ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Հանրային ծառայության հիմնական սկզբունքները 1.
Ամփոփում
Հոդված 12 . Հանրային ծառայության հիմնական սկզբունքները 1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝ 1) իրավունքի գերակայությունը, 2) հանրային ծառայության արդյունավետությունը, 3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը, 4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, 5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 12 . Հանրային ծառայության հիմնական սկզբունքները 1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝ 1) իրավունքի գերակայությունը, 2) հանրային ծառայության արդյունավետությունը, 3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը, 4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, 5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան, 6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից, 7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:
2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով՝ օրենքով կարող են սահմանվել կազմակերպման և գործունեության լրացուցիչ սկզբունքներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
