Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-182-Ն19 հոկտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին « ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ՝ կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները և կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:»: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «8) կատարողական մակագրության թերթը:»: Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «թերթն է» բառերից հետո լրացնել «և կատարողական մակագրության թերթը» բառերով: Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Կատարողական մակագրության թերթի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Կատարողական մակագրության թերթը կարող է ներկայացվել հարկադիր կատարման այն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»: Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Եթե կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու կամ լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:»: Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:»: Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.2-րդ հոդվածով. « Հոդված 31.2. Կատարողական մակագրության թերթը վերադարձնելը 1. Եթե կատարողական մակագրության թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, ապա հարկադիր կատարողը կատարողական մակագրության թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:»: Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «, կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, կամ անվավեր է ճանաչվել կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը» բառերով: Հոդված 10. Օրենքի 72.1-ին հոդվածի 2-րդ մասը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կատարողական մակագրության թերթ տրամադրելու նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչվելու կամ կողմերի միջև կնքված նոտարական կարգով վավերացված համաձայնագիրը, որի հիման վրա տրվել է կատարողական մակագրության թերթը, անվավեր ճանաչվելու հետևանքով» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-182-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-182-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.11.2016-01.01.2026) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1097 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.10.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.11.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.11.2016 Ուժը կորցրել է 01.01.2026 Հիմնական ակտ 19.10.2016, ՀՕ-182-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-221 05.05.1998, ՀՕ-221 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հոկտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՀՕ-182-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել