ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 31 — Ապացույցների ապահովումը 1.
Ամփոփում
Հոդված 31. Ապացույցների ապահովումը 1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ։ 2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ նշվում են ապահովման կարիք ունեցող ապացույցները և այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահ
Ամբողջ Տեքստ
Հոդված 31. Ապացույցների ապահովումը 1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ։
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ նշվում են ապահովման կարիք ունեցող ապացույցները և այն փաստերը, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար։
3. Միջնորդությունը քննվում է դատավարության մասնակիցների մասնակցությամբ: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց դատավարության այն մասնակիցների, որոնց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը։
4. Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով, որում նշում է, թե ինչ ձևով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը։ Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով։
5. Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցված (այսուհետ՝ պատշաճ ծանուցում) դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար։
6. Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով, և համապատասխան ապացույցն անհապաղ ներկայացվում է դատարան։ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
