Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-32 փետրվարի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 3 | ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 2 փետրվարի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Լիլիթ Մուսեյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Լիլիթ Մուսեյանը /ներկայացուցիչներ` Արտակ Զեյնալյան, Արաքս Կիրակոսյան/ 2016 թվականի հունվարի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասը «ի հայտ գալուց հետո» բառակապակցության մասով: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1.Դիմողը գտնում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել թիվ ՎԴ/10004/05/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2015թ. որոշմամբ կիրառված և դրանում անմիջականորեն վկայակոչված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասը: Դիմողը կարծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածներին, քանի որ խոչընդոտում է անձի դատավարական իրավունքների իրացմանը, ինչպես նաև խախտում է արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները: Ըստ դիմողի` սահմանադրական դատարանի եզրակացությունները և որոշումներն օբյեկտիվորեն հանրությանը հասանելի են դառնում պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար` անձը սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալու, վերանայման դիմում ներկայացնելու համար պետք է ունենա ողջամիտ ժամկետ` սկսած այն պահից, երբ փաստացի հնարավորություն է ունեցել սահմանադրական դատարանի որոշումը ձեռք բերելու և սահմանադրական դատարանի որոշմամբ ղեկավարվելու համար:

2. Լիլիթ Մուսեյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի` «ի հայտ գալուց հետո» բառակապակցության մասով, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Անդամներ`

2 փետրվարի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 փետրվարի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել