Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սաղաթելյան — ԳԴ5/0022/01/10
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սաղաթելյան — ԳԴ5/0022/01/10

Վճռաբեկ դատարանԳԴ5/0022/01/1020 հոկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 1. ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մարտի 1-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ նյութերով հարուցվել է թիվ 62201100 քրեական գործը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: 2000 թվականի հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու

Ամբողջ Տեքստ

ԳԴ5/0022/01/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԳԴ5/0022/01/10

Նախագահող դատավոր Մ.Ռեհանյան

Դատավորներ` Ա.Դանիելյան

Մ.Արղամանյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ ամբաստանյալ

պաշտպան

Ա.ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ

Ռ.ՌԵՎԱԶՅԱՆԻ

2011 թվականի հոկտեմբերի 20-ին

Երևան

քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ

2

դատարան)

2011

թվականի

օգոստոսի

9-ի

որոշման

դեմ

ամբաստանյալ

Ա.Սաղաթելյանի և նրա պաշտպան Ռ.Ռևազյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մարտի 1-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ նյութերով հարուցվել է թիվ 62201100 քրեական գործը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

2000 թվականի հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել

ՀՀ

արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել

Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը: ՀՀ արդարադատության խորհրդի 2000 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժվել է:

Մինչդատական վարույթն իրականացնող մարմինը 2000 թվականի սեպտեմբերի 1-ին որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

2. Հանրապետության Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2008 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 34-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2008

թվականի

հոկտեմբերի

3-ին

ՀՀ

հատուկ

քննչական

ծառայության

հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Մինասյանը որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու մասին: Նույն օրը որոշում է կայացվել թիվ 62201100 քրեական գործը թիվ 62216908 քրեական գործին միացնելու մասին:

3.

Նախաքննության

մարմնի

2008

թվականի

նոյեմբերի

14-ի

որոշմամբ

Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով:

3

2008 թվականի դեկտեմբերի 29-ին որոշում է կայացվել թիվ 62216908 քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Սաղաթելյանի, Մ.Ավետիսյանի, Զ.Զարոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` նրանց մեղսագրված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

4. 2009 թվականի մարտի 4-ին Ա.Սաղաթելյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանի բողոքը մերժվել է:

Ա.Սաղաթելյանի

վերաքննիչ

բողոքի

քննության

արդյունքում

Վերաքննիչ

դատարանը 2009 թվականի հունիսի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Սաղաթելյանը, որի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը 2009 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու մասին: Երևանի Կենտրոն և ՆորքՄարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 16-ի և Վերաքննիչ դատարանի 2009 թվականի հունիսի 15-ի որոշումները բեկանվել են, և գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան` նոր քննության:

5. Նոր քննության արդյունքում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանի բողոքը բավարարելու մասին: Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչ Ա.Մինասյանի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը վերացվել է: 2009 թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է: Նախաքննության մարմինը 2010 թվականի մայիսի 3-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու, փոփոխելու և նրան

4

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին:

2010 թվականի հունիսի 2-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

6. Առաջին ատյանի դատարանը 2011 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացրել Ա.Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

7. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի օգոստոսի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 17-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

8. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել ամբաստանյալ Ա.Սաղաթելյանը և նրա պաշտպան Ռ.Ռևազյանը: Վճռաբեկ դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

9. Ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով հաստատված են համարել

այն,

որ

Ա.Սաղաթելյանը,

1996-2004

թվականների

ընթացքում

հանդիսանալով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր և պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է ուրիշի զգալի չափերով գույքը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում: 1999

թվականի

սեպտեմբերի

28-ին

Ա.Սաղաթելյանը

քննության

է

առել

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ Ինվիա Յակուբովի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1121-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը և նույն օրը որոշմամբ այն մերժել է: Մեղադրյալ Ի.Յակուբովին

5

արգելանքից

ազատելուց

հետո

Ա.Սաղաթելյանը

վերջինիս

հրավիրել

է

իր

աշխատասենյակ և նրանից գումար հափշտակելու դիտավորությամբ, Ի.Յակուբովի մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու պատրվակով առաջարկել է իր միջոցով 400 ԱՄՆ դոլար կաշառք տալ մարզի դատախազին: 1999 թվականի հոկտեմբերին, պայմանավորվածության համաձայն, Ի.Յակուբովը ներկայացել է դատարան և Ա.Սաղաթելյանի աշխատասենյակում անձամբ նրան է տվել պահանջված զգալի չափի` 209.032 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլարը, որին Ա.Սաղաթելյանը խաբեությամբ և Ի.Յակուբովի վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է:

Բացի այդ, Ա.Սաղաթելյանը 2001 թվականի օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրում, առանց երրորդ անձ Սոս Մելքոնյանի մասնակցության, քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի Խանում Սարգսյանի` Կամո Սիրեկանյանի և Սոս Մելքոնյանի միջև տան առուվաճառքի մասին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ և բավարարել է հայցը: Ա.Սաղաթելյանը քաղաքացիական գործի քննությունը տվյալ օրն ավարտելու անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող դատական նիստի արձանագրության մեջ և վճռում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Ս.Մելքոնյանի դատական նիստին մասնակցելու և ցուցմունք տալու մասին:

10. ՀՀ գլխավոր դատախազը 2000 թվականի հունիսի 22-ին միջնորդություն է ներկայացրել

ՀՀ

արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության

առնել

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը (տե՛ս քրեական գործ, 1-ին հատոր, էջեր 328-329):

11. ՀՀ արդարադատության խորհուրդը 2000 թվականի օգոստոսի 21-ին որոշում է

կայացրել

Գեղարքունիքի

մարզի

առաջին

ատյանի

դատարանի

դատավոր

Ա.Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժելու մասին (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջեր 70-72):

12. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Թարվերդյանը 2000 թվականի սեպտեմբերի 1-ին, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 4-րդ մասով և 257-րդ հոդվածով, որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի

6

վարույթը կասեցնելու մասին` մինչև կասեցման հիմքի վերացումը (տե՛ս քրեական գործ, 2-րդ հատոր, էջեր 73-75):

13. Հանրապետության Նախագահի 2004 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են:

14. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Մինասյանի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Որոշման նկարագրական մասում նշվել է. ՛Գեղարքունիքի

մարզի

առաջին

ատյանի

դատարանի

դատավոր,

պետական

պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ հանդիսացող Անահիտ Սաղաթելյանը և դատական նիստերի քարտուղար Զաբելլա Զարոյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2001 թվականի օգոստոսի 27-ի դատական նիստի

արձանագրության

մեջ

անձնական

դրդումներով

ակնհայտ

կեղծ

տեղեկություններ են մտցրել այդ դատական նիստին Սոս Մելքոնյանի մասնակցության և ցուցմունք տալու վերաբերյալ, իսկ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման հարկադիր

կատարող Մյասնիկ Ավետիսյանն օժանդակել է

պաշտոնեական կեղծիք կատարելուն և Սոս Մելքոնյանի անունից դիմում է գրել ու ներկայացրել դատարան` Ս.Մելքոնյանին որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ ճանաչելու խնդրանքով (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջ 88):

15. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Մինասյանի 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ թիվ 62201100 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նույն օրը որոշում է կայացվել թիվ 62216908 և 62201100 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջեր 114, 116-117):

16. Նախաքննության մարմնի 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով: Որոշման նկարագրական մասում նշվել է. ՛Անահիտ

Հայկի

Սաղաթելյանը,

1999

թվականի

դրությամբ

հանդիսանալով

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, 1999 թվականի սեպտեմբերի 28-ին քննության է առել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի բնակիչ Ինվիա Միխայիլի Յակուբովի վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 1121 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով նրա նկատմամբ խափանման միջոց

7

կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը և նույն օրը որոշում կայացրել այն մերժելու մասին: Մեղադրյալ Ի.Յակուբովի` արգելանքից ազատ արձակելուց հետո Անահիտ Սաղաթելյանը նրան հրավիրել է իր աշխատասենյակ և, դատավորի իր պաշտոնեական դիրքը շահադիտական դրդումներով ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Ի.Յակուբովի մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար դրդել է նրան իր միջոցով 400 ԱՄՆ դոլար կաշառք տալ մարզի դատախազին: 1999 թվականի հոկտեմբերին, պայմանավորվածության համաձայն, Ի.Յակուբովը ներկայացել է դատարան և Ա.Սաղաթելյանի աշխատասենյակում անձամբ նրան է տվել պահանջված 400 ԱՄՆ դոլարը, որին վերջինս խաբեությամբ տիրացել է: Հետագայում Ի.Յակուբովն Անահիտ Սաղաթելյանի տուն է տարել ու նրան տվել նաև 54.000 ՀՀ դրամի գյուղմթերքներ` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և հարուցված քրեական գործի վարույթը կարճելուն նպաստելու համար: Հիշյալ արարքով Անահիտ Սաղաթելյանը էական վնաս է պատճառել պետությանը, որը դրսևորվել է դատական իշխանության հեղինակազրկմամբ:

Բացի այդ, Անահիտ Սաղաթելյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, քրեական գործի դատական քննությունն ավարտելու համար 1998 թվականի հուլիսի 17-ին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Գեղարքունիքի

մարզի

Կախակն

գյուղի

գյուղապետարանի

շենքում,

առանց

դատախազի, տուժող Մերժիկ Գրիգորյանի, վկա Արամայիս Բոյախչյանի և ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով դատի տրված ամբաստանյալ Ինվիա Յակուբովի, քննության է

առել

քրեական

գործը

և

Ինվիա

Յակուբովին

դատապարտել

ուղղիչ

աշխատանքների` 6 ամիս ժամանակով` աշխատավարձի 15 տոկոսի բռնագանձմամբ: Դատավճռում Ա.Սաղաթելյանն ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել դատական քննությանը դատախազ Արսեն Աղաբեկյանի, տուժող Մերժիկ Գրիգորյանի, վկա Արամայիս Բոյախչյանի և ամբաստանյալ Ինվիա Յակուբովի մասնակցության, վերջինիս` իրեն մեղավոր ճանաչելու և ինքնախոստովանական ցուցմունք տալու վերաբերյալ, իսկ դատավճռի կայացման վայր է նշել Վարդենիս քաղաքը: Բացի այդ, 2001 թվականի օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրում Անահիտ Սաղաթելյանն առանց երրորդ

անձ

Սոս

Լավուրի

Մելքոնյանի

մասնակցության

քննության

է

առել

քաղաքացիական գործը` ըստ հայցի Խանում Բադալի Սարգսյանի` Կամո Ազատի Սիրեկանյանի և Սոս Լավուրի Մելքոնյանի միջև տան առուվաճառքի մասին կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու վերաբերյալ և բավարարելով հայցը` անվավեր է

8

ճանաչել հիշյալ պայմանագիրը: Դատական նիստի արձանագրության մեջ և վճռում Անահիտ Սաղաթելյանն անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դատական նիստին ինքնուրույն պահանջ ներկայացրած երրորդ անձ Սոս Մելքոնյանի մասնակցության և ցուցմունք տալու մասին (տե՛ս քրեական գործ, 3-րդ հատոր, էջեր 184-185):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

17. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ սույն քրեական գործն ի սկզբանե հարուցվել և հետագա բոլոր դատավարական գործողությունները կատարվել են ապօրինի, իսկ ստորադաս դատարաններն անտեսել են նշվածը:

Բողոքաբերները նշել են, որ ամբաստանյալ Ա.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, դրանց կատարման պահից անցել է 5 տարուց ավել ժամանակ, և վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված չի եղել, հետևաբար Ա.Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործի հարուցման պահին ակնհայտ էր, որ անցած են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները, ուստի նշված հոդվածներով չէր կարող քրեական գործ հարուցվել:

18. Բողոքի հեղինակները, վկայակոչելով Սոնյա Բալաբեկյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2005 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը, համաձայն որի` ՛գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն հետևության, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել, այնուհետև փաստարկել են, որ սույն գործով տուժող Ի.Յակուբովի ցուցմունքները բավարար չեն ապացուցված համարելու, որ տեղի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության դեպք, քանի որ այդ ցուցմունքները որևէ այլ ապացույցով չեն հաստատվում:

Բացի

այդ,

օրենսգրքի

բողոքաբերները,

314-րդ

հոդվածի

վերլուծելով

1-ին

մասով

Ա.Սաղաթելյանին

մեղսագրվող

ՀՀ

քրեական

հանցագործության`

պաշտոնեական կեղծիքի հատկանիշները, փաստարկել են, որ տվյալ դեպքում բացակայում

են

նշված

հանցագործության

հատկանիշները` շարժառիթը և նպատակը:

սուբյեկտիվ

կողմի

պարտադիր

9

19. Բողոք բերած անձինք փաստարկել են նաև, որ սույն գործի քննության ընթացքում տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրությամբ, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով և

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքով

երաշխավորված

մի

շարք

իրավունքների խախտումներ: Մասնավորապես խախտվել են քրեական գործի քննության ողջամիտ ժամկետները, ինչպես նաև արդար դատաքննության, իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու, իր վկաներին կանչելու և միևնույն պայմաններում հարցաքննելու, իր պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ և հնարավորություն ունենալու ամբաստանյալի իրավունքները:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մայիսի 17-ի և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ կամ քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավորի անձեռնմխելիության սահմանադրական սկզբունքի ճիշտ մեկնաբանման և կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության, ինչպես նաև իրավունքի զարգացման ապահովման խնդիր:

Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախ անդրադառնալ բողոքաբերների բարձրացրած իրավական հարցին:

I. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով

22. Սույն գործով բողոքաբերները Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել են հետևյալ

իրավական

հարցը.

թիվ

62216908

քրեական

գործը

հարուցելու

և

Ա.Սաղաթելյանին մեղադրանք առաջադրելու պահին անցած են եղել արդյոք քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները և եթե այո, ապա իրավաչափ էին արդյոք քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու

մասին

մինչդատական

վարույթն

իրականացնող

որոշումները:

23. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն`

մարմնի

10

՛1. Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` հանցագործությունները դասակարգվում են` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:

՜…)

3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը ՜…):

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

՛1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները ՜…) 2․ հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից ՜…)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը ՜…): 3.

Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է,

ժամկետներն

անցնելն

անձը

կատարում

է

միջին

եթե մինչև

ծանրության,

ծանր

նշված

կամ

առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից ՜…): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` ՛Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

35-րդ

հոդվածի

6-րդ

մասի

համաձայն` ՛Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

24. Նախորդ կետում շարադրված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեական օրենսդրությամբ, կապված արարքի բնույթից և հանրության համար վտանգավորության

աստիճանից,

նախատեսված

են

քրեական

11

պատասխանատվության ենթարկելու տարբեր ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր վտանգավորությունը, և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Վերոգրյալի հիման վրա քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Միևնույն ժամանակ քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Ինչպես երևում է նշված արգելքը սահմանող իրավանորմի վերլուծությունից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի կիրառման համար ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ քրեական գործն արդեն իսկ հարուցված է, և անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, այսինքն` նրա նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում: Բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործը դեռ հարուցված չէ, կամ քրեական գործը հարուցվել է, սակայն որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, և անցել են վաղեմության ժամկետները, ապա ենթադրյալ իրավախախտում կատարած անձի համաձայնությունն անհրաժեշտ չէ, և մինչդատական վարույթն իրականացնող մարմինը

պարտավոր

է

իր

նախաձեռնությամբ

հրաժարվել

քրեական

գործ

հարուցելուց կամ որոշում կայացնել հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Այլ կերպ` քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելն ինքնին բացառում է քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը`

անկախ

ենթադրյալ

իրավախախտում

կատարած

անձի

համաձայնությունից կամ առարկությունից. համաձայնության հարցն առաջ է գալիս միայն կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց` նրան մեղադրանք առաջադրելուց հետո:

25. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը 2008 թվականի հոկտեմբերի 1-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 34-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով թիվ 62216908 քրեական գործը հարուցելու մասին` պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի`

12

Ա.Սաղաթելյանի կողմից անձնական դրդումներով 2001 թվականի օգոստոսի 27-ի դատական նիստի արձանագրության մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և հարկադիր կատարող Մ.Ավետիսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու դեպքերի առթիվ (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): Նախաքննության

մարմնի

2008

թվականի

նոյեմբերի

14-ի

որոշմամբ

Ա.Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա 1998-2001 թվականների

պաշտոնեական

ընթացքում`

դատավոր

լիազորությունները,

եղած

ժամանակ,

քաղաքացուն

դրդել

է

չարաշահել

է

իր

կաշառք

տալ

և

հանդիսանալով պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ` անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերում` դատական նիստերի արձանագրություններում, դատավճռում և վճռում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը):

26. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիաների վերլուծությունից բխում է, որ դրանք նկարագրում են դիտավորյալ հանցագործություններ, իսկ հոդվածների սանկցիաներով

նախատեսված

ազատազրկման

ձևով

պատժի

ժամկետը

չի

գերազանցում 5 տարին, ուստի տվյալ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների թվին, հետևաբար դրանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:

Ինչպես երևում է սույն որոշման նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքների ուսումնասիրությունից, Ա.Սաղաթելյանին մեղսագրվող հանցավոր արարքներից վերջինն ավարտվել է 2001 թվականի օգոստոսի 27-ին, հետևաբար հենց այդ պահից սկսվում է վաղեմության ժամկետի հաշվարկը: Ընդ որում, սույն գործով վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված չի եղել, Ա.Սաղաթելյանը քննությունից կամ դատից չի խուսափել:

Մինչդեռ սույն գործով մինչդատական վարույթն իրականացնող մարմինը միջին ծանրության հանցագործությունների հատկանիշներով թիվ 62216908 քրեական գործը հարուցել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ այնուհետև 2008 թվականի նոյեմբերի 14-ին Ա.Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրել նույնպես միջին ծանրության հանցագործությունների կատարման համար: Այսինքն` նշված քրեական գործը հարուցվել է, և Ա.Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել մեղսագրվող

13

հանցավոր արարքներից վերջինն ավարտված համարվելու պահից մոտ 7 տարի հետո:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 23-26-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես թիվ 62216908 քրեական գործը հարուցելու, այնպես էլ Ա.Սաղաթելյանին մեղադրանք առաջադրելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են եղել, հետևաբար մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործ հարուցելու, իսկ այնուհետև նաև քրեական հետապնդում սկսելու մասին որոշումները եղել են ոչ իրավաչափ և կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջների խախտմամբ:

28. Նախորդ կետում նշված խախտումներն ինքնին բավարար են սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Այնուհանդերձ,

նկատի

ունենալով

այն,

որ

Ա.Սաղաթելյանին

առաջադրված

մեղադրանքը վերաբերում է նրա` դատավորի կարգավիճակ ունեցած ժամանակ ենթադրաբար

անհրաժեշտ

թույլ

է

տրված

համարում

իրավախախտումներին,

սույն

գործով

Վճռաբեկ

անդրադառնալ

դատարանն

նաև

դատավորի

անձեռնմխելիության հիմնարար երաշխիքների մեկնաբանմանը` դրանց միատեսակ կիրառության ապահովման համար:

II.

Դատավորի

անձեռնմխելիության

հիմնարար

երաշխիքները

և

դրանց

սահմանները

29. Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ իրավական հարցը` Ա.Սաղաթելյանի

նկատմամբ

դատավորի

կարգավիճակ

ունեցած

ժամանակ

ենթադրաբար թույլ տրված իրավախախտման համար քրեական հետապնդում սկսելիս մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պահպանել է արդյոք դատավորի անձեռնմխելիության հիմնարար երաշխիքները:

30. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` ՛Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա ՜…․:

ՀՀ

Սահմանադրության

Հանրապետությունում

91-րդ

հոդվածի

արդարադատությունն

համաձայն`

իրականացնում

՛Հայաստանի

են

դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան ՜…․:

միայն

14

ՀՀ

Սահմանադրության

94-րդ

հոդվածի

համաձայն`

՛Դատարանների

անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ և օրենքներով ՜…․: ՀՀ

Սահմանադրության

իրականացնելիս

97-րդ

դատավորը

հոդվածի

՜…․

համաձայն`

անկախ

[է],

՛Արդարադատություն

ենթարկվում

[է]

միայն

Սահմանադրությանը և օրենքին ՜…․:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն` ՛1.

Արդարադատություն

իրականացնելիս

դատավորներն

անկախ

են

և

ենթարկվում են միայն օրենքին:

՜…․

3. Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:

4. Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսևորելու, ինչպես նաև դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն: ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`

՛1. Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:

2.

Արդարադատություն

և

օրենքով

նախատեսված

այլ

լիազորություններ

իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է ՜…․:

31. Դատավորի անկախության հիմնարար արժեքը երաշխավորող` սույն որոշման նախորդ կետում շարադրված սահմանադրաիրավական դրույթների հիմքում ընկած են բազմաթիվ միջազգային-իրավական փաստաթղթեր: Մասնավորապես, առանցքային նշանակություն ունեն Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված ՛Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները և դրա հավելվածը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A՜XXI․ բանաձևով հաստատված ՛Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները, ՛Դատավորների կարգավիճակի մասին 1998 թվականի հուլիսի 10-ի եվրոպական

Եվրոխորհրդի

խարտիան,

եվրոպական

Նախարարների

խարտիայի

կոմիտեի

1994

պարզաբանման

թվականի

հուշագիրը,

հոկտեմբերի

13-ի`

15

՛Դատավորների անկախության, արդյունավետության ու դերի մասին թիվ R՜94․12 հանձնարարագիրը:

Հիշյալ փաստաթղթերի համալիր վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնելու դատավորի կարգավիճակի առնչությամբ հետևյալ հիմնադրույթները` ա․ դատավորի կարգավիճակը պետք է լինի այնպիսին, որպեսզի լիարժեք երաշխավորվի նրա իրավասությունը, անկախությունը և անաչառությունը, նպաստի նրա նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը,

բ) դատավորի կարգավիճակին առնչվող դրույթները պետք է ամրագրված լինեն տվյալ երկրի Սահմանադրությամբ կամ նվազագույնը` օրենքներով, գ․ պետությունները պարտավոր են դատարանի անկախության սկզբունքի ապահովման համար նախատեսել երաշխիքների գործուն համակարգ, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի դատարաններն իրենց հանձնված գործերը քննեն անաչառ, փաստերի հիման վրա և օրենքին համապատասխան, առանց որևէ սահմանափակման` ամեն կերպ բացառելով որևէ ոչ իրավաչափ ազդեցության, հարկադրանքի, սպառնալիքի, ուղղակի կամ անուղղակի ճնշման կամ միջամտության հնարավորություն` անկախ այն բանից, թե ում կողմից և ինչ պատճառով է դա կատարվում,

դ) դատավորների կարգավիճակի, նրանց նշանակման կամ լիազորությունների դադարեցման հարցեր քննարկող ցանկացած մարմին պետք է օժտված լինի անհրաժեշտ անկախությամբ, իսկ դրա կազմում պետք է ապահովված լինի դատավորների առնվազն 50 տոկոս մասնակցություն,

ե․

յուրաքանչյուր

դատավոր,

որը

գտնում

է,

որ

լիազորություններն

իրականացնելիս խախտվել են իր իրավունքները, պետք է ունենա այդպիսի անկախ մարմնի դիմելու հնարավորություն,

զ․

դատավորի

պատասխանատվության

համար

համաձայնություն

տվող

կառույցներում պետք է ապահովվի կազմի առնվազն 50 տոկոս մրցութային հիմունքներով ընտրված դատավորների մասնակցություն,

է) անօրինական դատական ակտի կամ դատավորի վարքագծի հետևանքով պատճառված վնասը պետք է հատուցվի պետության կողմից:

32. Դատավորների անկախության չափանիշներին է անդրադարձել Մարդու իրավունքների

եվրոպական

դատարանը,

որի

նախադեպային

նշանակության

իրավական դիրքորոշումների համաձայն` դատարանի անկախության համար կարևոր նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները.

16

ա․ դատավորների նշանակման իրավասություն ունեցող սուբյեկտը և նշանակման ընթացակարգը,

բ) դատավորի պաշտոնավարման տևողությունը,

գ․ դատարանի վրա արտաքին ներգործությունը և ճնշումները չեզոքացնելու կամ էապես նվազեցնելու նորմատիվ և ինստիտուցիոնալ երաշխիքների առկայությունը

(տե՛ս Capmbell and Fell v The United Kingdom, 1984թ., գանգատեր N 7819/77, 7878/77, կետ 78):

33.

Դատարանի

անկախության

սկզբունքի

վերաբերյալ

բազմակողմանի

մեկնաբանություններ է տվել նաև Եվրոպայի խորհրդի համակարգում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը, որը, հիմնավորելով դատական

իշխանության

անհրաժեշտությունը,

անկախության

շեշտել

է,

որ

դա

սկզբունքը

խստորեն

պահպանելու

անհրաժեշտ պահանջ

է`

իրավունքի

գերակայությունն ապահովելու և արդար դատավարություն երաշխավորելու համար: Ըստ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդի` դատավորների անկախության արտոնությունը կոչված է ապահովել ոչ թե նրանց սեփական շահերը, այլ

իրավունքի

ակնկալողների

գերակայության

շահերը

(տե՛ս

շահը,

արդարադատություն

Եվրոպական

դատավորների

որոնողների

ու

խորհրդատվական

խորհուրդ, Կարծիք թիվ 1՜2001), 2001թ. նոյեմբերի 23, կետ 10): 34.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

30-33-րդ

կետերում

շարադրված

իրավանորմերը և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական իշխանությունը պետական իշխանության ինքնուրույն և անկախ ճյուղ է,

որն

իրականացվում

դատարանների

քաղաքացիների

ապահովումը,

կողմից:

է

բացառապես

Դատական

իրավունքների,

հնարավոր

բոլոր

պետական

իշխանության

հատուկ

հիմնական

ազատությունների

և

խախտումներից

դրանց

մարմինների`

խնդիրներն

օրինական

են

շահերի

պաշտպանությունը,

իրավական վեճերի և իրավական նշանակություն ունեցող այլ հարցերի լուծումը, իշխանության

մարմինների

վերահսկողությունը,

նորմատիվ

իրավախախտումների

իրավական

ակտերի

նկատմամբ

դեպքում

պատասխանատվության

միջոցների կիրառումը, այլ կերպ` արդարադատության իրականացումը: Դատական իշխանությանը վերապահված այդ գործառույթների արդյունավետ և իրավաչափ կենսագործումը հնարավոր է միայն անկախ դատական իշխանության առկայության պայմաններում, ինչը ենթադրում է, որ դատարանները պետք է գործեն արտաքին ներգործությունը և ճնշումները բացառող նորմատիվ և ինստիտուցիոնալ երաշխիքների պայմաններում, օրենքով իրենց տրված լիազորությունների հիման վրա,

17

որոնք անհրաժեշտ և բավարար են դատական իշխանության առջև դրված խնդիրներն իրականացնելու

համար:

Դատավորի

անկախությունը,

լինելով

դատավորի

սահմանադրաիրավական կարգավիճակի բաղկացուցիչ տարր, կոչված է ապահովելու դատական իշխանության ինքնուրույնությունը, այն հանրային շահերի, այդ թվում` արդարադատության շահերի պաշտպանության կարևորագույն նախապայման է:

35. Արդարադատության շահով պայմանավորված` դատական իշխանության անկախությունը, ինչպես նաև դրանից ածանցված դատավորի անկախությունը կենսագործելու համար ՀՀ Սահմանադրությունը և օրենքները սահմանում են այդ որակն ապահովող բազմաթիվ երաշխիքներ և ինստիտուտներ, որոնց թվում իր առանձնահատուկ տեղն ունի դատավորի անձեռնմխելիության սկզբունքը: Այսպես` ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն`

՛՜…․ Դատավորի ՜…․ գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով: Դատավորը ՜…․ [չի] կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես

նաև

[նրա]

նկատմամբ

չի

կարող

պատասխանատվության

ենթարկելու

համապատասխանաբար

արդարադատության

դատական

կարգով

վարչական

հարց

հարուցվել`

առանց

խորհրդի

՜…․

համաձայնության:

Դատավորը ՜…․ [չի] կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և ՜…․ վճռաբեկ դատարանի նախագահը ՜…․:

ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն`

՛1. Դատավորն անձեռնմխելի է:

2. Դատավորը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես

դրանից

հետո:

Դատավորի

ձերբակալման

մասին

անմիջապես

տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և վճռաբեկ դատարանի նախագահը ՜…․:

3. Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական

կարգով

վարչական

պատասխանատվության

ենթարկել`

առանց

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության:

18

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով

մինչդատական

վարույթի

նկատմամբ

դատախազական

հսկողություն

իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

5. Դատավորին չի կարելի բերման ենթարկել: Առանց փաստաթղթերի բերման ենթարկված դատավորի ինքնությունը պարզելուց հետո իրավասու պետական մարմինը պետք է անմիջապես ազատ արձակի նրան:

6. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ ՜…․:

9. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

36. Ինչպես երևում է նախորդ կետում շարադրված իրավադրույթների համալիր վերլուծությունից`

դատական

իշխանության

անկախության

հիմնարար

արժեքի

ապահովմանն ուղղված երաշխիքների շարքում դատավորի անձեռնմխելիության սահմանադրական

սկզբունքն

ունի

առանձնահատուկ

տեղ:

Դատավորի

անձեռնմխելիությունը, ըստ էության, շեղում է օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար

սկզբունքից

՜ՀՀ

Սահմանադրության

14.1-րդ

հոդված․,

քանի

որ

դատավորների համար ընդարձակում է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի ապահովման սահմանադրական երաշխիքների ընդհանուր համակարգը ՜ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդված․: Սակայն նշված շեղումն իրավաչափ է, քանի որ

դատավորին

անձեռնմխելիության

ավելի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հոկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ԳԴ5/0022/01/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել