Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-624 փետրվարի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 փետրվարի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | ԱՐՈՒՍՅԱԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

24 փետրվարի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղ.Արուսյակ Աթանեսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղ. Արուսյակ Աթանեսյանը 16.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` «Կամայականություն դրսևորելը» բառակապակցության մասով, և ՀՀ քաղ. դատ. օր-ի 221-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողի կողմից պահպանվել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձևի համապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին: Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ բացակայում են գործի քննությունը մերժելու հիմքերը ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ, 69-րդ, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ․

1. Քաղ. Արուսյակ Աթանեսյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող՝

Անդամներ՝

ՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱ

ԴԱՏԱՐԱՆԻ

SU

24 փետրվարի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 փետրվարի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել