Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119.12 — Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119.12AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 119.12 — Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 119.12. Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները 1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների) միջև կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով։ 2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործն ստացած այն պահից, երբ իրեն Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնա

Ամբողջ Տեքստ

Հոդված 119.12. Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները 1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների) միջև կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով։

2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործն ստացած այն պահից, երբ իրեն Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնային գործի նյութերը։

3. Եթե գործին մասնակցող բոլոր անձինք Համակարգն օգտագործող անձինք են, ապա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դատարանների միջև շրջանառվում է միայն էլեկտրոնային գործը։

4. Համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումն իրականացվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել