ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 311 — Հարկային հաշվարկների ընդունումը 1.
Ամփոփում
Հոդված 311. Հարկային հաշվարկների ընդունումը 1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված դեպքերում ընդունում է հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից, ինչպես նաև Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով ներկայացված՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները: 2. Հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու նպատակով հարկ վճարողը կամ հարկային գործակալը Օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ կնքում է ԷՆՊ, ստան
Ամբողջ Տեքստ
Հոդված 311. Հարկային հաշվարկների ընդունումը 1. Հարկային մարմինը Օրենսգրքով սահմանված դեպքերում ընդունում է հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից, ինչպես նաև Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով ներկայացված՝ Օրենսգրքով սահմանված հարկային հաշվարկները:
2. Հարկային հաշվարկները հարկային մարմին ներկայացնելու նպատակով հարկ վճարողը կամ հարկային գործակալը Օրենսգրքի 310-րդ հոդվածի պահանջներին համապատասխան հարկային մարմնի հետ կնքում է ԷՆՊ, ստանում է էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:
3. Հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում էլեկտրոնային համակարգը օգտվողին ներկայացնում է ծանուցում, որով հավաստվում է հարկային հաշվարկն ընդունելու փաստը, ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր:
4. Հարկ վճարողի կատարած գործողությունների պատմությունը պահպանվում է կայքի համապատասխան դարանում, որտեղից հարկ վճարողը կարող է արտածել և տպել հարկային հաշվարկը:
5. Հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է էլեկտրոնային եղանակով ընդունված հարկային հաշվարկի տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:
6. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու կամ ներբեռնելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաև QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված կամ ներբեռնված փաստաթղթում արտածվում է արտատպման կամ ներբեռնման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: Արտատպված և ներբեռնված փաստաթղթերը պարունակում են QR գծիկավոր կոդ, և նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն: QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության, ընդունվում են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
7. QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնվող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը սահմանում է հարկային մարմինը: (311-րդ հոդվածը փոփ. 24.10.25 ՀՕ-324-Ն, լրաց.
12.06.24 ՀՕ-292-Ն ) ( 24.10.25 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
