ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41 — Լիցենզավորված անձի պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 41. Լիցենզավորված անձի պարտականությունները 1. Լիցենզավորված անձը պարտավոր է` 1) իր գործունեությունն իրականացնել սույն օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան. 2) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված ենթակառուցվածքների մատչելիությունը օրենքով սահմանված մարմինների ներկայացուցիչների համար. 3) Կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սակագնի տարր կազմող մեծությունների հաշվարկմա
Ամբողջ Տեքստ
Հոդված 41. Լիցենզավորված անձի պարտականությունները 1. Լիցենզավորված անձը պարտավոր է` 1) իր գործունեությունն իրականացնել սույն օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան. 2) ապահովել լիցենզավորված գործունեության մեջ ներգրավված ենթակառուցվածքների մատչելիությունը օրենքով սահմանված մարմինների ներկայացուցիչների համար.
3) Կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սակագնի տարր կազմող մեծությունների հաշվարկման մեթոդիկաները. 4) ապահովել իր գործունեության թափանցիկությունը. 5) լիցենզավորված գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և այլ տեղեկատվությունը Կարգավորող հանձնաժողով ներկայացնել վերջինիս սահմանած ձևերով և կարգով .
6) Կարգավորող հանձնաժողովի պահանջով ներկայացնել լիցենզավորված գործունեության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և տվյալներ. 7) ապահովել բաժանորդների համար սպասարկման որակին ներկայացվող նվազագույն պահանջները. 8) իրականացնել ֆինանսական աուդիտ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև տեխնիկական աուդիտ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
