ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 353 — Դատական վերանայման բողոք բերելու իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 353. Դատական վերանայման բողոք բերելու իրավունքը 1. Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) վարույթի մասնավոր մասնակիցը. 2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին. 3) դատախազը: 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից կամ ի շահ նրանց դատական վերանայման բողոքը կարող է բերվել միայն դատական ակտի` այդ անձանց մասնավոր շահերին առնչվող մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 353. Դատական վերանայման բողոք բերելու իրավունքը 1. Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ 1) վարույթի մասնավոր մասնակիցը. 2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին. 3) դատախազը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից կամ ի շահ նրանց դատական վերանայման բողոքը կարող է բերվել միայն դատական ակտի` այդ անձանց մասնավոր շահերին առնչվող մասով:
3. Դատախազը կարող է դատական վերանայման բողոք բերել միայն հանրային շահին առնչվող մասով:
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
