ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 249 — Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը 1.
Ամփոփում
Հոդված 249. Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը 1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի ամբողջ հարկման բազայից` հաշվառող մարմինների կողմից: 2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականա
Ամբողջ Տեքստ
Հոդված 249. Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցների գույքահարկի գումարի հաշվարկման կարգը 1. Ընդհանուր սեփականություն հանդիսացող` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է փոխադրամիջոցի ամբողջ հարկման բազայից` հաշվառող մարմինների կողմից:
2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկում են` 1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված ամբողջ հարկային պարտավորությունը` համասեփականատերերից որևէ մեկի համար. 2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի ամբողջ հարկման բազայի համար Օրենսգրքի 248-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունը` համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
