Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1071 — Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1071AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1071 — Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1071. Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար 1. Գործունակ քաղաքացին, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, պատասխանատվություն չի կրում իր պատճառած վնասի համար: Եթե վնասը պատճառվել է տուժողի կյանքին կամ առողջությանը, դատարանը կարող է տ

Ամբողջ Տեքստ

Հոդված 1071. Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար 1. Գործունակ քաղաքացին, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, պատասխանատվություն չի կրում իր պատճառած վնասի համար: Եթե վնասը պատճառվել է տուժողի կյանքին կամ առողջությանը, դատարանը կարող է տուժողի և վնաս պատճառողի գույքային դրության, ինչպես նաև այլ հանգամանքների հաշվառմամբ վնաս հատուցելու պարտականությունը լրիվ կամ մասնակիորեն դնել վնաս պատճառողի վրա:

2. Վնաս պատճառողը չի ազատվում պատասխանատվությունից, եթե ոգելից խմիչքներ, թմրադեղեր օգտագործելով կամ այլ եղանակով իրեն հասցրել է այնպիսի վիճակի, որում նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:

3. Եթե վնասը պատճառվել է անձի կողմից, որը հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, դատարանը կարող է վնասը հատուցելու պարտականությունը դնել այդ անձի հետ համատեղ բնակվող աշխատունակ ամուսնու, ծնողների, չափահաս երեխաների վրա, ովքեր իմացել են վնաս պատճառողի հոգեկան խանգարման մասին, սակայն չեն բարձրացրել նրան անգործունակ ճանաչելու հարցը: &#9878 Հոդված 1071 1 . Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը 1. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով: Սույն կետով նախատեսված դեպքերում անշարժ գույքի սեփականատերը անշարժ գույքը տիրապետողի կամ օգտագործողի հետ կրում է համապարտ պատասխանատվություն պատճառված վնասի համար, եթե անշարժ գույքը այն տիրապետողի կամ օգտագործողի կողմից չի օգտագործվել ձեռնարկատիրական նպատակով, և եթե վնասը չի առաջացել անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու հետևանքով, բացառությամբ կառուցապատման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, որի դեպքում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման և շահագործման ընթացքում պատճառված վնասի հատուցման պարտականությունը կրում է կառուցապատողը:

3. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով: (1071 1 -րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն) Հոդված 1071 2 . Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը 1. Կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:

2. Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:

3. Կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած կենդանու սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով: (1071 2 -րդ հոդվածը լրաց.

21.02.07 ՀՕ-110-Ն) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել