ՎԴ/5893/05/23
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.11.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրի հիման վրա կազմված 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանը պահանջել է ա
Ամբողջ Տեքստ
Հ 223
(ԱՋԸ
ԽՄՈՐ 72 Հ»
/ 1)
Տարր աՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5893/05/23
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5893/05/23
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան
Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի նոյեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.11.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրի հիման վրա կազմված 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային
2
տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրի հիման վրա կազմված 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 06.12.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.11.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 06.12.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 118. ին հոդվածի Ւին մասը, 124-րդ ն 144-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում դատավարության ընթացքում Կոմիտեն պատշաճ կատարել է իր պարտականությունները, ինչպես սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Կոմիտեի կողմից ներկայացված ապացույցները չի ընդունել ն քննության չի առել դրանով վերջինիս զրկելով վարչական գործի արդար դատաքննության իրավունքից ն դրա բաղադրատարր հանդիսացող լսված լինելու իրավունքից, հետնաբար Դատարանի կողմից խախտվել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը: Դատարանը պարտավոր էր ապահովել գործի լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ քննությունը, ինչը պետք է արտահայտվի գործի ի պաշտոնե ("Թ օքոօ յօ") քննության միջոցով, որն այս պարագայում պետք է արտահայտվեր ապացույցները ձեռք բերելու համար իր տիրապետման ներքո գտնվող գործիքակազմով առկա բոլոր գործողությունների կատարմամբ, հակառակ պարագայում արժեզրկվում է վարչական դատավարության տրամաբանությունն առ այն, որ դատավարության ընթացքում պետք է ապահովվի գործի իրական փաստերի բացահայտումը, որպիսի հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասը սույն գործով կիրառվել է թիվ ՎԴՏՇ/0168/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Հարկ է նշել. որ թիվ ՎԴՇ/0168/05/23 վարչական գործով կարնորվել է առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները հետազոտելն ու գնահատելը, ինչը չկատարելու դեպքում կխաթարվի վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքությունը: Մինչդեռ սուն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ
3
ներկայացված առարկությունների հիմքում ընկած են եղել ապացույցներ, որոնց ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլիներ կայացնելու պատշաճ պատճառաբանված ն հիմնավորված դատական ակտ:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը ներքին համոզմունք ձնավորելու համար պատշաճ չի գնահատել ապացույցները, սխալ է գնահատել ն որակել հարկային հսկողության արդյունքում ձեռք բերված ապացույցները:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.11.2024 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Ֆ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն- վարչության 17.07.2023 թվականի թիվ 4236572 արձանագրության համաձայն՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 16.06.2023 թվականի թիվ 4236572 հանձնարարագրով 20.06.2023 թվականից մինչն 20.06.2023 թվականն անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի մոտ իրականացվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով հսկիչ գնում ուսումնասիրության տեսակը, որի արդյունքում ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք՝ 207.520 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 16-19).
2) Դատարանի 04.08.2023 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով ն գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակել դատական իշխանության «ԶճեԼթճոտ» պաշտոնական կայքէջի միջոցով՝ 06.12.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 26-27).
3) Դատարանը 04.08.2023 թվականի թվագրմամբ «Պարզաբանում» է ուղարկել դատավարության մասնակիցներին՝ այդ թվում Կոմիտեին, որով հայտնել է, որ վերջինս իր առարկությունները, միջնորդությունները, ինչպե նան իր պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում առկա բոլոր ապացույցները (այդ թվում` վարչական վարույթի նյութերը ն այն ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները) կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում կցելով դրանց պատճեններ դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույց, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացվելու են վարչական դատարանում: Միաժամանակ նշվել է, որ նշված պահանջները չկատարելու
4
դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվելու ն քննարկման ենթակա չեն լինելու: Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նան հայցի հիմքը ն (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում (հատոր 1-ին, գ.թ. 28).
4) Դատարանի 04.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու ն գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նան 04.08.2023 թվականի «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել է 14.08.2023 թվականին, որպիսի փաստն ընդունել է նան Կոմիտեն՝ իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում (հատոր 1-ին, գ.թ. 34, հատոր 2-րդ, գ.թ. 14).
5) Կոմիտեի առարկությունը դատարան մուտքագրվել է 13.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 35), իսկ վարչական վարույթի նյութերը փոստային առաքման եղանակով ներկայացվել են 18.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ՝ թիվ ՎԴ6/0168/05/23 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.10.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասը, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայե' Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունեերի շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը ն (կամ) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կերի համաձայե' Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ եորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայե' օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաըեկալման հետնանքով:
Տվյալ դեպքում օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.-ին հոդվածի Լին մասի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելեելով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գրավոր ընեթացակարգի՝ որպես արդար
5
դատաքնեության իրավունքի փիրացման դատավարական ձնի օրենսդրական առանձեահատկություններին ն այդ համատեքստում' գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու ընթացքում դատավարության մասնակիցների կողմից դատավարական պարտականությունները պատշաճ կատարելու հիմնահարցին, ինչպես նան այն չկատարելու իրավական հետնանքներին.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյուսավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ ն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի Ա արդար դատաքննության էությունը ոչ միայն անձի իրավունքների ն ազատության պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի սահմանումն է, այլն այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների ն հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորումն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան ստանձնած միջազգային 0պարտավորություններիի շրջանակներում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով կերաշխավորվեն արդար դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նան դատարանում գործերի քննության դատավարական ձների բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի բնույթից Ա դրանց՝ արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նշված նպատակով է պայմանավորված գործերի քննության ընթացակարգային այնպիսի ձների առկայությունը, ինչպիսիք են գործի քննության բանավոր ն գրավոր ընթացակարգերը, որոնք ունեն օրենսդրական տարբեր դրսնորումներ: Մասնավորապես՝ վարչական դատավարությունում գործի քննության գրավոր ընթացակարգն օրենսդրական իր ամրագրումն է ստացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում (հոդվածներ 116-118.4):
Այսպես.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է նույն
6
օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի դրույթներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:
Նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում գրավոր ընթացակարգը կարող է կիրառվել նան մինչն գործով դատաքենություն նշանակելը առանձին ակտի ձնով կայացված որոշմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նան նրանց պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Նուն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները Ա ապացույցները չեն ընդունվում Ա քննարկման ենթակա չեն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նան հայցի հիմք` ն (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչն մեկամսյա ժամկետ ապացույցներին ն առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նան ապացույցներ ներկայացնելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1-ին Աե 2րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի ։առանձնահատկություններից` ատաավարության
7
մասնակցի միջնորդությամբ նույն հոդվածի 1-ին ն 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցի հիմքի ն (կամ) առարկայի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնում է դատավարության մյուս մասնակիցներին, որոնք կարող են օգտվել նուն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
3 վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների ն գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) հայցվորը հրաժարվել է պահանջից.
3) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավոր ընթացակարգն արդարադատության իրականացման առանձնահատուկ ձնե է. որի'՝ վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախնառաջ այն հանգամանքով, որ մի շարք գործերի քննությունը՝ կապված տվյալ գործերով ներկայացված պահանջների բնույթով, հնարավոր է անցկացնել պարզեցված ընթացակարգով՝ միայն կողմերի գրավոր ներկայացրած փաստաթղթերի, ապացույցների, առարկությունների ն հիմնավորումների հիման վրա, առանց դատական նիստ անցկացնելու:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխում սահմանված գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու հատուկ կանոնները զգալիորեն կրճատում են դատավարության տնողությունը՝ պայմանավորված այն հանգամանքով որ համեմատաբար պարզ գործերով դատավարության մասնակիցների միջն ծագած վեճերը հնարավոր է լինում լուծել առավել արագ ն առանց երկարատն ընթացակարգերի, ինչը նպաստում է նան դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն:
Միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը նախատեսել է գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող դեպքերը: Ըստ այդմ՝ նշված իրավանորմի 4-րդ կետով սահմանվել է, որ գործը չի կարող քննվել գրավոր ընթացակարգով, եթե անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողությունները, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով:
Վերոգրյալ իրավակարգավորումից բխում է, որ վարչական դատարանը գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացնում, ի թիվս այլնի, պարզելով նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը բացակայում է: Այդուհանդերձ, օրենսդիրը կարգավորել է նան այն դեպքերը, երբ գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն
8
արգելող հանգամանքներն ի հայտ են գալիս գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն եթե նուն օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքներն առկա են գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչն գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր կանոններով քննելու մասին ն, անհրաժեշտության դեպքում, նույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Այսպիսով, այն դեպքում, երբ դատարանը որոշում է կայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին, որից հետո, սակայն, ոչ ուշ, քան մինչն գործն ըստ էության լուծող դատական ակտ հրապարակելը, ի հայտ է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելն արգելող հանգամանքներից որնէ մեկը, այդ թվում նան՝ եթե պարզվել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործողություններ, որոնք դատարանի գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով, ապա դատարանը պետք է որոշում կայացնի գործն ընդհանուր կանոններով քննելու մասին ն, անհրաժեշտության դեպքում, նույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրի նախնական դատական նիստ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան, որ վարչական արդարադատության առանձնահատկությունների հաշվառմամբ, մասնավորապես՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օՕքոՇլօ") դատավարական սկզբունքի կարնորության հանգամանքով պայմանավորված, օրենսդիրը հստակորեն կանոնակարգել է գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում ինչպես դատարանի, այնպե էզ դատավարության մասնակիցնեի կողմից՝։ կատարման ենթակա գործողությունների շրջանակը ն դրանց կատարման ժամկետները:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների հետ մեկտեղ դատավարության մասնակցին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում` վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին: Դատարանի կողմից նույն մասով նախատեսված գործողությունները նույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով կատարելը բավարար է նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել են կողմերի իրավունքները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերը կրում են նան նույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ, իսկ 3-րդ մասի համաձայն կողմեր` պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից ն բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական
պարտականությունները:
9
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմով սահմանելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները՝ օրենսդիրը դրանց ամբողջ ծավալով իրացումը որնէ կերպ չի պայմանավորել գործի քննության ընթացակարգով: Այլ կերպ ասած՝ գրավոր ընթացակարգի դեպքում էլ օրենսդիրը երաշխավորել է կողմերի իրավահավասարության հիման վրա դատաքննությունն իրականացնելու կանոնի պահպանումը, ուստի գործի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելը չի փոխում դատավարության մասնակիցների իրավունքների նս պարտականությունների հիմնական էությունը: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարնորում է նան այն, որ օրենսդիրը դատավարության մասնակիցներին ծանրաբեռնել է իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու Ա իրենց դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականությամբ, ուստի վերջիններս պարտավոր են պահպանել այդ կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես՝ դատավարական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետնանքները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն համընդհանուր կանոնին, ըստ որի` դատավարական գործողությունները պետք է կատարվեն նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում: Ընդ որում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրն ամրագրել է նան նշված դատավարական կանոնը չպահպանելու իրավական հետնանքը, այն է՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով կոնկրետ դատավարական գործողություններ կատարելու համար դատավարական ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է նան բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության ն հարգելի պատճառների առկայության դեպքում:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավարական ժամկետներ ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթեր` վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերն օրենսդիրը կոնկրետ չի նշել այդ հիմքերի ողջամիտ ն բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ ն սուբյեկտիվ:
10
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ՝ երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից՝ երկարատն հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տես, Երնանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություներ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Ընդ որում նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Հետնաբար, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը դատարանը չի կարող դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություննե :կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում միայն կարող են դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունվել ն գործի քննության ընթացքում դառնալ հետազոտման ու գնահատման առարկա: Այլ կերպ ասած գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստաթղթերը դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած դատավարության մասնակիցը պետք է ներկայացնի նան բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություներ 5, կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որը բավարարվելու պարագայում միայն այդ փաստաթղթերը կարող են ընդունվել ն դառնալ գնահատման առարկա:
Գրավոր ընթացակարգով գործի քննություն իրականացնելու, դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելուն դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նան դատավարական գործողությունները ՀՀ
11
վարչական դատավարության օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից սահմանված ժամկետներում կատարելու վարչադատավարական հատուկ կանոնների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստանալով վարչական դատարանի՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված որոշումը, ինչպես նան այդ որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ վարչական դատարանի կողմից ուղարկված գրավոր պարզաբանումը, դատավարության մասնակիցները պարտավոր են օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում բարեխղճորեն կատարել դատարանի կողմից նախանշված գործողությունները: Մասնավորապես, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում դատավարության մասնակիցները կարող են ներկայացնել առարկություններ, միջնորդություններ, ինչպես նան իրենց պահանջների ու առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Օրենսդիրը սահմանել է վերը նշված օրենսդրական պահանջները չկատարելու իրավական հետնանքը, այն է դատավարության մասնակցի նշված ժամկետից ուշ ներկայացված առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվում ն քննարկման ենթակա չեն:
Միննույն ժամանակ, սակայն, օրենսդիրը դատավարության մասնակիցներին իրավունք է վերապահել ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի իրավունքից նս դատավարության մասնակիցները պետք է օգտվեն բարեխղճորեն: Ընդ որում այդ իրավունքը չիրացնելու իրավական հետնանքն օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված փաստաթղթերը դատարանի կողմից քննարկման առարկա չդարձնելն ու դրանք ներկայացրած դատավարության մասնակցին վերադարձնելն է:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումն ինքնին օրենսդիրը համարել է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գործերով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներ, 123.5-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասեր, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 155.2-րդ ն 137.4-րդ հոդվածներ) նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար:
12
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն օրենսդիրը վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին դատավարության մասնակցին գրավոր պարզաբանում ուղարկելու գործողության կատարումը բավարար է համարել|լ թՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 11-ին մասով նախատեսված գործերով, այդուհանդերձ, գրավոր ընթացակարգով քննվող մնացած գործերով նս վերոգրյալ պարզաբանումը ստանալու հանգամանքը կարող է համարվել բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար՝ հաշվի առնելով դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ո 6,դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու դատավարության մասնակիցների պարտականություն ունենալու հանգամանքը, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա (...):
Ընդ որում` հատկապես այն դեպքում, երբ վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների ն չկատարելու հետնանքների մասին գրավոր պարզաբանումն ստացող դատավարության մասնակիցը վարչական մարմինն է, ապա վերջինս նույնիսկ առանց այդ պարզաբանման, օրենքով է կրում վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները ներկայացնելու պարտականություն՝ օրենքով նախատեսված որոշ բացառություններով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մաս):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատավարության մասնակիցները, կրելով իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու ո 6,դատավարական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պարտականություն, գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պետք է կատարեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները, իսկ այդ ժամկետը բաց թողնելուց հետո պետք է ներկայացնեն բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերակաեգնելու մասին միջնորդություն:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատավարության մասնակիցները պարտավոր են պահպանել իրենց դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու Ա իրենց դատավարական պարտականությունները
13
բարեխղճորեն կատարելու օրենքով սահմանված կանոնը, իսկ դրանք չպահպանելու, մասնավորապես՝ իրավունքները չարաշահելու կամ դատավարական
պարտականությունները բարեխղճորեն չկատարելու պարագայում պետք է կրեն դրա բացասական հետնանքները:
Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատավարության մասնակցի կողմից առարկությունները, միջնորդությունները, ինչպե նան իր պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում, դատարանը չի կարող այդ ապացույցներն ընդունել ն դարձնել քննարկման առարկա, այլ պետք է վերադարձնի դրանք ներկայացրած անձանց, եթե վերջիններիս կողմից չի ներկայացվել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություննե :կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն, իսկ նման միջնորդության առկայության ու այն դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատարանը պետք է դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացրած փաստաթղթերն (ապացույցներ) ընդունի ն գործի քննության ընթացքում հետազոտի ու գնահատի:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Տվյալ դեպքում Դատարանը 04.08.2023 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Սիմա Մարտիրոսյանի կողմից ներկայացված վիճարկման հայցն ընդունել է վարութ ն որոշել է գործը քննել գրավոր ընթացակարգով:
Դատարանը 04.08.2023 թվականի թվագրմամբ «Պարզաբանում» է ուղարկել դատավարության մասնակիցներին՝ այդ թվում՝ Կոմիտեին, որով հայտնել է, որ վերջինս իր առարկությունները, միջնորդությունները, ինչպե նան իր պահանջների ն առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում առկա բոլոր ապացույցները (այդ թվում` վարչական վարույթի նյութերը ն այն ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները) կարող է ներկայացնել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույց, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել՝ դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Միաժամանակ նշվել է, որ նշված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները ն ապացույցները չեն ընդունվելու ն քննարկման ենթակա չեն լինելու: Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նան հայցի հիմքը ն (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
14
Դատարանի 04.08.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու Ա գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշումը, ինչպես նան 04.08.2023 թվականի «Պարզաբանումը» Կոմիտեում ստացվել են 14.08.2023 թվականին, որպիսի փաստն ընդունել է նան Կոմիտեն իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում:
Կոմիտեն ներկայացրել է առարկություն, որը ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել 13.09.2023 թվականին, այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.-ին հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետում: Այնուհետն, նշված ժամկետի ավարտից հետո՝ 18.09.2023 թվականին, Կոմիտեն փոստային առաքման եղանակով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել նան վարչական վարույթի նյութերը:
Դատարանը հայցը բավարարել է՝ արձանագրելով հետնյալը. «(.) սույն դեպքում Կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունը ն Դատարան ներկայացրած վարույթի նյութերը ներկայացրել է սահմանված
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/5893/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
