Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 809 — Գործակալի հաշվետվությունները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 809AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 809 — Գործակալի հաշվետվությունները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 809. Գործակալի հաշվետվությունները 1. Գործակալության պայմանագիրը կատարելիս գործակալը պարտավոր է պայմանագրում նախատեսված ժամկետներում և կարգով հաշվետվություններ ներկայացնել պրինցիպալին: Պայմանագրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում գործակալը հաշվետվություններ է ներկայացնում պայմանագիրը կատարելուն զուգընթաց կամ պայմանագրի գործողության ավարտից հետո: 2. Գործակալի հաշվետվությանը պետք է կցվեն գործակալի կողմից պրինցիպալի հաշվին կատարվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 809. Գործակալի հաշվետվությունները 1. Գործակալության պայմանագիրը կատարելիս գործակալը պարտավոր է պայմանագրում նախատեսված ժամկետներում և կարգով հաշվետվություններ ներկայացնել պրինցիպալին: Պայմանագրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում գործակալը հաշվետվություններ է ներկայացնում պայմանագիրը կատարելուն զուգընթաց կամ պայմանագրի գործողության ավարտից հետո:

2. Գործակալի հաշվետվությանը պետք է կցվեն գործակալի կողմից պրինցիպալի հաշվին կատարված ծախսերի անհրաժեշտ ապացույցներ, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:

3. Պրինցիպալը, որն առարկություններ ունի գործակալի հաշվետվության վերաբերյալ, պետք է հաշվետվությունը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում այդ մասին հայտնի գործակալին, եթե այլ ժամկետ սահմանված չէ գործակալության պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել