ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ապրանքային նշանների գրանցման» բառերը փոխարինել «ապրանքային նշանների» բառերով, իսկ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 65-րդ հոդվածի 1-ին մասի «ապրանքային նշանի գրանցման» բառերը՝ «ապրանքային նշանի» բառերով: Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով. « Հոդված 6.1. Ծանուցման ժամկետները 1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից՝ հայտատուն կարող է նաև սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:»: Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով. «5) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:».
2) 5-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «8) աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:»: Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասի «հնգօրյա ժամկետում` ծանուցելով» բառերը փոխարինել «՝ հայտնելով» բառով.
3) 4-րդ մասից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը: Հոդված 9. Օրենքի 44-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ և 7-րդ մասերից հանել «` հնգօրյա ժամկետում,» բառերը.
3) 6-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ մասերից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը: Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը: Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 13. Օրենքի 48-րդ հոդվածում՝ 1) 1-ին և 2-րդ մասերից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը.
2) 3-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 14. Օրենքի 49-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 15. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով: Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով.
2) 4-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 17. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հոկտեմբերի 19 Երևան ՀՕ-155-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-155-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.11.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.10.26/77(1257) Հոդ.995 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.09.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.10.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.11.2016 Հիմնական ակտ 28.09.2016, ՀՕ-155-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.04.2010, ՀՕ-59-Ն 29.04.2010, ՀՕ-59-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 սեպտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-155-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
