Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 70 — Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 70AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 70 — Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 70. Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները 1. Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկներում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման կարգի և պայմանների ամբողջությունն է։ 2. Կանոնակարգն ապահովում է դատապարտյալի պահպանությունը և պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական հսկողությունը նրա նկատմամբ, նրա պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, իրավ

Ամբողջ Տեքստ

Հոդված 70. Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները 1. Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկներում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման կարգի և պայմանների ամբողջությունն է։

2. Կանոնակարգն ապահովում է դատապարտյալի պահպանությունը և պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական հսկողությունը նրա նկատմամբ, նրա պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, իրավունքների ու օրինական շահերի իրականացումը, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը։

3. Քրեակատարողական հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝ 1) ապահովել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի արժանապատիվ պահման պայմանները. 2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները. 3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ. 4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը. 5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել