ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1052 — Ի շահ ուրիշի գործած անձի կրած վնասները հատուցելը 1.
Ամփոփում
Հոդված 1052. Ի շահ ուրիշի գործած անձի կրած վնասները հատուցելը 1. Սույն գլխով նախատեսված կանոններին համապատասխան ի շահ ուրիշի գործած անձի կատարած անհրաժեշտ ծախսերը և կրած իրական վնասը հատուցվում է շահագրգիռ անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքի 1051 հոդվածի 1-ին կետում նշված գործողություններից առաջացած ծախսերի: Անհրաժեշտ ծախսերը և այլ իրական վնասը հատուցելու իրավունքը պահպանվում է անգամ այն դեպքում, երբ ի շահ ուրիշի գործողությունները չեն հանգե
Ամբողջ Տեքստ
Հոդված 1052. Ի շահ ուրիշի գործած անձի կրած վնասները հատուցելը 1. Սույն գլխով նախատեսված կանոններին համապատասխան ի շահ ուրիշի գործած անձի կատարած անհրաժեշտ ծախսերը և կրած իրական վնասը հատուցվում է շահագրգիռ անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքի 1051 հոդվածի 1-ին կետում նշված գործողություններից առաջացած ծախսերի: Անհրաժեշտ ծախսերը և այլ իրական վնասը հատուցելու իրավունքը պահպանվում է անգամ այն դեպքում, երբ ի շահ ուրիշի գործողությունները չեն հանգեցրել ենթադրվող արդյունքին: Սակայն այլ անձի գույքի վնասը կանխելու դեպքում հատուցման չափը չի կարող գերազանցել գույքի արժեքը:
2. Ի շահ ուրիշի գործող անձի կատարած ծախսերը և այն վնասները, որոնք նա կրել է կապված այնպիսի գործողություններ կատարելու հետ, որոնք նախապես արժանացել են շահագրգիռ անձի հավանությանը (հոդված 1050), հատուցվում են պայմանագրի համապատասխան տեսակի մասին կանոններով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
