ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 435 — Ցուցմունք չտալու և նյութեր չներկայացնելու արտոնությունը 1.
Ամփոփում
Հոդված 435. Ցուցմունք չտալու և նյութեր չներկայացնելու արտոնությունը 1. Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք կարող են ցուցմունքներ չտալ որպես վկա կամ տուժող, իսկ ցուցմունքներ տալու համաձայնության դեպքում պարտավոր չեն դրա համար ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնությունն ստանալու դեպքում համապատասխան անձանց հանձնված ծանուցագրում չպետք է բովանդակվի նշում ցուցմունք տալու համար հարցաքննության չն
Ամբողջ Տեքստ
Հոդված 435. Ցուցմունք չտալու և նյութեր չներկայացնելու արտոնությունը 1. Սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք կարող են ցուցմունքներ չտալ որպես վկա կամ տուժող, իսկ ցուցմունքներ տալու համաձայնության դեպքում պարտավոր չեն դրա համար ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համաձայնությունն ստանալու դեպքում համապատասխան անձանց հանձնված ծանուցագրում չպետք է բովանդակվի նշում ցուցմունք տալու համար հարցաքննության չներկայանալու դեպքում հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին:
3. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձինք պարտավոր չեն վարույթն իրականացնող մարմին ներկայացնել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանն առնչվող թղթակցություններ կամ այլ փաստաթղթեր:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
