Քաղաքացիական իրավունք — 08.09.2025
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը · Հոդված 78. Համաչափության սկզբունքը · Հոդված 293. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը և դրա արդյունքում կայացվող որոշումներըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ. ՀՇ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2024 թվականի մայիսի 20-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ներկայացրել Աաաա կավի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» ն տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին միջնորդություն: 2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան)՝
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ժ. Չիչոյան ՕՀՄ-33 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր՝ Ա ․ Մարտիրոսյ ան 2025 թվականի սեպտեմբերի 8-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ռ. Մխիթարյանի մասնակցությամբ դատավորներ` Ե. Դանիելյանի Ա. Կրկյաշարյանի Ս. Չիչոյանի Դ. Վեքիլյանի Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր Ժ.Չիչոյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյան 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ՕՀՄ-33 քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՕՀՄ-33 դատական վարույթով
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի և նույն դատարանի՝ 2024 թվականի 2 սեպտեմբերի 9-ի որոշման դեմ մեղադրյալ պաշտպան հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը 2024 թվականի մայիսի 20-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է ներկայացրել նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին միջնորդություն։ 2.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը բավարարվել է։ 3.
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ քրեական վարույթով մեղադրյալներ պաշտպան հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանել է և կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ քրեական վարույթով մեղադրյալ պաշտպան հատուկ վերանայման բողոքը թողնվել է առանց քննության։
5. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը և մեղադրյալ պաշտպան Վերաքննիչ դատարանի՝ համապատասխանաբար 2024 թվականի սեպտեմբերի 3-ի և 2024 թվականի սեպտեմբերի 9-ի վերոնշյալ որոշումների դեմ բերել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք 3 Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումներով ընդունվել են վարույթ և սահմանվել դատական վարույթների իրականացման գրավոր ընթացակարգ։
6. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի և մեղադրյալ պաշտպան հատուկ վերանայման բողոքների վերաբերյալ դատական վարույթները միացվել են թիվ ՕՀՄ-33 համարի ներքո։ Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջները. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, այդ որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել մինչ այդ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին կազմված արձանագրությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրանով իրավասու մարմինը փաստել է, որ դատարանի` 2024 թվականի մարտի 25-ի որոշման հիման վրա նկատմամբ իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում, ի թիվս այլնի, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որդուն հիվանդության կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար հեռախոսազանգերի և հանդիպումների ընթացքում առանձնապես խոշոր չափով կաշառք տալու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել իրավասու անձանց հետ։ Նույն արձանագրությամբ նաև փաստվել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեռևս հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության 4 բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ խնդրո առարկա իրավահարաբերությունները ծագել են մինչև քրեական վարույթ նախաձեռնելը, երբ իրավասու մարմնի համապատասխան գործիքակազմը, ի տարբերություն նախաքննության փուլում քննիչի ունեցած լայն գործիքակազմի՝ գաղտնի քննչական գործողության թույլտվություն ստանալու համար ապացուցողական մի շարք գործողություններ կատարելու և դրանց արդյունքները դատարան ներկայացնելու հնարավորության հաշվառմամբ, սահմանափակ է։ Բողոքաբերը նշել է նաև, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված առանձնահատկությունները հաշվի առնելու դեպքում Վերաքննիչ դատարանն իրավաչափ եզրահանգման կգար առ այն, որ միջնորդության հիմնավորվածության շեմը սույն դեպքում կարող է հաղթահարվել իրավասու մարմնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության բովանդակությամբ՝ հաշվի առնելով նաև տվյալ պարագայում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությանը բնորոշ բարձր աստիճանի լատենտայնության հանգամանքը։ Բողոքաբերը նաև փաստարկել է, որ 2024 թվականի հուլիսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ [անընթեռնելի] նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու մասին, որը նշված դատարանի նույն օրվա որոշմամբ բավարարվել է, և այդ դատական ակտի դեմ պաշտպանների կողմից բերված վերանայման բողոքը, գրեթե նույնական փաստական հանգամանքների պայմաններում, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին թիվ ՕՀՄ-54 որոշմամբ մերժել է։ 7.1. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով մեղադրյալներ բողոքը: 5 պաշտպան հատուկ վերանայման բողոքը Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
8. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա։ Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս հաշվի չի առել, որ [անընթեռնելի] չեն կարող նույնացվել [անընթեռնելի] հետ, և Վերաքննիչ դատարանի՝ [անընթեռնելի] [անընթեռնելի] վերաբերյալ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը պարագայում որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես նույն անձի վերաբերյալ կայացված դատական ակտ։ Ըստ բողոքաբերի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները թեև իրականացվել են [անընթեռնելի] նկատմամբ, սակայն ստեղծված իրավիճակում նա զրկվել է իր վերաբերյալ կայացված որոշումը բովանդակային առումով վիճարկելու, ինչպես նաև [անընթեռնելի] |վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումն օգտագործելու հնարավորությունից՝ դատավարության տվյալ փուլում այն օրենքով սահմանված կարգով նրան հասանելի չլինելու պատճառով։ Իսկ այդ դատական ակտը որևէ հիմքով բեկանվելու դեպքում [անընթեռնելի] կզրկվի իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության կապակցությամբ լսված լինելու իրավունքից։ Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից հատուկ վերանայման բողոքն առանց քննության է թողնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված հիմքով, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դատական սխալի։ 8.1. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության։ 6 Հատուկ վերանայման բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2024 թվականի մայիսի 20-ի միջնորդության համաձայն՝ «(...) ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ- հետախուզական վարչության չորրորդ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որդուն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրավասու պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, անձամբ կամ միջնորդի միջոցով, պատրաստվում է վերջիններիս տալ առանձնապես խոշոր չափերով՝ հինգ միլիոն ՀՀ դրամը գերազանցող կաշառք: 2024 թվականի մարտի 25-ի միջնորդության հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը թույլատրել է նկատմամբ՝ իր կողմից օգտագործվող գործարանային համարի բջջային հեռախոսով և բջջային հեռախոսահամար միջոցով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», տանը և վերջինիս կողմից փաստացի շահագործվող հաշվառման համարանիշի և մակնիշի ավտոմեքենաներում՝ «Ներքին դիտում», ինչպես նաև բաց տարածություններում, հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը՝ երկու ամիս ժամկետով՝ 2024 թվականի մարտի 25-ից մինչև 2024 թվականի մայիսի 25-ը ներառյալ: «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ի թիվս այլնի, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որդուն՝ հիվանդության կեղծ փաստաթղթեր կազմելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար հեռախոսազանգերի և հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իրավասու անձանց հետ առանձնապես խոշոր չափերով՝ հինգ միլիոն ՀՀ դրամը գերազանցող կաշառք տալու շուրջ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեռևս հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության ամբողջական բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվությունը: (...) Նկատի ունենալով, (...) ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ կողմից առերևույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների կատարման և այդ հանցավոր գործողությունները վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործությունների բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը, և գտնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու, ինչպես նաև նրա կողմից հանցավոր գործունեության շարունակումը հայտնաբերելու և կանխելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգել երկու ամսով (…)»:
10. Նախորդ կետում նշված միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված՝ ««Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 10-13։ 8 «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին» վերտառությամբ արձանագրության համաձայն` «(…) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի մարտի 25-ի որոշման հիման վրա նկատմամբ անցկացվում են «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումներ։ [Վերոնշյալ] օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ի թիվս այլնի, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ որդուն՝ հիվանդության կեղծ փաստաթղթեր կազմելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար հեռախոսազանգերի և հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իրավասու անձանց հետ առանձնապես խոշոր չափերով՝ հինգ միլիոն ՀՀ դրամը գերազանցող կաշառք տալու շուրջ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեռևս հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը»2:
11. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ արձանագրվել է. «(…) [Ն]երկայացված նյութերն իրենց համակցությամբ բավարար հիմք են տալիս հանգելու հետևության, որ «Թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում կարող են ստացվել միջնորդության մեջ նշված տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, ինչը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ենթադրյալ ծանր հանցագործության բացահայտմանը: Բացի այդ, օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնի կողմից «Օպերատիվ-հետախուզական 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 3։ 9 գործունեության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն այլ եղանակով ողջամտորեն անհնարին է: (...)»3:
12. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը քրեական վարույթով հարուցված հանրային քրեական հետապնդման կապակցությամբ մեղադրյալ [անընթեռնելի] նկատմամբ խափանման միջոց կիրառելու դատական երաշխիքների վարույթի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 29-ին հասանելի է դարձել [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] և վերջինս այդ որոշման դեմ 2024 թվականի օգոստոսի 3-ին փոստային առաքման միջոցով հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան4:
13. 2024 թվականի օգոստոսի 8-ին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ վերոնշյալ նույն քրեական վարույթով մեղադրյալներ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] կողմից ևս բերվել է հատուկ վերանայման բողոք, որը ներկայացվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան և դատական ակտը կայացրած Առաջին ատյանի դատարան:
14.
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մեղադրյալներ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանել է և կայացրել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը5:
15. 2024 թվականի սեպտեմբերի 4-ին
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան է ստացվել Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքը, և 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 15-18։ 4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 22-27 և հատոր 2, թերթեր 91-103։ 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 3-23։ 6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 59-84։ 10 Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ այն թողնվել է առանց քննության՚։
16. Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև Ռուբեն Խլղաթյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը՝ արձանագրելով հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը (...) արձանագրում է, որ խնդրո առարկա միջնորդությունը և դրա արդյունքում հայցվող իրավունքների սահմանափակումը միջնորդությունը հարուցողը հիմնավորել է բացառապես արձանագրությամբ այն մասին, որ. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության չորրորդ բաժնի օպերլիազոր, [անընթեռնելի] ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 21-րդ, 22-րդ, 26-րդ, 34-րդ հոդվածներով և 40-րդ հոդվածի 2-րդ մասով, կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի մարտի 25-ի որոշման հիման վրա [անընթեռնելի] նկատմամբ անցկացվում է «Թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ի թիվս այլնի, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ [անընթեռնելի] որդուն՝ [անընթեռնելի] հիվանդության կեղծ փաստաթղթեր կազմելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար հեռախոսազանգերի և հանդիպումների ընթացքում 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 90-95, 104-108։ 11 պայմանավորվածություն է ձեռք բերել իրավասու անձանց հետ առանձնապես խոշոր չափերով՝ հինգ միլիոն ՀՀ դրամը գերազանցող կաշառք տալու շուրջ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեռևս հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը:»: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ այս համատեքստում առարկայական չէ՝ ներկայացված փաստաթուղթը «Արձանագրություն», «Տեղեկանք» թե «Զեկուցագիր» վերտառությունն ունի։ Փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ անձի նկատմամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար դատարան է ներկայացվել փաստաթուղթ, որի բովանդակությունը կրկնվում է դրա հիման վրա կազմված որոշման և միջնորդության մեջ, ավելին՝ արձանագրության մեջ արձանագրված տվյալներն, ըստ էության, օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստացված տվյալներն են և դրանք հավաստող որևէ այլ լրացուցիչ տվյալ առաջին ատյանի դատարանին չի ներկայացվել: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն որոշմամբ վկայակոչված, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումները վկայում են այն մասին, որ վերադաս ատյանի ձևավորած իրավական դիրքորոշումն այն է, որ բացառապես օպերատիվ տեղեկատվության առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք օպերատիվ- հետախուզական միջոցառման կատարումը թույլատրելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը շեշտադրումը կատարում է այն հանգամանքին, որ օպերատիվ մարմնի կողմից կազմված համապատասխան զեկուցագրի հիման վրա անձի իրավունքների սահմանափակումը չի կարող իրավաչափ համարվել, իսկ այս դեպքում ստորադաս դատարանը որպես բավարար հիմնավորում ընդունել է կասկածի շուրջ կազմված արձանագրությունը, որտեղ շարադրված տվյալները, թեև կարող են ունենալ օբյեկտիվ և իրական հիմքեր, սակայն որևէ կերպ չեն փաստարկվում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը սույն դիրքորոշմանը հանգել է այն դեպքում, երբ ստորադաս դատարանից հայցվել է միայն մեկ գաղտնի օպերատիվ- 12 հետախուզական միջոցառման կատարում և ոչ թե համալիր, որն առավել կոշտ միջամտություն է ուղղված անձի սահմանադրական իրավունքների սահմանափակմանը։ (...) Սույն դեպքում Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է դառնում, թե այն դեպքում, երբ պարզապես արձանագրությունը դատական երաշխիքների տրամադրման վարույթում ստորադաս դատարանի գնահատմամբ բավարարության տեսանկյունից հաղթահարում է փաստարկման այն շեմը, որը թույլ կտա անձի՝ սահմանադրությամբ առավել խիստ պահպանվող իրավունքները սահմանափակել, ապա որ դեպքերն են, որ կարող են գնահատվել որպես անբավարար՝ ներկայացված միջնորդությամբ հայցվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարումն անթույլատրելի համարելու համար: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ միջնորդությամբ և կից նյութերով չի ներկայացվել այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինության վերաբերյալ բավարար տվյալներ: Մասնավորապես՝ փաստարկումն առ այն, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ տեղեկատվություն, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ ծանրակշիռ փաստարկ չէ և այն հիմնավորող այլ տվյալների բացակայության պայմաններում բավարար չէ՝ նման անհնարինության մասին փաստարկված հետևության հանգելու համար։ (...) Բացի այդ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ուշագրավ է այն հանգամանքը, որ սույն դեպքում միջնորդվել է արդեն իսկ իրականացվող համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետի երկարաձգում, ինչը նշանակում է, որ օրենսդրի տրամաբանությամբ միջնորդություն հարուցողն առնվազն պարտավոր է դատական երաշխիք տրամադրող դատարանի առաջ հիմնավորել կատարվող գործողության արդյունավետությունը: Այդ է 13 պատճառը, որ գաղտնի քննչական գործողությունների դեպքում (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով օրենսդիրն իմպերատիվ սահմանում է, որ ի թիվս այլնի գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում՝ այն պետք է պարունակի գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքն, ինչը սույն դեպքում ոչ միայն բացակայում է, այլ առհասարակ բովանդակությամբ՝ պարունակությամբ նույնանում է իսկզբանե օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրելության համար ներկայացվող արձանագրություններին։ Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանի համար որևէ կերպ տեսանելի չէ, թե ստորադաս դատարանն ինչ փաստի կանխավարկածով է գտել, որ կատարվող միջամտության արդյունքում արդեն իսկ ձեռք են բերվել ենթադրյալ հանցագործության բացահայտման կապակցությամբ արժեքավոր տվյալներ, և որ դր շանց շարունակական կիրառումն իրավաչափ է և համաչափ՝ դրված նպատակին: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերի, իսկ ավելի կոնկրետ՝ կազմված համապատասխան արձանագրության հիման վրա անձի իրավունքների սահմանափակումն իրավաչափ չի կարող համարվել, ուստի ստորադաս դատարանը, բավարարելով ներկայացված միջնորդությունը, հանգել է վարույթի նյութերից և վերաբերելի իրավական կարգավորումներից չբխող հետևության: (…)»*։
17. Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ պաշտպան հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման մեջ Վերաքննիչ դատարանը նշել է. «(…) Ուսումնասիրելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի մայիսի 20-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» թիվ ՕՀՄ-33 որոշման դեմ քրեական վարույթով մեղադրյալ պաշտպան հատուկ վերանայման բողոքը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում նույն վարույթով մեղադրյալներ 8 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 67-84։ 14 պաշտպան բողոքի հիմնան վրա թիվ ՕՀՄ-33 վարույթի նյութերը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից ուղարկվել է
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, մինչդեռ միևնույն դատական ակտի դեմ պաշտպան [անընթեռնելի] բողոքը հասցեագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթի նյութերը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում չեն ստացվել, բողոքի ընթացքը հնարավոր չի եղել լուծել՝ այն չի մակագրվել և այդ պայմաններում` հնարավորություն չի եղել անգամ դատարանի կողմից առարկայական ընդդատության ուղարկելու հարցը լուծել։ Առաջացած տեխնիկական խնդրի պայմաններում` պարզելով, որ վարույթի նյութերը մեկ այլ բողոքի շրջանակներում արդեն ուղարկվել են ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, պաշտպան [անընթեռնելի] բողոքը 2024 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ուղարկվել է և նույն օրն էլ մուտքագրվել
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, նշված բողոքը նույն օրն էլ մակագրվել և հանձնվել է նախագահող դատավորին, սակայն բողոքի հանձնման ժամկետը հաջորդել է թիվ ՕՀՄ-33 վարույթով դատական ակտի հրապարակման օրվան։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջացել է տեխնիկական անհաղթահարելի խոչընդոտ, ներկայացված բողոքները երկուսն էլ միևնույն ակտի դեմ են, բայց քանի որ ներկայացվել են տարբեր վերաքննիչ դատարաններ և փոխանցումը տեղի է ունեցել արդեն թիվ ՕՀՄ-33 վարույթով դատական ակտի հրապարակումից հետո՝ օբյեկտիվ պատճառներով երկու բողոքների քննությունը համատեղ չի իրականացվել։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև բողոքները նույն՝ [անընթեռնելի] քրեական վարույթով երեք մեղադրյալների երկու տարբեր պաշտպանների կողմից են ներկայացվել, այնուամենայնիվ, երկու բողոքներն էլ նույն դատական ակտի դեմ են, հիմքերը և պատճառաբանությունները համընկել են և երկու դեպքում էլ Վերաքննիչ դատարանին նույն խնդրանքն է ուղղված եղել: Սույն որոշմամբ վկայակոչված նորմերի համատեսքստում հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն դատական ակտի վերաբերյալ մինչ երկրորդ բողոքն ստանալը՝ 2024 թվականի օգոստոսի 3-ին Վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, հետևաբար իրավական 15 որոշակիության և միևնույն դատական ակտի վերաբերյալ մեկ այլ որոշման կայացման աննպատակահարմարությունից և անթույլատրելիությունից ելնելով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի մայիսի 20-ի «Միջնորդությունը քննության առնելու մասին» թիվ ՕՀՄ-33 որոշման դեմ քրեական վարույթով պաշտպան հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության: (…)»: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
18. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։
19. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր որ ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար ու պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»: 9 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 91-95, 104-108։ 16 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական և հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի և բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը և արդյունքների ամրագրումն ու իրացումն է։
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեություն, այնպես էլ նախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հետաքննության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Ներքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում, 17 ֆինանսական գործարքների վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է»: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «1. [Ներքին դիտում, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում, թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում, ֆինանսական գործարքների վերահսկում, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ։
2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ դրանց ժամկետի երկարաձգման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը և միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Միջնորդությունը և դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ– հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ 18 միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները: (...) 4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ- հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները»:
20. Նախորդ կետում մեջբերված նորմերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հիմնարար բնույթն ու իր նախադեպային իրավունքում հետևողականորեն բացահայտել է այդ իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության բովանդակությունը, համաձայն որի՝ նշված հիմնարար իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ- հետախուզական միջոցառումների, ինչպես նաև գաղտնի քննչական գործողությունների իրականացման նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը պատշաճ ընթացակարգի երաշխիք է գաղտնի վերահսկողությունը թույլատրող որոշումներում համապատասխան պատճառները նշելու պահանջի հետ մեկտեղ, ապահովելու այն, որ կիրառման ենթակա միջոցառումները պատահականորեն կամ առանց պատշաճ և հատուկ ուսումնասիրման չեն թույլատրվելու դատարանի կողմից"։ Վերահսկողության այդ գաղտնի միջոցառումների դեպքում, գործի փաստական հանգամանքների (in concreto) համակողմանի գնահատմամբ, դատարանը պետք է ստուգման ենթարկի հայցվող միջամտության՝ իր բնույթին, նպատակային նշանակությանն ու օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին 10 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Dragojevic v. Croatia գործով 2015 թվականի հունվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 68955/11, 94-րդ կետ։ համապատասխանելու հարցը՝ որոշելու համար, թե արդյո՞ք առկա են հայցվող միջամտությունը թույլատրելու բավարար և հիմնավոր հիմքեր։ Այս առումով անհրաժեշտ է վերստին ընդգծել, որ մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքին միջամտության ավելի բարձր աստիճան ունեցող օպերատիվ- հետախուզական միջոցառումների, ինչպես նաև՝ գաղտնի քննչական գործողությունների կատարումը պետք է լինի իրավասու մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման վերջին միջոց և կատարվի միայն այն դեպքում, երբ այլ եղանակով անհրաժեշտ այդ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է": Վճռաբեկ դատարանը, բացահայտելով քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման անհրաժեշտությունը և համաչափությունը հիմնավորելու պահանջի բովանդակությունը, Վազգեն Ոսկանյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է, որ օպերատիվ աղբյուրից ստացված՝ որոշակի իրադարձությունների կամ անձանց վերաբերելի տեղեկությունը քրեական վարույթի շրջանակներից դուրս դառնում է օպերատիվ- հետախուզական մարմինների ուսումնասիրության առարկա և այդ տեղեկատվության հավաստիության ստուգման անհրաժեշտությունն է առաջացնում որոշակի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ օպերատիվ- հետախուզական մարմնի միտումը։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում քննիչը ստանում է ենթադրյալ հանցանքին վերաբերող հանգամանքները պարզելու բավականին լայն գործիքակազմ, որը դրսևորվում է տարաբնույթ վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ, որոնց արդյունավետության երաշխիքներն այն դատավարական կարգավորումներն ու ընթացակարգերն են, որոնք մի դեպքում՝ սահմանում են վարութային պարտականություններ, իսկ մյուս դեպքում՝ կոչված են ապահովելու այդ պարտականությունների կատարումը։ Այսինքն, քրեադատավարական ընթացակարգն էապես բարձրացնում է նախաքննական 11 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը։ 20 մարմնի տեղեկացվածության աստիճանը, նախատեսում վերապահված խնդիրներն ավելի արդյունավետ իրականացնելու հնարավորություն, որպիսին, օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը չունի, և ըստ էության չի էլ կարող ունենալ, ինչով էլ պայմանավորված, ի տարբերություն գաղտնի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է սակավ տեղեկատվության առկայության պայմաններում։ Ողջ վերոգրյալը բավարար է արձանագրելու, որ թեև երկու դեպքում էլ դատական վերահսկողությունը միտված է միևնույն նպատակին՝ անձի հիմնարար իրավունքի կամայական սահմանափակումը կանխելուն, սակայն, քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը լուծելիս, այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ. տվյալ դեպքում միջնորդությունը հիմնավորող փաստական հանգամանքները որակական հատկանիշների առումով կարող են նվազ լինել։ Նշվածը վկայում է նաև այն մասին, որ քրեական վարույթի շրջանակներից դուրս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը լուծելիս օպերատիվ տեղեկությունների օգտագործումը կարող է անխուսափելի լինել, որոնց բավարարության աստիճանը պետք է յուրաքանչյուր անգամ դատարանը գնահատի։ Ուստի, դատական վերահսկողության տիրույթում գտնվող օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման թույլտվություն ստանալու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում առկա օպերատիվ տեղեկատվության հավաստիությունը հաստատող այլ փաստական տվյալներ ներկայացնելու պահանջը համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին ու նպատակային նշանակությանը, քանզի հենց այդ տեղեկատվության ստուգման համար է հայցվում անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը՝ պայմանով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է¹2: 12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վազգեն Ոսկանյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՕՀՄ-56/12.10.2023 որոշումը։ 21 Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամկետը երկարաձգելու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ առումով գնահատման առարկա պետք է դառնա նաև մինչ այդ իրականացված միջոցառման ընթացքում ստացված արդյունքը, որը, կախված օպերատիվ-հետախուզական կոնկրետ միջոցառման առանձնահատկություններից, կարող է դատարան ներկայացվել ինչպես այն ամրագրող արձանագրության, այնպես էլ համապատասխան օպերատիվ- հետախուզական միջոցառման ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթի տեսքով”: Ընդ որում, նախորդիվ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքը, պայմանավորված տարբեր հանգամանքներով (օրինակ՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառման անցկացման ընթացքում անձը չի օգտագործել համապատասխան կապի միջոցը կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման նպատակի իրացման տեսակետից հետաքրքրություն ներկայացնող հաղորդակցություններ տվյալ ժամանակահատվածում չի ունեցել, կամ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ամբողջ ընթացքում անձը բացակայել է օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման վայրից, կամ տեղի է ունեցել հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների խափանում և այլն), կարող է նաև մինչ դրա կատարումը ստացված տեղեկության հավաստիությունն ամրապնդող փաստական տվյալներ չպարունակել։ Ինչը, սակայն, ինքնին հիմք չի կարող հանդիսանալ համապատասխան օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացնելու ժամկետի երկարաձգումը՝ օրենքով սահմանված առավելագույնը չգերազանցող ժամկետի շրջանակներում, մերժելու համար։ Ավելին, օրենսդիրը նաև վերը նշված իրավիճակների հաշվառմամբ է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթներով 13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գևորգ Գեժոյանի գործով 2024 թվականի փետրվարի 26-ի թիվ ԵԴ/0203/09/22 որոշումը։ 14 Տե՛ս «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի դրույթները։ 22 ամրագրել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետների երկարաձգման ինստիտուտը։
21. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. 2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել [անընթեռնելի] նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին միջնորդություն”, նշված միջնորդությանը կից, ի թիվս այլնի, Առաջին ատյանի դատարան է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության չորրորդ բաժնի օպերլիազորի կողմից կազմված՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին արձանագրություն, որի համաձայն՝ 1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 25-ի որոշման հիման վրա [անընթեռնելի] նկատմամբ անցկացվում են «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, 2) այդ միջոցառումների ընթացքում, ի թիվս այլնի, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ [անընթեռնելի] որդուն հիվանդության կեղծ փաստաթղթեր կազմելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար հեռախոսազանգերի և հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իրավասու անձանց հետ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու շուրջ, 15 Տե՛ս սույն որոշման 1-ին և 9-րդ կետերը։ 23 3) ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեռևս հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը բավարարելու մասին”, թիվ քրեական վարույթով մեղադրյալներ պաշտպան կողմից ներկայացված բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատական ակտը և մերժել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ներկայացված միջնորդությունը և դրա արդյունքում հայցվող իրավունքների սահմանափակումը միջնորդություն հարուցողը հիմնավորել է բացառապես արձանագրությամբ, որում ամրագրված տվյալները, ըստ էության, օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստացված տվյալներն են, և դրանք հավաստող որևէ այլ լրացուցիչ տվյալ Առաջին ատյանի դատարան չի ներկայացվել: Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ միջնորդությամբ և կից նյութերով չի ներկայացվել այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինության վերաբերյալ բավարար տվյալներ։ Նշվածից զատ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում միջնորդվել է արդեն իսկ իրականացվող համալիր օպերատիվ- հետախուզական միջոցառումների կատարման ժամկետի երկարաձգում, ինչը նշանակում է, որ միջնորդություն հարուցողն առնվազն պարտավոր է դատական երաշխիք՝ տրամադրող դատարանի առաջ հիմնավորել կատարվող գործողության արդյունավետությունը, u այդ է պատճառը, որ գաղտնի քննչական գործողությունների դեպքում օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով իմպերատիվ կերպով սահմանել է, որ գաղտնի քննչական 16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։ 17 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը: 24 գործողության ժամկետի երկարաձգման միջնորդությունը պետք է պարունակի նաև գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը, ինչը սույն դեպքում ոչ միայն բացակայում է, այլ առհասարակ բովանդակությամբ՝ պարունակությամբ նույնանում է ի սկզբանե օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրելության համար ներկայացվող արձանագրություններին։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերի, մասնավորապես՝ կազմված համապատասխան արձանագրության հիման վրա անձի իրավունքների սահմանափակումն իրավաչափ չի կարող համարվել18։
22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ մասնավոր ու ընտանեկան կյանքի իրավունքին միջամտելը շարունակելու թույլտվությունը սույն դեպքում հայցվել է քրեական վարույթի շրջանակներից դուրս՝ անձի կողմից բարձր աստիճանի լատենտայնություն ունեցող ենթադրյալ կոռուպցիոն հանցանքի կատարմանն առնչության հիմք տվող տեղեկատվության, այդ թվում՝ ենթադրյալ գործունեության որոշ հանգամանքների մասին փաստական տվյալների առկայության պայմաններում։ Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի բացակայության պայմաններում օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնելու թույլտվության, ինչպես նաև դրա ժամկետի երկարաձգման միջնորդությունները լուծելիս այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը, նույն բովանդակությունը չեն կարող ունենալ, ինչ նախաձեռնված քրեական վարույթի պայմաններում։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է սակավ տեղեկատվության առկայության պայմաններում, ուստի այդ դեպքում միջնորդությունը հիմնավորող փաստական հանգամանքները որակական հատկանիշների առումով կարող են նվազ լինել։ 18 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը։ 25 Վճռաբեկ դատարանը միաժամանակ վերստին ընդգծում է, որ օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման թույլտվություն ստանալու միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում առկա օպերատիվ տեղեկատվության հավաստիությունը հիմնավորող այլ փաստական տվյալներ ներկայացնելու պահանջը համահունչ չէ օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթին և նպատակային նշանակությանը, ուստի նշված պատճառաբանությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը չի կարող իրավաչափ համարվել։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի հիմքում դրված՝ Ռուբեն Խլղաթյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը՞, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ տվյալ գործով Վճռաբեկ դատարանի եզրահանգումը պայմանավորված է եղել կոնկրետ վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից տրված գնահատականով։ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն առ այն, որ միջնորդությամբ և կից նյութերով չեն ներկայացվել այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման անհնարինության վերաբերյալ բավարար տվյալներ՝ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ տվյալ դեպքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարն Առաջին ատյանի դատարանին միջնորդել է երկարաձգել դատարանի համապատասխան որոշմամբ արդեն իսկ թույլատրված և ընթացքի մեջ գտնվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել և որևէ ողջամիտ փաստարկ չի ներկայացրել առ այն, թե ինչ փաստակազմ պետք է ներկայացվեր կամ ինչ այլ եղանակով էր հնարավոր 19 Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի՝ Վազգեն Ոսկանյանի գործով 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՕՀՄ-56/12.10.2023 որոշումը։ 20 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը։ 21 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վազգեն Ոսկանյանի գործով հիշյալ որոշման 14-րդ կետը։ 26 անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը, ինչ ավելի մեղմ միջոցի կիրառմամբ էր հնարավոր հասնել օպերատիվ գործունեություն իրականացնող մարմնի վրա դրված խնդիրների լուծմանը։ Դրա հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան է ներկայացվել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում», «Ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքների մասին արձանագրությունը, որում փաստվել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 25-ի որոշման հիման վրա [անընթեռնելի] նկատմամբ արդեն իսկ անցկացվում են վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, և դրանց ընթացքում, ի թիվս այլնի, տեղեկություններ են ստացվել այն մասին, որ [անընթեռնելի] հիվանդության կեղծ փաստաթղթեր կազմելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու համար հեռախոսազանգերի և հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել իրավասու անձանց հետ կաշառք տալու շուրջ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեռևս հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման ու հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը։ Վերաքննիչ դատարանը, բովանդակային վերլուծության չենթարկելով վերը նշված արձանագրությունը, անհիմն ու հակասական դատողություն է արել առ այն, որ նախորդիվ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքը սույն դեպքում ոչ միայն բացակայում է, այլ առհասարակ բովանդակությամբ՝ պարունակությամբ նույնանում է ի սկզբանե օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրելության համար ներկայացվող արձանագրություններին։ Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ [անընթեռնելի] նկատմամբ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական 27 ակտը բեկանելու և նշված միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ։
23. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն վարույթով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու և դրան փոխարինող՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ մեղադրյալներ [անընթեռնելի] հատուկ վերանայման պաշտպան բողոքը մերժելու մասին դատական ակտ կայացնելու համար։
24. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք [անընթեռնելի] նկատմամբ դատական ակտի դեմ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։
25. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու 28 պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (...) 5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:
26. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. - դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2, - պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3, - դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի 22 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ։ 23 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: 29 հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն24, ներպետական և դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնահպ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա25, դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի26։ 26.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է հետևյալը. դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով, 24 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ։ 25 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ։ 26 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ։ 30 իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող։ Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման27: 26.2. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա։ Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները28։ Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դատական ակտերի բողոքարկման կառուցակարգը կարևոր երաշխիք է անձի իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար, որի առումով ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությունից անմիջականորեն բխում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ սահմանելու իրավունքի պաշտպանությանը միտված իրավական այնպիսի միջոցներ, որոնք կապահովեն անկախ, անաչառ և մատչելի արդարադատության միջոցով անձանց հիմնական իրավունքների ու 27 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ։ 28 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ։ 31 ազատությունների արդյունավետ պաշտպանություն՝ ինչպես գործի ըստ էության քննության, այնպես էլ դատական ակտերի հետագա բողոքարկման շրջանակներում։
27. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. - Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ [անընթեռնելի] նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությունը29, - [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտը՝ պատճառաբանելով, որ միջնորդությամբ և կից նյութերով բավարար տվյալներ չեն ներկայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունն այլ եղանակով ձեռք բերելու անհնարինության վերաբերյալ, և որ նախորդիվ իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառման արդյունքը ոչ միայն բացակայում է, այլ առհասարակ բովանդակությամբ նույնանում է ի սկզբանե օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրելիության համար ներկայացվող արձանագրություններին30, - Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ [անընթեռնելի] պաշտպան [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքը, որով վերջինս բացառապես փաստարկել է, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարումը հավաստող տվյալներ առկա չլինելու պատճառաբանությամբ ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման31, Վերաքննիչ դատարանն իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ առաջացել է տեխնիկական խոչընդոտ, նույն դատական ակտի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, և որ 29 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։ 30 Տե՛ս սույն որոշման 16-րդ և 21-րդ կետերը։ 31 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 91-95։ բողոքները թեև նույն քրեական վարույթով տարբեր մեղադրյալների տարբեր պաշտպանների կողմից են ներկայացվել, այնուամենայնիվ երկուսն էլ նույն դատական ակտի դեմ են, հիմքերը և պատճառաբանությունները համընկել են ու երկու դեպքում էլ Վերաքննիչ դատարանին նույն խնդրանքն է ուղղված եղել։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքն առանց քննության պետք է թողնել իրավական որոշակիության և միևնույն դատական ակտի վերաբերյալ մեկ այլ որոշման կայացման աննպատակահարմարությունից և անթույլատրելիությունից ելնելով32:
28. Նախորդ կետում ներկայացված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 25-26.2-րդ կետերում շարադրված նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով՝ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության՝ ոչ իրավաչափորեն իրավական որոշակիության սկզբունքին տալով գերակայություն դատարանի մատչելիության իրավունքի նկատմամբ։ Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուսումնասիրությունից երևում է, որ հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։ Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումը բողոքարկելով Վերաքննիչ դատարան՝ պաշտպան իր հատուկ վերանայման բողոքում փաստարկել է, որ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարումը հավաստող տվյալներ առկա չլինելու պատճառաբանությամբ ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման։ Վերաքննիչ դատարանն պաշտպան հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում կայացրած իր որոշմամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարումը հավաստող 32 Տե՛ս սույն որոշման 15-րդ և 17-րդ կետերը։ 33 տվյալներ առկա լինել կամ չլինելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել և Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատական ակտը բեկանել է ընդհանրապես այլ պատճառաբանությամբ33։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում առկա չէ պաշտպան հատուկ վերանայման բողոքում նշված հիմքով և նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշում, ուստի պաշտպան հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը չի բխում հենց իր կողմից վկայակոչված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգավորումներից, որպիսի պայմաններում այն իրավաչափ և հիմնավոր չէ։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը զրկել է իր իրավունքների և ազատությունների սահմանափակման իրավաչափությունը վիճարկելու իրական հնարավորությունից՝ որպես հետևանք չապահովելով անձի իրավունքների սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռությունը։
29. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, պաշտպան հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար34: 33 Տե՛ս սույն որոշման 16-րդ կետը։ 34 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։ 34 Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի պաշտպան համապատասխան հետևության։ հատուկ վերանայման բողոքը և հանգի Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը բեկանել և
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ մեղադրյալներ հատուկ վերանայման բողոքը մերժել։ պաշտպան պաշտպան հատուկ 2. Մեղադրյալ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ Նախագահող՝ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ Դատավորներ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
