Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 97 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքը 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 97 — Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքը 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 97.Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքը 1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝ 1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում. 2) ում մոտ հանցանքը կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան խանգարում. 3) ով հանցանք է կատարել սահմանափակ մեղսունակության վիճակում. 4) ով հանցանք է կատարել եւ ճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 97.Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքը

1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝

1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.

2) ում մոտ հանցանքը կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան խանգարում.

3) ով հանցանք է կատարել սահմանափակ մեղսունակության վիճակում.

4) ով հանցանք է կատարել եւ ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող:

2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:

3. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման կարգը սահմանվում է օրենքով:

4. Դատարանը կարող է սույն հոդվածի առաջին մասում նշված եւ իրենց հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հանձնել առողջապահության մարմիններ՝ այդ անձանց բուժելու կամ նրանց հոգեբուժական կազմակերպություն ուղարկելու հարցը լուծելու համար:

(97-րդ հոդվածը փոփ. 07.10.09 ՀՕ-186-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել