Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 141 — Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 141. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում 1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու և հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բերված բողոքները` 5 դատավորի կազմով։ 2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի

Ամբողջ Տեքստ

Հոդված 141. Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում 1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու և հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով բերված բողոքները` 5 դատավորի կազմով։

2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են միանձնյա, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու և հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները՝ 5 դատավորի կազմով։ 3․ Վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և դրանց վերաբերյալ որոշումները կայացվում են գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը դատավարության մասնակցի հիմնավորված միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ եկել է այն եզրահանգման, որ վերաքննիչ բողոքի քննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով այն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:

4. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը դատավարության մասնակիցը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում:

5. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո որոշում է կայացնում վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ։

6. Վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ: (141-րդ հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-312-Ն, 11.02.26 ՀՕ-30-Ն, խմբ., լրաց.

04.03.26 ՀՕ-92-Ն ) ( 04.03.26 ՀՕ-92-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել