Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ալեքսանյան — ԼԴ1/0059/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ալեքսանյան — ԼԴ1/0059/01/17

Վճռաբեկ դատարանԼԴ1/0059/01/179 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 71108816 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՇՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ն Սարգիս Սամվելի Գրիգորյանի՝ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: 12. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով Մ.Ալեքսանյանը

Ամբողջ Տեքստ

ՀԱՆ 722 ԴԼ/0059/01/17

Ր» ԱՆ Է

Լեր: 4

ԱՅԻ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Տ.Թադնոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան

9 ապրիլի 2025 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 71108816 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Մելսիկ Արթուրի Ալեքսանյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ն Սարգիս Սամվելի Գրիգորյանի՝ նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

12. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով Մ.Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով` պատժի կրման ժամկետի սկիզբը հաշվելով 2016 թվականի նոյեմբերի 21-ից:

Նույն դատավճռով դատապարտվել է նան Ս.Գրիգորյանը:

13. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալ Ս.Գրիգորյանի պաշտպան Հ.Արսենյանի միջնորդությունը, տուժողի իրավահաջորդ Ս.Թադնոսյանի վերաքննիչ բողոքը, մասնակիորեն բավարարել է ամբաստանյալ Ս.ՕԳրիգորյան՝ Օ։6պաշտպան Հ.Արսենյանիի ն ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքները՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճիռը ն գործն ուղարկվելով նույն դատարան՝ նոր քննության:

14. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանի միջնորդությունն այն գրավով կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ:

3

Լ5. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 4ին որոշմամբ պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը` Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու ն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

Լծ. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ պաշտպան Գ.Հարությունյանի միջնորդությունը` Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու ն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է մասնակիորեն, խափանման միջոցը փոխվել է ն խափանման միջոց է ընտրվել գրավը՝ գրավի չափ սահմանվելով 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը:

2. Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռ.Մինասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 23ի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշումը բեկանել է ն կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով պաշտպան Գ.Շարությունանի միջնորդություն` ամբաստանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնելու վերաբերյալ, ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը թողնելով անփոփոխ: Որպես խափանման միջոց կիրառված գրավի գումարը՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը, վերադարձվել է գրավատուին:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

4

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքաբերը նշել է, որ քրեական վարույթում առկա չէ փաստական տվյալ առ այն, որ Մ.Ալեքսանյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից այն պարագայում, երբ վերջինս ոջ միայն հենց դեպքի օրն է կամովին ն մեղայականով ներկայացել ՀՀ ոստիկանության Բազումի բաժին, տվել խոստովանական ցուցմունքներ ն աջակցել գործի քննությանը, այլ նան ներկայացել է իրավապահ մարմիններին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշման կատարումն ապահովելու համար, որպիսի իրողությունները, վարույթի տնականության պայմաններում, Մ.Ալեքսանյանի կողմից թաքնվելու վտանգի մասին հետնությունները դարձնում են հիմնազուրկ:

Ըստ բողոքաբերի՝ Մ.Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու, այդ թվում նան՝ գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ ստորադաս դատարանի ենթադրությունները հիմնավոր չեն: Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը չի հիմնավորել գործի նյութերում առկա փաստական տվյալներով ն բացառապես բավարարվել է առաջադրված մեղադրանքի (հիմնավոր կասկածի) վերաբերյալ դատողությունները որպես կալանքի տակ պահելու հիմք ներկայացնելով` դրանով թույ տալով անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ բողոքարկվող դատական ակտում առկա չէ որնէ համոզիչ փաստարկ, թե գրավի կիրառմամբ ինչո՞ւ հնարավոր չէ ապահովել Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը:

Բողոք բերած անձը փաստարկել է, որ վարույթում առկա տվյալներով վկա Գոռ Հարությունյանը ներկայումս էլ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ն Առաջին ատյանի դատարանը տվյալ վկայի ներկայությունն ապահովելու համար միջազգային իրավական փոխօգնության խնդրանքով դիմել է Ֆրանսիայի

5

Շանրապետության իրավապահ մարմիններին ն հայտնի չէ, թե արդյոք ի՞նչ ժամկետում կամ ընդհանրապես հնարավոր կլինի նրան ներկայացնել դատարան, թե՝ ոչ: Բողոքաբերն ընդգծել է, որ Մ.Ալեքսանյանն անազատության մեջ է եղել 2016 թվականի նոյեմբերի 21-ից, ն չնայած Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված ծավալին, որը ենթադրում էր միայն վկա Գոռ Հարությունյանի հարցաքննությունը դատարանում՝ նոր քննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են տուժողի իրավահաջորդը, վկաները ն գործի քննությունն ըստ էության դադարեցվել է՝ վկա Գոռ Հարությունյանին հայտնաբերելու, ծանուցելու կամ դատարան ներկայացնելու համար: Արդյունքում՝ բողոքաբերի պնդմամբ` Մ.Ալեքսանյանն անորոշ ժամանակով պահվում է կամ պահվելու է անազատության մեջ:

Բողոքի հեղինակը նշել է նան, որ Մ.Ալեքսանյանն արդեն իսկ կրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի դատավճռով նշանակված 14 տարի ժամկետով ազատազրկման ձնով պատժի մեկ երկրորդից ավելին՝ 7 տարին, մինչդեռ ստեղծված իրավիճակում վերջնական դատական ակտի բացակայության պատճառով նա զրկված է քրեական օրենքով սահմանված պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից օգտվելու հնարավորությունից, ինչը նս իրավացիորեն հաշվի է առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից գրավ կիրառելիս:

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 12-ի որոշմանը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Մ.Ալեքսանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «/Ն/ա, 2016 թվականի նոյեմրերի 20-ին՝ ժամի 22:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երնանյան խճուղի 88 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի հարակից տարածքում, Սարգիս Գրիգորյանի հետ, չպարզված շարժառիթով, վիճաբանել են Հարություն Աղաջանյանի հետ ն առանց նախնական համաձայնության ապօրինաբար

6

կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խմբով, իրենց մուր գտնվող դանակներով հարվածներ են հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի փարբեր մասերին՝ ձախից կրծքավանդակի վերին, կրծոսկրի արորին երրորդի, աջից որովայնի արորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, սփտրին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ բազկի միջին երրորդի առաջային, ատորին երրորդի ներսային մակերեսի, ծոծրակային ձախ ուսագուտուհետրին մակերեսի, կրծքավանդակի հետին մակերեսի արորին աջ ու ձախ հատվածների, գովվկային շրջանի հետին մակերեսի աջից ն ձախից նարային շիջաններին` պատճառելով կտրած, ծակած-կտրած թվով 5 վերքերի տեսքով մարմնական վնասվածքներ ն սպանել նրան»:

7. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի օգոստոսի 12ի որոշման համաձայն` «(...) Դատարանը փաստում է, որ ասյն փուլում պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդությունը քննելիս ամրաարանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը շարունակում է թեն նվազ, սակայն առկա լինել, որն ինչպես նախորդ որոշմամը է արձանագրվել, համադրվել է ոչ միայն մեղսագրվող արարքի բնույթի ն ծանրության աարիճանի հետ, այնպես էլ այն հանգամանքի հետ, որ ամիաարանյալը ներկայացել է մեղայականով ն իր կողմից կատարած ենթադրյալ հանցագործության վերարերյալ տվել է ցուցմունքներ, սակայն Դատարանը գտնում է, որ այսհիմքը չի կարող նույնական լինել քննության սկզբնական փուլում ն գործի քննության այն փուլում, քանի որ գնալով այդ հիմքը չեզոքանում է, որի առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է նոր փարական հանգամանքների առկայություն, որը սույն դեպքում առկա չէ: Ինչ վերաբերում է Մելսիկ Ալեքսեւնյունի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքնեվել են վկաների մեծամասնությունը, դեռես չեն հարցաքննվել վկաներ Գոռ Հարությունյանը ն Հենրիկ Վարդանյանը:

Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ րար ՍբԿՏ համակարգում գրանցված տեղեկությունների ն սահմանահատումների պապտմության՝ վկա Հենրիկ

1 Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 1-42:

7

Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 02ին դուրս Լ եկել Հայաստանի Հանրապետությունից, իսկ ինչ վերաբերում է վկա Գոռ Հարությունյանին, ապա Դատարանը վկայի ներկայություն ապահովելու համար որոշում է կայացրել դատական հանձնարարությամի Ֆրանսիայի իրավապահ մարմիններին դիմելու համար, Դատարանը նրա հետ կապ հատրատպելու համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ն չի բացառվում, որ իրավական օգնության հարցման շրջանակներում Դատարանը վկայի հարցաքննությունն իրականացնի փեսակապի միջոցով, կամ առհասարակ վկան չհայտնարերվի, չնայած վերջինիս դատական նիարին ներկայանալու համար ուղղված ծանուցագիրը թարգմանությունն արանալուց հետո նոր պետք է ուղարկվի ն հանձնվի Ֆրանսիայի իրավապահ մարմիններին: Գործի քննության այս փուլում կատարված դատավարական գործողությունների ն հարցաքննված վկաների պայմաններում Դատարանը գտնում է, որր թեն նվազ, սակայն դեռես շարունակվում է առկա լինել Մելսիկ Ալեքսանյանի կողմից դատավարությանը մասնակցող վկայի նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականությունը, որը նս ինչպես նախորդ հիմքը գնալով չեզոքանում է, քանի որ գնալով հնարավոր չի լինում հայտնաբերել ն Դատարան ներկայացնել վկային: Միննույն ժամանակ Դատարանը կարնոր է համարում ընդգծել, որ գործի քննության ընթացքում վկայի հետ կապ հատրապտելու ն հարցաքննելու համար կարող է պահանջվել որոշակի տնական ժամանակահավված, որի բացասեւկան հետնանքները չի կարող կրել ամբատրանյալը, քանի որ վկա Գոռ Հարությունյանի դեոնս Դատարանում չհարցաքննվելը որեէ կերպ կախված չի եղել ամիբատրանյալի վարքագծից, ով արդեն ավելի քան 7 տարի Ց ամիս գտնվում է կալանքի տակ, հետնաբար նրան շարունակել կալանքի տակ պահելը նույնանում է պատժի հեվ, նամանավանդ այն պայմաններում, որ եթն նույնիսկ վերջինիս նկատմամի նախկինում կայացված դապտավճիոր մտած լիներ ուժի մեջ, ապա ամիաարանյալն այժմ լեգիտիմ ակնկալիք կունենար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու, ինչպես նան քրեակատարողական հիմնարկում նրա պահման պայմանների ռեժիմի փոփոխություն տեղի կունենար ն ամիաատանյալը կարող էր օժտվել հավելյալ իրավունքներով, որոնցից փաստացի զիկվել է ոչ իր մելքով՝ գործի քննության

8

երկարատնության պատճառով, ուստի այդ հանգամանքները կալանավորման հիմքերի վերաբերյալ վերնում կատարված վերլուծությունների համատեքամում թույլ են տալիս Դատարանին եզրակացնել, որ գործի քննության այն փուլում խափանման միջոցի նվազ հիմքերը կարող են չեզոքացվել այլ խափանման միջոցի կիրառմամբ:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցին անդրադառնալիս Դատարանի համար կարնոր է նաւն այն հանգամանքը, որ գործը քննվում է տնական ժամանակ, իսկ ամբասվաւնյալ Մելսիկ Ալեքսանյանը դեռես 2016 թվականի նոյեմբերի 2-ից գտնվում է անազատության մեջ (...):

(-)

Համեմատական վերլուծություն կատարելով սույն գործի ն Մուրադխանյանի վերաբերյալ քննված գործի փաստական հանգամանքների ն քննության ընթացքի (երկարատնության) միջե, պարզ է դառնում, որ երկու գործերն էլ փատրական հանգամանքներով (ամբասվտաւնյալներին Օ0վերագրվող արարքի ծանրության աստիճան, ամբիաարաւնյալներին սպառնացող պաւվժի խարություն, նրանց կալանքի երկարատնություն, Օ գործի քննության բարդություն նե այն) ն քննության երկարատնությամը գրեթե նույնանում են: Ընդ ոլսւմ՝ Մուրադխանյանի վերաբերյալ գործով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով թե՛ գործի բարդությունը, թե՛ վերագրվող արարքի բնույթը, թե սպառնացող պատժի խատությունը ն մյուս հանգամանքները, այնուամենայնիվ արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի Էին ն 3րդ կետերի խախտում:

Նման պայմաններում Դատարանն այլես չի կարողանում որեէ էական ու վճռորոշ փաստարկով սույն գործով հաղթահարել Եվրոպական դատարանի՝ Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի զործով կայացրած վճոռով արտահայտած նախադեպային դիրքորոշումները, հատկապես գործի քննության սույն վփալում, երբ էականորեն նվազել է ամբատրանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից վարույթից թաքնվելու ն խոչընդոտելու հիմքերը, ուարի Դատարանը գտնում է, որ Մելսիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել ն քննության ընթացքում նրա պափմշանմ վարքագիծն ապահովելու նպատակով անհրաժեշտ ու բավարար երաշխիքի կիրառմամը նրան ազատ արձակել կալանքից:

9

(-)

Դափարանը (.) գտնում է, որ պատշաճ երաշխիքի ապահովմամը՝

մասնավորապես գրաւվի կիրաոմամը հնարավոր է ապահովել ամբաարանյալ Մելսիկ Ալեքսաւնյաւնի պատշաճ վարքագիծը, ուարի ն դրա չափր պերք է համապատասխանի այդ նպավզաւկին: Դատարանը գտնում է, որ, ելնելով մեղսագրվող արարքի ծանրության աստիճաւնից ու ամբաարաւնյալի անձից, նրա գույքային դրությունից, որպես նրան կալանքից ազատելու համար գրավի գումար պետք է սահմանել 5.000.000 ՀՀ դրամ, ն գումարի այդ չափի վճարումը, դատարանի համոզմամբ կարող է լինել գործուն երաշխիք՝ ազատության մնջ գտնվելու դեպքում ամբաալանյալ Մելսիկ Ալեքսանյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման ոխսկերը չեզոքացնելու համար'լ...)»7:

8. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 23ի որոշման համաձայն` «(..) Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոարոսի 12-ի ԼԴ10059/01/17 որոշումը, փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով պաշտպան Գ.Հարությունյանի ամբաստանյալ ՆՄԱլեքսանյանի նկատմամը խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը ն գնահատելով մեղադրյալի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով դատարանում քննությանը խոչընդուրելու ն թաքնվելու հավանականությունը, իրավաչափորեն փաստել է դրանց առկայությունը, սակայն առանց հիմնավոր պատճառաբանության հանգել է հետնության, որ դրանք նվազկ են, ինչը գերազանցապես պայմանավորկը է նրանով, որ արդեն իսկ հարցաքննվել են գրեթն բոլոր վկաները, ինչպես նան հաշվի է առել ամրաարանյալ Մ. Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Վերաքննիչ դատարանը փապրում է, որ չնայած սույն քրեական գործը չի գտնվում դատաքննության սկզբնական փուլում, հարցաքննված են մեղադրական եզրակացության, կցված դատակոչի ցուցակում ընդգրկված վկաների մեծամասնությունը, սակայն Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ պահպանվում է ն չի վերացել ամրաարանյալ Մ.Ալեքսանյաւնի կալանքի փեւկ պահելու հիմքն առ այն,

շ Տե՛ս հավելված, հատոր 1, թերթեր 117-127:

10

որ ազատության մեջ գտնվելով նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը ն թաքնվել վարույթն իրսւկանացնող մարմնից:

Վերաքննիչ դավւարանի նման հետնությունը, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է այն իրավական իրողությամի, որ թեպետ մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դավաւվարական փաստաթուղթը, որով ոչ միայն ամփոփվում են նախնական քննության արդյունքները, հիմնավորվում մեղադրանքի կողմի ենթադրությունները` ամբաստանյալի մեղավորության ն նրա գործողությունների իրավարանական որակման մեաւսին, այլն դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները, մեղադրանքի հիմքում դրված ապացույցների շրջանակներու, սակայն յուրաքանչյուր քրեական գործով փաստական հանգամանքների շուրջ քննություն, չի սահմանափակվում միայն մեղադրական եզրակացության մեջ նշված ապացույցների հետազոտմամբ: Այսպես՝ դատաքննության ավարտին դատավարական յուրաքանչյուր կողմ իրավասու է դավփաքննությունը լրացնելու միջնորդություն ներկայացնել դատարանին` նշելով ինչպիսի ապացույցների հերազումամի ն գործի որ հանգամանքները բացահայտելու համար: Ավելին, դատական վիճաբանությունների փուլում դատավարական կողմերն իրենց հետնությունները հիմնավորելու համար նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կարող են միջնորդություն հարուցել դատաքննությունը, վերսկսելու մասին՝ նշելով թե որ հանգամանքներն են պահանջում լրացուցիչ հետազոտություն ն խնեչպիսի նոր ապացույցների հիման վրա: Ընդ որում, դատաքննությունը վերսկսելու հնարավորություն քրեադատավարական օրենադրությունը նախատեսում է նույնիսկ այն դեպքում, երը ամբատրանյալն իր վերջին խոսքում հայտնում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք:

Ուստի այս դափողությունների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հավանական է ամիաարանյալ Մ.Ալեքսանյանի կողմից հետագայում փոխադարձ պայմանավորվածությունների միջոցով այս քրեական գործի ընթացքում ձեռք բերված փաստերը համաձայնեցված խեղաթյուրելու, դրանք իրեն առաջադրված մեղադրանքը կասկածի տակ դնող միմյանց հետ համաձայնեցված ու փոխլրացված

1

մեկնաբանություններ տալով` քննությանը խոչընդուվու հնարավորությունն ու հավանականությունը:

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նան Բողոքարերի այն դիտարկմանը, որ Առաջին ատյանի դավարանը չի պատճառաբանել, թե գրավի կիրառմամբ ինչպես կարող են չեզոքացվել իր նախորդ որոշմամի արձանագրված ոխսկերի: Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը, փատտրելով, գրավ խափանման միջոցի կիրառմամբ Մելսիկ Ալեքսանյանի պավշաճմ վարքազծի ապահովման հնարավորությունը, չի պատճառաբանել, թե իր նախորդ որոշումից հետո ի հայտ եկած ինչպիսի հանգամաւնքների վերլուծության արդյունքում է հանգել նման հետնության: Այլ կերպ ասած՝ Առաջին ատյանի դատարանի կողմից չի հիմնավորվել, թն նախորդ որոշումից հետո ինչպիսի ծանրակշիռ փաստրեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալի կալանքի փակ պահելու արձանագրված հիմքերը:

(-)

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գփնում է, որ դեռնս շարունակում է առկա լինել ամբաատանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից քրեական գործի քննությանը խոչընդոտելու ն թաքնվելու բարձր հավանականությունը, որի չեզոքացումը նրա նկատմամի գրավի կիրառմամի հնարավոր չէ: ալ կերպ ասած՝ սույն գործի փաստական հանգամանքների համապտեքարում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառումը չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքազծի դրսնորման ոիսկերը հակակշոող բավարար գործոն:

Վերաքննիչ Օ 6դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն ամբաարանյալ Մելսիկ Ալեքսանյանի մեղսագրված արարքի ծանրության, հանցագործությունից պաշտպանվող հասարակական հարարերությունների կարնորության, ակնկալվող պատժի խարության ն ենթադրյալ հանցագործության կատարման եղանակը հաշվի չառնելու դեպքում անգամ: բավարար են հանգելու հիմնավորված հետնության խափանման միջոցի կիրառման քննարկվող նպատակների բարձր հավանականության մասին:

12

Սակայն Վերաքննիչ դատարանը, ամիաարանյալ Մ.Ալեքսանյանի նկատմամը կիրառված գրավ խափանման միջոցը նրա պատշաճ վարքագիծը երաշխավորելու տեսունկյունից անհամաչափ գնահատելիս, կարնորում է նան դեպքի կոնկրետ հանգամանքները, ենթադրյալ հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ամբատրանյալ Մ.Ալեքսանյանին վերագրված ենթադրյալ հանցագործության՝

2` հանրային վտանգավորության բնույթը, մասնավորապես այն, որ ամբաարաւնյալին մեղսագրվել է անձի կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանք,

-ծանրության աստիճանը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հողվածի 2-րդ մասի 7-րդ կետերով նախատեսված արարքը դասվում: է առանձնապես ծանր հանցանքների շարքին, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազիկման ձնով՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազավտազրկմամի,

- կատարման եղանակը, մասնավորապես այն, որ րար մեղադրանքի՝ (Մ. Ալեքսանյանը) 2016 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամի 22:00ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երնանյան խճուղի 88 հասցեում գործող ավփտոտեխսպասարկման կնետի հարակից տարածքում, Սարգիս Գրիգորյանի հեւ, չպարզված շարժառիթով, վիճաբանել է Հարություն Աղաջանյանի հել ն առանց նախնական համաձայնության ապօրինաբար կյանքից զրկելու դիփավորությամբ, նշված խմբով, իրենց մոտ գտնվող դանակներով հարվածներ են հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին՝ ձախից կրծքավանդակի վերին, կրծոսկրի արորին երրորդի, աջից որովայնի ստտրին հատվածի առաջակողմնային մակերես, աջ բազկի միջին երրորդի առաջային, ատորին հատվածի առաջակողմնային մակերեսի, աջ րազկի միջին երրորդի առաջային, արորին երրորդի ներսային մակերեսի, ծոծրակային ձախ ուսագոտուհետին մակերեսի, կրծքավանդակի հետին մակերեսի ազտրին աջ ու ձախ հատվածների, գովկային շրջանի հետին մակերեսի աջից ն ձախից նարային շրջաններին,

3

- զանցավոր մտադրության իրականացման աստիճանը ն հետնանքները, մասնավորապես՝ րստ մեղադրանքի՝ ՄԱլեքսանյանի կողմից Հարություն Աղաջանյանին պատճառված մարմնական վնասվածքը դրսնորվել է կտրած, ծակած- կտրած 15 վերքերի տեսքով, ինչը հանգեցրել է նրա մահվան,

գտնում է, որ բացառապես կալանավորումն է այն խափանման միջոցը, որը կարող է ապահովել Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում:

Անդրադառնալով ամիաարանյալ Մ.Ալեքսանյանի փնական ժամանակահատված կալանքի տակ գտնվելուն՝ Վերաքննիչ դափարանը հարկ Լ համարում նշել, ոլ, այդ հանգամանքի գնահատումը չպետք է մեխանիկական բնույթ կրի, յուրաքանչյուր կոնկրետ, դեպքում այն ենթակա է գնահատման գործի բնույթի ն բարդության համակցության մեջ: Այս կապակցությաւմը փասվելով նան, որ խափանման միջոցի կիրառման փնողությունն ինքնին դրա համաչափության գնահատման գործոն չէ, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Մ. Ալեքսանյանի նկատմամբ կալանքի կիրառման անհրաժեշտությունն իրապես առկա լինելու պայմաններում միայն կալանքի տակ գտնվելու երկար ժամանակահատվածը չի կարող բավարար համարվել` այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետնության հանգելու համար ն տվյալ դեպքում՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքավեւմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, ոչ Մ.Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսնորման ոիսկերը հակակշոող բավարար գործոն: Այս համավտեքատում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն քրեական գործով իրականացվում է նոր քննություն, ամբաապրանյալ Մ. Ալեքսանյանը այն քրեական գործի շրջանակներում արդեն իսկ մեղավոր էր ճաւնաչվել հանցաւնք կափտարելու մեջ ն դատապարտվել էր ազատազրկման 14 (կաասնչորս) փարի ժամկետով, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի մարտի 09-ի որոշման հիմքում դրվել էր ամբաարանյալ Սարգիս Գրիգորյանի կողմից վկա Գոռ Հարությունյանին գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացման

14

անհնարինության ն վկայի ցուցմունքները միակ ն վճռորոշ չդիտարկելու վերաբերյալ դատարանի հետնությունները հիմնավոր չլինելու հանգամանքը (...)»':

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք Մ.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխելու ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:

10. «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նան Կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «ԼՅուրաքանչյուր ոք ունի ազավության ն անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.

(-.)

գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումի՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հեվտ նրա փախուստը կանխելու համար,

(-.)

3. Սույն հոդվածի Լին կերի «զ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուն ոք անհապաղ փարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն են ունն ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչն դատաքննությունն Օ: ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

3 Տե՛ս հավելված, հատոր 2, թերթեր 43-48:

5

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված

է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորմեուն օրինականությունը (:-.)»:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը (...)»:

1. Մինչն դատաքննությունն ՕԺազատ արձակվելու կոնվենցիոնալ իրավունքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նան Եվրոպական դատարան) ճձնավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3րդ կետը դատական իշխանության մարմիններին հնարավորություն չի տալիս ընտրություն կատարելու անձին ողջամիտ ժամկետում դատարան տանելու կամ մինչն դատարանի առջն կանգնելը ժամանակավորապես ազատ արձակելու միջն: Մինչն դատապարտումն անձը համարվում է անմեղ, ն այս դրույթի նպատակն առավելապես անձին ժամանակավորապես ազատ արձակելն է այն դեպքում, երբ շարունակական կալանքն այլնս ողջամիտ չէ: Այն հարցը, թե արդյո՞ք կալանքի տակ պահելու ժամկետը ողջամիտ է եղել, չի կարող գնահատվել վերացական եղանակով: Մեղադրյալին կալանքի տակ պահելու ողջամտության հարցը պետք է գնահատվի՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի փաստերից ն առանձնահատկություններից ելնելով: Շարունակական կալանքը կարող է արդարացված լինել միայն, եթե կոնկրետ գործով առկա են հանրային շահի իրական պահանջի մասին վկայող հատուկ ցուցիչներ, որոնք, չնայած անմեղության կանխավարկածի սկզբունքին, գերակայում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի նկատմամբ":

111. Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը շարունակական կալանքի անհրաժեշտ պայման է, սակայն որոշակի ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար, ն իրավասու մարմինները

: Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Թաշոմյ . ւօ Թօքսեն օ/ 3101Աօսռ գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 23755/07, 89-90-րդ կետերը:

16

պետք է ներկայացնեն կալանքը հինավորող անհրաժեշտ ն բավարար հիմքեր»: Անձին ազատ արձակելուն կողմ կամ դեմ փաստարկները չպետք է լինեն ընդհանրական ն վերացական բնույթի", այլ պետք է պարունակեն հղումներ կոնկրետ փաստերին ն անձի անձնային առանձնահատկություններին, որոնք հիմնավորում են վերջինիս կալանքի տակ տպահելու անհրաժեշտությունը/։ Կալանք՝ տակ պահելու փաստացի մեխանիկական երկարաձգումն անհամատեղելի է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի երաշխիքների հետձ:

1.2. Շարունակական կալանքի հնարավոր հիմքերից՝ վարույթից թաքնվելու վտանգի առնչությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ այն չի կարող հիմնվել միայն ակնկալվող պատժի խստության վրա»: Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ թաքնվելու վտանգը կալանքի տակ գնտվելու ժամանակահատվածին զուգահեռ նվազում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ արդեն իսկ կալանքի տակ եղած ժամանակահատվածը հաշվակցվելու է վերջնական պատժի ժամկետից":

11.3. Ինչ վերաբերում է վարույթի պատշաճ ընթացքին մեղադրյալի կողմից խոչընդոտելու վտանգին, Եվրոպական դատարանը նշել է, որ այն չպետք է լինի վերացական ն պետք է հաստատվի փաստական տվյալներով": Վկաների վրա ճնշում գործադրելու վտանգը կարող է ընդունելի լինել վարույթի սկզբնական փուլերում»,

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 4/67ոծտինն ». Օ60ոջ1ճ գործով Մեծ պալատի՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 72508/13, 222-րդ կետը, 4/Թ1ռԵ1Տ)ւ»1Ա 5. Օ601Ջճ գործով վերը հիշատակված վճռի 102-րդ կետը:

6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 80166ո60 5. 310100»ռ գործով 2006 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 41088/05, 142-րդ կետը:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 22515056 ճում 8ոմնյնռ Ն. Թատջտո գործով 2018 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատներ թիվ 33707/14 ճոմ 3762/15, 142-րդ կետը, Բ6/5նւծո 5. Նսճուծօաք գործով 2023 թվականի ետրվարի 16-ի վճիռտ, գանգատ թիվ 7446/21, 33-րդ կետը:

8 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 70156 չ. Թռուռուռ գործով 2008 թվականի հունիսի 1Օի վճիոռր, գանգատ թիվ 29761/02, 40-րդ կետը:

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Քճժօոնօ 7. Թաջտռ գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, 106-րդ կետը:

6 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Պ2աուծէ5Թ6Ւ 5. աչեղճ գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, 10-րդ կետը:

ո Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 866665 . 7(010054 գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/03, 59-րդ կետը:

ռ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /672յո 981». Քօլռոմ գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 15479/02, 43-րդ կետը:

17

սակայն այն չի կարող հիմնավորվել միայն ակնկալվող պատժի խստությամբ»: Ընդ որում, երկարատն ժամանակահատվածում քննություն իրականացնելու անհրաժեշտություն, բավարար չէ կալանքն արդարացնելու համար. վարույթի բնականոն ընթացքի պարագայում ենթադրյալ վտանգները նվազում են, քանի որ հարցաքննությունները կատարվում են, ցուցմունքները վերցվում են ն ստուգվում":

11.4. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի ազատութան իրավունքը 80սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարնորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը`՝ պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա ն ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ: Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը»:

12. Վերոշարադրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատշաճ վարքագիծն ապահովող երաշխիքների կիրառմամբ ազատ արձակվելու իրավունքը կարող է իրավաչափորեն սահմանափակվել միայն անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար հիմքերի առկայության դեպքում:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 4/Թ7ռ515/:»Աէ ս. Օօօոջլգ վերը հիշատակված գործով Մեծ պալատի վճռի 224-րդ կետը:

ս Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ը1001. ». Թօլջնւող գործով 1991 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12718/87, 44-րդ կետը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արման ն Արքա Մադաթյանմւերի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19, Արքա Մադաթյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումները:

18

Իսկ այդ հիմքերի առկայության մասին վկայող փաստարկները պետք է բխեն կոնկրետ գործի փաստական հանգամանքներից ն հիմնավորվեն կոնկրետ փաստական տվյալներով: Շարունակական կալաքի պարագայում, վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ, աստիճանաբար բարձրանում է մեղադրյալին (ամբաստանյլաին) կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորված համարելու շեմը: Ընդ որում, առավել բարձը պետք է լինի վարույթն իրականացնող առաջին ատյանի դատարանի՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշումը վերադաս դատական ատյանի կողմից բեկանելիս կալանքի անհրաժեշտության հիմնավորվածության շեմը:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը բավարարել է Մ.Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ էականորեն նվազել են նրա կողմից վարույթից թաքնվելու ն դրա պատշաճ ընթացքին խոչընդոտելու հիմքերը: Մանավորապես, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Մ.Ալեքսանյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքը չի կարող նույնական լինել քննության սկզբնական փուլում ն գործի քննության սույն փուլում, քանի որ գնալով այդ հիմքը չեզոքանում է, ն որ դրա առկայությունը փաստելու համար անհրաժեշտ է նոր փաստական հանգամանքների առկայություն, որը սոյն դեպքում առկա չէ: Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու վտանգի՝ աստիճանաբար նվազելուն դատարանն արձանագրել է, որ քրեական գործի դատաքննության ընթացքում հարցաքննվել են վկաների մեծամասնությունը, իսկ ինչ վերաբերում է դեռնս չհարցաքննված վկաներ Գոռ Հարությունյանին ն Հենրիկ Վարդանյանին, ապա Հենրիկ Վարդանյանը 2021 թվականի դեկտեմբերի 2-ին դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, իսկ Գոռ Հարությունյանի ներկայությունն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` իրավական փոխօգնության շրջանակում, որոնք կարող են պահանջել տնական ժամանակ, որի բացասական հետնանքները չի կարող կրել ամբաստանյալը, քանի որ վկա Գոռ Հարությունյանի չհարցաքննվելը որնէ կերպ կախված չի եղել ամբաստանյալի վարքագծից: Դատարանը կարնորել է նան այն

19

հանգամանքը, որ ամբաստանյալն արդեն ավելի քան 7 տարի 8 ամիս գտնվում է կալանքի տակ, հետնաբար նրան շարունակաբար կալանքի տակ պահելը նույնանում է պատժի հետ՝ ընդգծելով այն, որ եթե վերջինիս նկատմամբ նախկինում կայացված դատավճիռը մտած լիներ ուժի մեջ, ապա ամբաստանյալը կունենար պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու իրավունք: Արդյունքում վկայակոչելով Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով արտահայտված դիրքորոշումները, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործի քննության սույն փուլում, երբ էականորեն նվազել են ամբաստանյալ Մելսիկ Ալեքսանյանի կողմից վարույթից թաքնվելու ն խոչընդոտելու հիմքերը, գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել վերջինիս, պատշաճ վարքագիծը",

- Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ թեն քրեական գործը չի գտնվում դատաքննության սկզբնական փուլում, հարցաքննված է դատակոչված վկաների մեծամասնությունը, այնուամենայնիվ գտել է, որ պահպանվում է ն չի վերացել ամբաստանյալ Մ.Ալեքսանյանին կալանքի տակ պահելու հիմքն առ այն, որ ազատության մեջ գտնվելով, նա կարող է խոչընդոտել դատարանում քրեական գործի քննությանը ն թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ դատական վիճաբանությունների փուլում նոր ապացույցներ ներկայացնելու ն դատաքննությունը վերսկսկելու օրենսդրական հնարավորության պայմաններում առկա է Մ.Ալեքսանյանի կողմից հետագայում փոխադարձ պայմանավորվածությունների միջոցով քրեական գործի ընթացքում ձեռք բերված փաստերը համաձայնեցված խեղաթյուրելու միջոցով քննությանը խոչընդոտելու հավանականությունը։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը, փաստելով խափանման միջոց գրավի կիրառմամբ Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը, չի պատճառաբանել, թե իր նախորդ որոշումից հետո ինչպիսի՛ ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք չեզոքացրել են ամբաստանյալին կալանքի տակ պահելու արձանագրված հիմքերը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

20

Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Մ.Ալեքսանյանին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը, հանցավոր մտադրութան իրականացման աստիճանը ն հետնանքները, փաստել է, որ բացառապես կալանավորումն է այն խափանման միջոցը, որը կարող է ապահովել Մ.Ալեքսանյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, ն որ այդ պայմաններում միայն կալանքի տակ գտնվելու երկար ժամանակահատվածը չի կարող բավարար համարվել` այդպիսի անհրաժեշտությունը վերանալու մասին հետնության հանգելու համար

14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ԼԴ1/0059/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել