Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 97 — Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 97AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 97 — Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները 1. Հանրային աշխատանքների տևողությունը դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար չի կարող գերազանցել օրական 2 ժամը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` օրական 3 ժամը: 2. Անչափահասները չեն կարող ներգրավվել իրենց ֆիզիկական կամ հոգևոր զարգացման կամ առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներում: 3. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում այն փոխարինվո

Ամբողջ Տեքստ

Հոդված 97. Անչափահասների նկատմամբ նշանակվող հանրային աշխատանքները 1. Հանրային աշխատանքների տևողությունը դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար չի կարող գերազանցել օրական 2 ժամը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` օրական 3 ժամը:

2. Անչափահասները չեն կարող ներգրավվել իրենց ֆիզիկական կամ հոգևոր զարգացման կամ առողջության համար վտանգ ներկայացնող աշխատանքներում:

3. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, նա չի սկսի կամ վերսկսի հանրային աշխատանքների իրականացումը:

4. Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ, ապա ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել դատավճիռ կայացնելու պահին 15 տարին լրացած անչափահասների համար` 4 ամիսը, իսկ 16-18 տարին չլրացած անչափահասների համար` 6 ամիսը։ (97-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել