Ծառուկյան — ԿԴ/0099/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2020 թվականի հունիսի 6-ին ՀՇ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀՇ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի Լին մասի ն 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20179020 քրեական գործը: 2021 թվականի ապրիլի Լին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20108421 քրեական գործը ն միացվել թիվ 20179020 քրեական գործին: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 1
Ամբողջ Տեքստ
ՅԱՆ 248275 ԿԴ/0099/01/21
ՀՑՏրրլի Ն -Ը7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Գ.Շահբազյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Նիկողոսյան
դատավորներ՝ Մ.Հարությունյան
Տ.Գրիգորյան
23 մայիսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ .0Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Սնակ Սամվելի Ծառուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2020 թվականի հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի Լին մասի ն 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 20179020 քրեական գործը:
2021 թվականի ապրիլի Լին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20108421 քրեական գործը ն միացվել թիվ 20179020 քրեական գործին:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի ապրիլի 12ի որոշմամբ Սնակ Սամվելի Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմինը 2021 թվականի ապրիլի 12-ին որոշում է կայացրել Ս.Ծառուկյանի ն Դ.Մկրտչջյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 20179020 քրեական գործից Ս.Ծառուկյանի մասն անջատվել է առանձին վարույթում, ն անջատված մասին շնորհվել է 20109321 համարը:
2020 թվականի հունիսի 28-ին Ս.Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով Սնակ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Նույն դատավճռով Ս.Ծառուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին կետով առաջադրված
3
մեղադրանքում արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, Ս.Ծառուկանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը
պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Յ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան|՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ դատախազի ն մեղադրյալ Ս.Ծառուկյանի պաշտպան Ս.Մինասյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, պաշտպան Ս.Մինասյանի միջնորդությունը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը փոփոխվել է ն մեղադրյալին պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը՝ վերացվել: Դատավճիռոը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս.Ծառուկյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թողնվել է առանց քննության, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ նույն օրվա որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի` 2025 թվականի հունվարի 22-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` նյութական օրենքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննի- դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Ս.Ծառուկյանին մեղսագրված արարքի կատարման հանգամանքները, մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, հետնանքները, որի արդյունքում անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ինչ վերաբերում է
4
մեղադրյալի նկատմամբ ընտրված պատժի կրման աննպատակահարմարության համար որպես հիմք գնահատված հանգամանքներին, ապա, ըստ բողոքաբերի, դրանք մեղադրյալի արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը չեն նվազեցրել այնքան, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանային:
Բողոքաբերը նշել է նան, որ թեն մեղադրյալը Վերաքննիչ դատարանում՝ դատական նիստի ընթացքում, հայտնել է, որ ընդունում է մեղքը ն զղջում կատարածի համար, որպիսի հանգամանքը նս հաշվի է առնվել Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն մեղադրյալի կողմից մեղքն ընդունելը ն զղջալը տվյալ պարագայում չի կարող իրական համարվել, քանի որ վերջինս պնդել է իր պաշտպանի կողմից ներկայացված՝ արդարացման հիմքով բերված վերաքննիչ բողոքը:
6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18ի ցդատավճիոր պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ չկիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.
7. Սնակ Սամվելի Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ն 235-րդ հոդվածի Լին մասով այն արարքների համար, որ «(..) նա քննությամի դեռնս չպարզված վայրում ն ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել ն իր մոտ պահել է 9մմ տրամաչափի Ճո» (Մակարով) տեսակի ատրճանակ ն ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտներ: Այնուռեփն, 2020 թվականի մայիսի 29-ին՝ ժամր 17:00-ի սահմաններում, իր մոմ. ապօրինի պահվող «լ» (Մակարով) տեսակի ատրճանակից ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամը առնվազն 14 կրաւկոց է արձակել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշվտցի փողոցի 66-րդ հասցեում գտնվող «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցի կաթսայատան դոան ն մետաղապլատրե, վթարային
5
(պահեստային), դոան ապակու ուղղությամբ հանրավտանգ եղանակով վնասելով դրանք, որից հետո քննությամի ինքնությունները չպարզված անձինք` 30.05.2020 թվականին փոխարինել են դրանք»:
8. Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «/...) Ոռպես ամիաարանյալ Սնակ Ծառուկյանի անձր բնութագրող հանգամանք, Դատարանը հաշվի է առնում, որ նա երիտասարդ է, ամուսնացած չէ, աշխատում է ն րար ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձե
տեղեկանքի՝ նախկինում դափվածչի եղել:
Դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես ամբաարանյալ Սնակ Ծառուկյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքնե է դիտում մասնակիորեն խոռարովանական (կրակոցներն իր կողմից կատարված լինելու վերաբերյալ) ցուցմունքներ վալը:
Դատարանն արձանագրում է նան, որ ՀՀ քրեական օրենսգիքի 63-րդ հոդվածով նախատեսված` պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք քրեական գործում աոկա չէ:
(-)
(Գնահատման արժանացնելով ամիաստանյալ Սնակ Ծառուկյանի կատարած հանցագործության ն հրա անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, նրա անձր բնութագրող վվյալները, այդ թվում՝ երիտասարդ տարիքը, պատասխանատվություն, ն պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը` Դափարանը գալիս է հենության, որ պատժի նպատակների իրագործման փեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ամրասվաւնյալ Սեակ Ծառուկյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու, ուարի ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի հիման վրա նրա նկատմեւմը ազատազրկման ձնով նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:
ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 149:
6
Դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Սնակ Ծառուկյանի նկատմամը պատիժը պայմանականորեն չկիրառելու ն նրա նկատմամի 1(մեկ) փարի ժամկետով փորձաշրջան սահմանելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հողվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը ն հանցագործությունների կանխմաեւնը:
Դատարանը գտնում է նան, որր ամբատրանյալի նկատմամը ազավազրկմուն ձեով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ մեկտեղ անհրաժեշտ է նրա նկատմամբ սահմանել փորձաշրջանի ընթացքում նրա վարքազծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից առաջարկվող վերատոցիալականացման (կրթական ն մշակութային) միջոցառումներին մասնակցելու ն բնակության վայրը փոխելու դեպքում վարքագծի նկատմամի վերահսկողություն իրականացնող իրավատւ մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտփականություններ (:չ»-:
9. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետնյալը. «(...) /(Հյ)ամակողմանիորեն ուաւմնասիրելով մեղադրյալի կավփարած հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա .-պատասխանատվություն ու պատիժը մեղմացնող
հանգամանքների առկայությունը (մեղադրյալի, Վերաքննիչ դավարանում՝ դատեաւկան նիարի ընթացքում հայտնել է, որ ընդունում է մեղքը ն զղջում), ծանրացնող հանգամանքների րացակայությունը, անձր բնութագրող առցիալ- հոգզերանական, սոցիալ-ժողովրդագրաւկան հատկանիշները (նախկինում դատված չի եղկ, երիտասարդ է, աշխատում է), հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթի, գտնում է, որ նշանակված պավժի նան ոնալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել պավժի նպատակների իրացվելիությունը:
Վերաքննիչ դավփարանի համոզմամի՝ վերը նշված հանգամանքների ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հեպտնություն անելու շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 100-131:
7
մեղադրյալ Սնակ Ծառուկյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձնով պատիժ` փատրացի կիրառելու
աննպատակահարմարության ն առանց այդ պատիժը նրա կողմից ոնալ (իրական) կրելու ասյն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրեննտիվ) բնոյթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձնով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում: նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Սեակ Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատժում, ինչպես նան նրա կողմից ազատազրկման ձեով պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերարերյալ հետնություններում ն նման պարագայում վերաքննիչ բողոքի փաարարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետնությունները: (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված է արդյոք Սնակ Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը:
1. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առյօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից ե դրա փամփաշտներից, ռազմամթերք, ակոսավտղ հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելր՝ պատժվում է կալանքով առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամիը՝ առավելագույնը երեք փարի ժամկեվնով»:
3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 163 166:
8
1.1 Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Գառնիկ Գալարյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետնյալ իրավական դիրքորոշումը.
«(..) ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսաւնկյունից արարքի հանրային վտանգավորության ատպրիճանն որոշելիս դավփարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի.
-` հանցագործության առարկաները ձեռք բերելու իրացնելու պահելու, փոխադրելու կամ կրելու նպատակը ն շարժառիթները,
- ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու միջոցները, հանգամանքները,
-Աառարկայի տեսակը, քանակը, հավպտկությունները:
Վկայակոչված հանգամանքներն այլ հանգամանքների հեվ. համակցությամը ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճաւնի վրա ն պետրք է իրենց համապատասխան գնահավականը արանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիւ»՝:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտաւկում, պահելու ձնով պատիժ նշանակելով, հանգում է հետնության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2 Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձր բնութագրող տվյալները, պատասխանավպվությունը ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները»:
12. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային « Տես Վճռաբեկ դատարանի` Գառնիկ Գալարյանի զործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 22-րդ կետը:
9
որոշումներում: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
12.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը ն վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծութան վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն՛:
5 Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10ի թիվ ԵԴ/0335/01/9, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյաւնի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուրեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Շանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Առարավ:. Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մերվչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12,
10
Թ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Սնակ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետով ն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով՝ այն արարքների համար, որ քննությամբ դեռնս չպարզված վայրում ն ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել ն իր մոտ պահել է 9մմ տրամաչափի «(Ա/» (Մակարով) տեսակի ատրճանակ ն ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտներ: Այնուհետն, 2020 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող «ԱԾ (Մակարով) տեսակի ատրճանակից, ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու դիտավորությամբ, առնվազն 14 կրակոց է արձակել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոց փողոցի 66-րդ հասցեում գտնվող «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ դպրոցի կաթսայատան դռան ն մետաղապլաստե, վթարային (պահեստային), դռան ապակու ուղղությամբ` հանրավտանգ եղանակով վնասելով դրանք':
- Առաջին ատյանի դատարանը, Ս.Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է օրենսդրական փոփոխության արդյունքում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով մեղավոր է ճանաչել` որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Անդրադառնալով Ս.ԽԾառուկյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձնով պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցին, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս.Ծառուկյանը երիտասարդ է, ամուսնացած չէ, աշխատում է ն ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձե 8 տեղեկանքի՝ նախկինում դատված չի եղել, որպես ամբաստանյալ Ս.Ծառուկյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել մասնակիորեն խոստովանական (կրակոցներն իր կողմից կատարված լինելու վերաբերյալ) ցուցմունքներ տալը: Արդյունքում, գնահատման արժանացնելով Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/0113, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
Ց Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
1
ամբաստանյալ Ս.Ծառուկյանի կատարած հանցագործության ն նրա անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը ն բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, Դատարանը եկել է հետնության, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ն ամբաստանյալ Ս.Ծառուկյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրա նսկատմամբ ազատազրկման ձնով նշանակվող պատիժը պետք է
պայմանականորեն չկիրառել::
- ՝`Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալի կատարած հանցագործութան բնոյթ ու վտանգավորության աստիճանը, նրա
պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ այն, որ Վերաքննիչ դատարանում մեղադրյալը հայտնել է, որ ընդունում է մեղքը ն զղջում, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, անձը բնութագրող հատկանիշները` նախկինում դատված չի եղել, երիտասարդ է, աշխատում է, հետհանցավոր վարքագիծը, քրեական օրենքով արգելված արարքի կատարման եղանակը, բնույթը, գտել է, որ նշանակված պատժի նան ռեպլ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը: Վերաքննի, ։-դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ հանգամանքների ամբողջական վերլուծություն, բավարար հիմք է տալիս հետնություն անելու մեղադրյալ Սնակ Ծառուկյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձնով պատիժ`՝։ Օ։»`փաստացի կիրառելու աննպատակահարմարության ն առանց այդ պատիժը նրա կողմից ռեալ (իրական) կրելու սույն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրնենտիվ) բնույթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձնով արտահայտված պատիժը ապայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջան սահմանելու միջոցով»:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
. Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
12
14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանում մեղքն ընդունելը ն դրա կատարման համար զղջալը, ինչպես նան Ս.Ծառուկյանի անձը բնութագրող տվյալները՝ երիտասարդ լինելը, աշխատելը, նախկինում դատապարտված չլինելը, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է ՆՍ.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ մեղադրյալը ոտնձգլ է հասարակութան անվտանգության
պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, ապօրինի ձեռք է բերել ն իր մոտ պահել հրազեն հանդիսացող «11» Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2020 թվականի մայիսի 29-ին նա գործադրել է ատրճանակը ն 14 կրակոց արձակել Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Կոլյա Ծառուկյանի» անվան միջնակարգ
3
դպրոցի կաթսայատան դոան ն մետաղապլաստե, վթարային (պահեստային) դռան ապակու ուղղությամբ,
գ) չնայած այն հանգամանքին, որ Ս.Ծառուկյանը Վերաքննիչ դատարանում մեղքն ընդունել է, սակայն ապօրինի պահվող հրազենն այդպես էլ չի հայտնաբերվել ն չի պարզվել դրա ձեռքբերման աղբյուրը, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, էականորեն բարձրացնում է հանցավորի անձի վտանգավորության աստիճանը:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ս.Ծառուկյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:
17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Ծառուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ս.Ծառուկյաանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի անհրաժետ է Ս.Ծառուկյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը՝
14
պատժի կրման սկիզբը հաշվելով Ս.Ծառուկյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Սնակ Սամվելի Ծառուկյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունվարի 22-ի որոշումը փոփոխել: Սնակ Սամվելի Ծառուկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1Լին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Սնակ Սամվելի Ծառուկյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍՄԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԿԴ/0099/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
