Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-587 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 58 | «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 7 դեկտեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ս. Սաֆարյանի

Քննության առնելով «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ-ն, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 17-ին), խնդրել է հետևյալը. « Որոշել Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ա և թ ենթակետերի այն մասով, որ մասով Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը չի սահմանում ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար ևս բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի գումարի սահմանում ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը: Որոշել Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ա և թ ենթակետերի մասով իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործով 17.05.2023 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափը հաշվարկելիս կիրառելի իրավանորմ է դիտարկում ոչ թե Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի թ ենթակետը, որով պետական տուրքի գումարը կազմում է բազային տուրքի 20-ապատիկը, այլ Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ա ենթակետը վճռաբեկ բողոք բերելու պետական տուրքի գումարը հաշվարկելով հայցագնի 5 տոկոսի չափով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը: Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի այն մասով, որ մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը չի սահմանում բացառություն, երբ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքով ներկայացվում է նոր միջնորդություն պետական տուրքի գումարի վճարումը հետաձգելու մասին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մերժվում է, վճռաբեկ բողոքը շտկելու, վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու և ՀՀ վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու հնարավորություն ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի գ» կետի վերաբերյալ իրավական պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/54735/02/21 քաղաքացիական գործով 17.05.2023 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանը բավարար չի դիտարկում կազմակերպության կողմից վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարի վճարումը հետաձգելու մասին միջնորդության ներկայացման դրությամբ ներկայացված բանկային հաշվի քաղվածքը որպես անձի գույքային դրությունը հիմնավորող ապացույց միջնորդությունը հիմնավոր համարելու կապակցությամբ և այս մասով իր կողմից կայացված դատական ակտը չի պատճառաբանում ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:

2. Դիմողը նշում է, որ օրենսդիրը, գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոքների համար սահմանելով բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրքի գումար, նպատակ է ունեցել տարանջատել գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտերի բողոքարկման վարույթի համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը հաշվի առնելով, որ բողոքարկվում են ոչ թե գործն ըստ էության լուծող դատական ակտեր, այլ գործի վարույթի ավարտման վերաբերյալ դատական ակտեր, որոնք թեև գործն ըստ էության լուծող դատական ակտեր չեն, սակայն եզրափակիչ դատական ակտեր են: Հետևաբար, ըստ դիմողի, եթե պետական տուրքի դրույքաչափերի միջև տարբերություն չի դրվում գործն ըստ էության լուծող դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման դեպքում, մասնավորապես տվյալ դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման բողոքարկման արդյունքում կայացված գործն ըստ էության չլուծող եզրափակիչ դատական ակտի և նույն գործով կայացվելիք վճռի որպես գործն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտի միջև առաջանում է իրավական անորոշություն, այդ թվում օրենսդրական բաց, որը համահունչ չէ Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին: Հավելելով դիմողը գտնում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման և կիրառման արդյունքում էականորեն խաթարվում են վճռաբեկ բողոք բերող անձի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները կապված պետական տուրքի գումարի զգալի չափի էական տարբերության հիմքով պետական տուրքի գումարը չվճարելու արդյունքում բողոքարկման իրավունքի սահմանափակման հետ, քանի որ գործին մասնակցող մի կողմի համար վերաքննիչ բողոք բերելու դրույքաչափը սահմանվել է 10.000 ՀՀ դրամ, իսկ մյուս կողմի համար հիշյալ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի համար հայցապահանջով պահանջվող դրամական գումարի 5 տոկոսը, ինչով գործին մասնակցող անձը մյուս կողմի համեմատ նույն հարցի վերաբերյալ վերադաս բարձր դատական ատյան դիմելու համար հայտնվում է անհավասար և նվազ բարենպաստ իրավիճակում: Բացի դրանից, ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր նկատմամբ կիրառվել է հակասահմանադրական մեկնաբանությամբ, որով սահմանափակվել են իր Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, քանի որ վերջինիս չի տրամադրվել վճռաբեկ բողոք բերելու նոր ժամկետ իր կողմից հայցվող պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվելու պայմաններում վճռաբեկ բողոքն այս մասով շտկելու համար, որը համահունչ չէ նաև Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին: Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասը, Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը և 31-րդ հոդվածի «գ» կետը ևս կիրառվել են հակասահմանադրական մեկնաբանությամբ, քանի որ իր պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժվել է նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանն առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բավարար չի դիտարկել իր կողմից ներկայացված բանկային հաշվի քաղվածքը իր գույքային դրությունը հիմնավորելու տեսանկյունից: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանը, բավարար չգնահատելով իր դրամական միջոցների վերաբերյալ ներկայացված հաշվի քաղվածքը և դատական ակտը տվյալ մասով չպատճառաբանելով, սահմանափակել է իր վճռաբեկության վարույթ հարուցելու իրավունքի իրացումը, զրկել իրեն իր իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ կայացված վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունքից խաթարելով արդարադատության բուն էությունը, որը համահունչ չէ Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

««Փաստաբանական գրասենյակ Լև Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, այդ թվում նաև Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» և «թ» ենթակետերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասի, Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի գ» կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

7 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-58

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-58
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել