ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 402 — Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը 1.
Ամփոփում
Հոդված 402. Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը 1. Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկ
Ամբողջ Տեքստ
Հոդված 402. Հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը կամ չներկայացնելը 1. Հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ 15-րդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) հարկ վճարողից կամ հարկային գործակալից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում սույն մասով սահմանված տուգանքի կիրառության իմաստով, յուրաքանչյուր 15 լրացած օրվա հաշվարկը սկսվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից կատարման ենթակա հարկային պարտավորության մեծությունն արտահայտող վարչական ակտի ամսաթվից:
2. Սույն հոդվածով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ հարկի գծով համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթվից, իսկ անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև այլ վարչական ակտի ամսաթվից:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված հարկի ընդհանուր գումարը: (402-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.
25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
