«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-107)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 107 | «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ
ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-
ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի, 90-րդ հոդվածի 1- ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունվարի 7-ին: Սահմանադրական դատարանի` 2022 թվականի փետրվարի 22-ի ՍԴԱՈ-41 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանը և դատաքննությունը նշանակվել 2022 թվականի ապրիլի 5-ին, այնուհետև 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-66 աշխատակարգային որոշմամբ նշված գործի քննության ժամկետը երկարաձգվել, գործի դատաքննությունը հետաձգվել և դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 14-ին:
2. Հաշվի առնելով, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված գործի վարույթը կասեցնելու հիմք, մասնավորապես լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կասեցման:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1- ին հոդվածի 3-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5- րդ մասերի, 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել մինչև կասեցման հիմքերը վերանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 հունիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-107
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-107
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
