Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-298-Ն21 դեկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում «կամ պարտադիր այլ վճարներ» բառերը փոխարինել «, այլ վճարներ» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «այլ պարտադիր վճարումների» և «պարտադիր այլ վճարումների» բառերը փոխարինել «այլ վճարների» բառերով.

2) 2-րդ մասի վերջին պարբերության վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շրջանառության հարկի, բնապահպանական հարկի պարտավորությունները (սույն օրենքի իմաստով՝ գույքի իրացումից ծագող հարկային պարտավորություններ):»: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետից հանել «պետական» բառը, իսկ «ֆինանսական հաշվետվությունները» բառերը փոխարինել «հարկային հաշվարկները» բառերով: Հոդված 4. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «պարտադիր» բառը: Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկերի և պարտադիր վճարների գերավճարների առկայությունը պարզելուն ուղղված» բառերը փոխարինել «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության և հանդիպակաց» բառերով: Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում «իրացումից ստացված անուղղակի հարկերի» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների» բառերով: Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասից հանել «և պարտադիր» բառերը.

2) 5-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) սնանկության վարույթի ընթացքում հարկերի և (կամ) վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղեկատվության, այդ թվում` ապահովված պարտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը (որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները), և դրանք գրանցում է պարտատերերի գրանցամատյանում` համապատասխան հերթում.»: Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածում «գույքի վաճառքի հետ կապված անուղղակի հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով: Հոդված 9. Օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասում «կվճարեն իրացումից ծագող անուղղակի հարկերը» բառերը փոխարինել «կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով: Հոդված 10. Օրենքի 82-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «ե» կետի «օտարման հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները» բառերը փոխարինել «գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները» բառերով.

2) «է» կետի «հարկային, պարտադիր այլ վճարների» բառերը փոխարինել «հարկերի և (կամ) վճարների» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-298-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-298-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1324 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2018 Հիմնական ակտ 21.12.2017, ՀՕ-298-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.12.2006, ՀՕ-51-Ն 25.12.2006, ՀՕ-51-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 դեկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՀՕ-298-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել