ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 122 — Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին 1.
Ամփոփում
Հոդված 122. Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին 1. Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար: 2. Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական միավորումն այդ
Ամբողջ Տեքստ
Հոդված 122. Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին 1. Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար:
2. Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական միավորումն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:
3. Հասարակական միավորումների մասնակիցներն այդ կազմակերպություններին որպես սեփականություն հանձնած գույքի` ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում: Նրանք պատասխանատու չեն հասարակական միավորումների պարտավորությունների, իսկ նշված կազմակերպությունները` իրենց մասնակիցների պարտավորությունների համար:
4. Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հասարակական միավորումը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
5. Հասարակական միավորումների առանձին տեսակների առանձնահատկությունները և իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով: (122-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-32-Ն, խմբ.
23.03.22 ՀՕ-61-Ն) 2. ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
