ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 7. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության, ռազմական նպատակներով օգտագործման արգելումը 1. Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:
2. Արգելվում են զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց տարածքի և պահպանության գոտու օգտագործումն ու փոփոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «բ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է3» կետով. «է3) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և հնագիտական պեղումների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գները.».
3) «ժգ» կետը «վերականգնման,» բառից հետո լրացնել «տեղափոխման, փոփոխման,» բառերով: Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում: Բացառություն են կազմում մոնումենտալ արվեստի հուշարձանները կամ ճարտարապետական փոքր ձևերը, որոնց տեղափոխումը հրամայական է և բխում է հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահից: Բոլոր դեպքերում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի պատշաճ վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ՝ լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:»: Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «զբոսաշրջիկության» բառը փոխարինել «զբոսաշրջության» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անձինք համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:»: Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով: Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «է3» կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. սեպտեմբերի 27 Երևան ՀՕ-332-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-332-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.10.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 30.09.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.09.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.09.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.10.2024 Հիմնական ակտ 10.09.2024, ՀՕ-332-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.11.1998, ՀՕ-261 11.11.1998, ՀՕ-261 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-332-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
