ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 մարտի 2002 թվական, ՀՕ-308, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ նոր՝ «ժդ» և «ժդ 1 » ենթակետերով. «ժդ) ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական կոնսուլտացիաներ. ժդ 1 ) տնօրինում է Ազգային ժողովի նյութական ու ֆինանսական միջոցները.»: Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած եզրակացության, տեղեկանքի հիման վրա պատգամավորը կարող է Ազգային ժողովի նիստում ժամանակավոր հանձնաժողովի՝ իր գործունեության մասին զեկուցումից հետո՝ երկօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով, ներկայացնել Ազգային ժողովի որոշման նախագիծ: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում և առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում:»: Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի՝ 1) 2-րդ կետի «վիրավորական արտահայտություններ են անում» բառերից հետո լրացնել «, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները» բառերը.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները՝ ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով. բ) խոսափողի անջատում. գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում. դ) հեռացում՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ դահլիճում ներկա լինելուց. ե) զրկում՝ մինչև 6 օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում: Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը: Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի «դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել: Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:»: Հոդված 4. Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»: Հոդված 5. Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի և 95-րդ հոդվածի 1-ին կետի «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» բառերը փոխարինել «գլխադասային հանձնաժողովի» բառերով: Հոդված 6. Օրենքի 95-րդ հոդվածի՝ 1) 2-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ,» բառերը.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկում է Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, որն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:»: Հոդված 7. Օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ կետից և 107-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «գաղտնի քվեարկությամբ՝» բառերը: Հոդված 8. Օրենքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի վերջին նախադասությունը լրացնել հետևյալ նախադասությամբ. «, որին վարչապետը կամ Կառավարության անդամը կարող է արձագանքել մինչև երկու րոպե տևողությամբ պատասխանով»: Հոդված 9. Օրենքի 109-րդ հոդվածի 5-րդ կետի «4-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով: Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. հուլիսի 30 Երևան ՀՕ-404-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-404-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (08.08.2002-18.05.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.08.07/31(206) Հոդ.695 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.07.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 08.08.2002 Ուժը կորցրել է 18.05.2017 Հիմնական ակտ 03.07.2002, ՀՕ-404-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.02.2002, ՀՕ-308 20.02.2002, ՀՕ-308 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-404-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
