Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1311 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 մարտի 2022թ. ՍԴԴԿՈ - 13 | ՌԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան 11 մարտի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Ա. Թունյանի

ՌԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռիտա Կարապետյանի անհատական դիմումը «Ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մ․ Մուրադյանի «Մեր նկատմամբ բարենպաստ վարչական ակտ ընդունելու այն է կասեցնելու Գյումրու Կումայրի ոստիկանության աշխատակիցների գործողությունները մինչև մեր խախտված իրավունքների հարցը լուծելը պահանջի մասին»։

2. 2022 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությամբ դիմողը տեղեկացվել է, որ դիմումում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դիմումում նշվում են, «Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում», 4-րդ կետի «Սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը և դիմողի փաստարկները Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով, 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դիմումին կցվող նյութերը, «օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին», նույն մասի 2-րդ կետի «ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը» պահանջները։

3. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականի փետրվարի 14-ի գրությամբ դիմողին տեղեկացրել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին վերստին ներկայացված դիմումում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները և, հղում կատարելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասին հայտնել է, որ վերադարձվում են 2022 թվականի հունվարի 31-ի և 2022 թվականի փետրվարի 11-ի դիմումները:

4. 2022 թվականի մարտի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռ. Կարապետյանի անհատական դիմումները վերադարձնելու դեմ բողոքը:

5. Ուսումնասիրելով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները, վերջիններիս կից փաստաթղթերը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությունները Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ դիմողի կողմից չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջը, այն է` դիմումում նշվում են, «Սահմանադրության այն հոդվածը, որը Սահմանադրական դատարան դիմելու հիմք է հանդիսանում», ինչպես նաև հիշյալ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «օրենքով սահմանված չափով պետական տուրքը վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին» պահանջը. պետական տուրքը վճարված չէ դիմողի անունից, դրամարկղային մուտքի օրդերներում որպես վճարող նշված է Մաթևոս Կարապետյանի անունը, իսկ «Գործարքի նպատակ» դաշտում նշված չէ, որ Մաթևոս Կարապետյանը վճարում է կատարում Ռիտա Կարապետյանի կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու նպատակով։ Իր բողոքում դիմողը վերոգրյալի առնչությամբ նշել է. «Նախ ես ցանկում 3-րդ կետ ներկայացրել եմ Մաթևոս Կարապետյանի լիազորագիրը (…)»: Դիմումին կցված է Մաթևոս Բարսեղի Կարապետյանի կողմից 2021 թվականի հունիսի 4-ին Ռիտա Սերյոժայի Կարապետյանին (այսինքն տվյալ դեպքում դիմողին) տրված լիազորագիրը, որով Մ. Կարապետյանը լիազորել է Ռ. Կարապետյանին «Լինելու իմ ներկայացուցիչը ՀՀ I-ին ատյանի սնանկության, վարչական և ընդհանուր իրավասության դատարաններում, ՀՀ վարչական դատարանում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանում, այդ թվում ՎԱՐԵԼՈՒ քաղաքացիական գործերը բոլոր դատական ատյաններում /ՀՀ Քաղ. Դատ. օրի 56 հոդվածի հատկանիշների համաձայն/ այն բոլոր իրավունքներով, որ ներկայացված են օրինական հայցվորին, պատասխանողին, երրորդ անձին և տուժողին (...)»։

6. Վերը նշված պահանջները դիմողի Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքի իրացման և Սահմանադրական դատարանի համար անհատական դիմումով կոնկրետ սահմանադրական վերահսկողության լիազորության իրականացման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պարտադիր պայմաններից են։ Այս պայմաններում Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ղեկավարվելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, դիմումներն իրավաչափորեն վերադարձրել է դիմողին։ Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Ռիտա Կարապետյանի 2022 թվականի հունվարի 31-ի և 2022 թվականի փետրվարի 11-ի անհատական դիմումները վերադարձնելու դեմ ներկայացված բողոքը մերժել։ Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Ա. Թունյան

11 մարտի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել