ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 317 — Բուժկետի հերթապահ բժիշկը (բուժակը) պարտավոր է` - գտնվել բուժկետում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել բուժկետի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնո
Ամփոփում
Հոդված 317. Բուժկետի հերթապահ բժիշկը (բուժակը) պարտավոր է` - գտնվել բուժկետում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել բուժկետի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում. - գիտենալ բուժկետում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների թիվը, նրանց հիվանդության բնույթը, հիվանդներից յուրաքանչյուրին նշանակված բուժումը և սնունդը, կատարել բժշկի նշանակումները. - ճաշարանի հերթապահի կանչով ճաշարան գնալ` որոշելու ճաշարանին տրվող մթերք
Ամբողջ Տեքստ
Հոդված 317. Բուժկետի հերթապահ բժիշկը (բուժակը) պարտավոր է` - գտնվել բուժկետում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել բուժկետի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում. - գիտենալ բուժկետում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների թիվը, նրանց հիվանդության բնույթը, հիվանդներից յուրաքանչյուրին նշանակված բուժումը և սնունդը, կատարել բժշկի նշանակումները. - ճաշարանի հերթապահի կանչով ճաշարան գնալ` որոշելու ճաշարանին տրվող մթերքի որակը (լավորակ լինելը). - նախքան բուժական ընդունելությունն սկսելը առանձնացնել (ընտրել) ընդունելության համար գրանցված զինծառայողների բուժգրքույկները և չափել հիվանդների ջերմությունը. - հանկարծակի հիվանդացած զինծառայողների` բուժկետ ընդունվելու դեպքում ցուցաբերել բուժօգնություն և զեկուցել բուժկետի պետին կամ զորամասի հերթապահին. - վաշտի հերթապահի կամ գնդի հերթապահի կանչով անհապաղ ներկայանալ հիվանդի (հիվանդացածի) մոտ` նրան օգնություն ցույց տալու, իսկ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդացածին անհապաղ ուղարկել բուժկետ և զեկուցել բժշկին. - կատարել արձակուրդից, գործուղումից վերադարձողների, ճաշարանում վերակարգ նշանակվողների, ինչպես նաև ուղերթից առաջ` վարորդների բուժզննում. - բուժկետի օրապահներից պահանջել մանրազնին հսկողություն և խնամք հիվանդների նկատմամբ. - հետևել հիվանդների համար նախատեսված սննդի որակի և նրա ժամանակին բաշխմանը բուժկետի (շենքի) մաքրմանն ու ախտահանմանը, ջերմաստիճանին ու օդափոխմանը. - հերթապահությունն ընդունելիս` ստացականով ընդունել թունավոր և թմրեցուցիչ դեղանյութերը և այն պահարանների բանալիները, որոնցում դրանք պահվում են. - հերթապահությունն ընդունելուց հետո գնդի հերթապահին տեղեկություններ տալ բուժկետում բուժման մեջ գտնվող հիվանդների թվի մասին. - բուժկետ այցելած անմիջական պետերին` սկսած բուժկետի պետից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահին ու նրա օգնականին ներկայանալ: Օրինակ` « Պարոն մայոր, հերթապահ բուժակ` ենթասպա Հարությունյան »: Ներկայանալուց հետո հերթապահ բուժակը եկողին զեկուցում է բուժկետում հիվանդների առկայության և նրանց վիճակի մասին: Բուժկետի օրապահ: (317-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
