ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 126 — Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը 1.
Ամփոփում
Հոդված 126. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը 1. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցներն են՝ 1) տուգանքը, 2) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, 3) հարկադիր լուծարումը, 4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը: 2. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցները սույն
Ամբողջ Տեքստ
Հոդված 126. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը 1. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցներն են՝ 1) տուգանքը, 2) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումը, 3) հարկադիր լուծարումը, 4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը:
2. Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության միջոցները սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների սանկցիաներով չեն նախատեսվում և նշանակվում են՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված քրեաիրավական ներգործության միջոցների տեսակներն ու չափերը։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
