌ-1257 ն 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ-1191 որոշումները:

8

իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածութան ն ապահովման վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները, վարչական վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման հնարավորության բացակայության առնչությամբ նշել է, որ. «(...) ՐԵյախ՝ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի դատական ակտերի հետ կապված իրավահարարբերությունների՝ վվյալ դեպքում բողոքարկման ինստիտուտի կանոնակարգումների ժամանակ (...) Թյրենադիրը բավարար հետնողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի մասով օրենսդրական կանոնակարգումները սահմանադրաւկաւն դատալրաւնի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ ն համահունչ զարգացնելու առումով, չի ապահովել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգիփության ն կանխատեսելիության որակները: (..-) (Երկրորդ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական ամրագրման բացակայությունն Օարգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարրը հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքից: Գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման իրավունքի նորմատիվ ամրագրումը կընդլայնի արդյունավետության ն օրյեկտիվության նկատմամը հանրային վարահությունը, կապահովի խախտված իրավունքների լիարժեք վերականգնման

հնարավորությունը, թույլ կփեւ վերադաս ատյաւնի դատարանին վերացնել արորին ատյանի թույլ փված դավաւկան սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ափյանների մատչելիության ապահովմանն Օն կնպաստի դատական

պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությանը: 66Դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է, որը հետեւողականորեն պեվք է իր արտացոլումի գտնի օրենսդրության մեջ՝ նախատեսելով գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման համապատասխան ընթացակարգեր (...)»':

11. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Կոնվենցիա) 13-րդ հոդվածի «Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ ՍԴՈ-1190 որոշումը:

9

համաձայն «Յուրաքանչյուն ոք,։ ում ասն Կոնվենցիայով ամիագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի, պերական մարմինների առջն իրավական պաշտպանությաւն արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

11. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` նան Եվրոպական դատարան) անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացղ դատարանի մատչելիության իրավունքի

կապակցությամբ նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ, ն կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեն Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, ն առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի ն հետապնդված նպատակի միջն»:

12. Դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների առնչությամբ Վճռաբեկ դատարանը նս արձանագրել է, որ՝

- դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուրն դեպքում ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները ն 5Տե'ս տւնոտ ուսնոոմչ Մարդու իրավունքների եվրռպական դատարանի՝ Քի՛115 5. Օօ666 գործով 1991 թվականի օգոստոսի 27ի վճիոր, գանգատներ թիվ 12750/87, 13780/88.14003/88, կետ 59, 1. Օօօալրօմծ Լո Թոզմծծ ս. Էհռուշ գործով 1992 թվականի դեկտեմբերի 16ի վճիռը, գանգատ թիվ 12964/87, կետ 28, Տ1ռոծս ». Ծաօողռ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 229, ԷՈ/տմյիօու ս. Թօուռուն գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիոր, գանգատ թիվ 29294/02, կետ 50:

10

ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլող պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները,

- անձի դատարանի մատչելիության ն դատական պաշտպանության

կարնորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի ն չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը: Այլ կերպ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջցի նե հետապնդվող նպատակի միջն. արդարացի

հավասարակշռություն՝ բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու հնարավորությունը,

- դատարանի մատչելիութիան իրավունքի արդյունավետ իրացման

տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ենթադրում է նան դատական այն ակտերի բողոքարկման հնարավորությունը, որոնք ինքնին կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատճելիության իրավունքի իրացումը՝ բացառելով անձի կողմից իր խախտված իրավունքների ն ազատությունների՝ դատական կարգով վերականգնումըճ:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետեյալ դատական ակտերը.

(.-.)

" Տես Վճռաբեկ դատարանի` Խյգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ արա որոշման 16-րդ կետը, 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴԼ/0029/18/23 որոշման

1

4) այն օրենսգրքի 284րդ, 291-րդ, 294րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններից որնէ մեկր բավարարելու կամ մերժելու մասին, ինչպես նան մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին.

(.-.)

13) այն օրենսգրքով նախատեսված դեպքերում այլ դատական ակտեր»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Մինչդափական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ ասյն օրենսգրքի 264րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դատալսումների ձնով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշվապանի պարտադիր մասնակցությամբ: Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիարին չի ներկայացել, ապա դատարանի որոշմամը վարույթը կարճվում է»:

14. Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ1/0029/18/23 վարույթով որոշման շրջանակներում, անդրադառնալով ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման հնարավորությանը, արձանագրել է, որ վարույթը կարճելու մասին որոշումն իր առաջացրած իրավական հետնանքներով հավասարազոր է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմանը, որի բողոքարկման հնարավորությունը, ի տարբերություն վարույթը կարճելու մասին որոշման, ուղղակիորեն նախատեսված է քրեադատավարական օրենքով: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքի ըստ էության քննությունը բացառելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթը կարճելու մասին որոշումը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, սակայն օրենսդիրն այդ որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման ուղղակի հնարավորություն չի նախատեսել ոչ իրավաչափորեն սահմանափակելով անձի՝ դատական պաշտպանության մատչելիության համատեքստում վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը դատական կարգով բողոքարկելու իրավունքը, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության

12

61-րդ հոդվածով ն Կոնվենցիայի 13-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանութան ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հետ՛:

15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարան է ստացվել վկա Ա.Սեբոյանի փաստաբան Ա.Ծատինյանի բողոքըձ:

- Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով, մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճել է այն հիմնավորմամբ, որ բողոք ներկայացրած անձ Ա.Ծատինյանը չի ներկայացել դատական նիստին::

- Նշված դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն հիմնավորմամբ, որ վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, իսկ նույն օրենսգրքի 389-րդ հոդվածի ուսումնասիրությամբ տեսանելի է, որ նշված որոշումը ներառված չէ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակի մեջ: Այսինքն՝ կողմի չներկայանալու հիմքով վարույթը կարճելու մասին որոշման առկայությունը հատուկ վերանայման բողոք ներկայացնելու հիմք չի հանդիսանում":

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ԵԴՕ029/18/23 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նան մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշման պարագայում: Հետնաբար, դատական պաշտպանության մատչելիության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անձը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու մինչդատական ակտի Տես Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1Լի թիվ ԵԴԼ/0029/18/23 որոշումը:

Ց Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը:

5 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:

օ Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:

3

իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը՝ վերադաս դատական ատյանի առջն բարձրացնելով նման որոշում կայացնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը:

17. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ, դատարանի հետնությոնն առ այն, որ մինչդատական ակտի իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, իրավաչափ չէ:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է ն հիմք է դատական ակտը բեկանելու ն վարույթը նոր քննության փոխանցելու համար':

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի ԱնՍեբոյանի ներկայացուցիչ, փաստաբան Ա.ատինյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն հանգի համապատասխան հետնության:

19. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում վկայակոչված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը ռ Տե՛ս, ողամուտ ողամոոմ5, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/8 ն Ավաթ Ամինի զործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

14

ՈՐՈՇԵՑ

Արծրուն Սեբոյանի ներկայացուցի Ա.՛Ծատինյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 8-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/0209/11/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել