ԵԴ/0313/07/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության արարը Ո | ՇՇ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է արը աս վարույթը: 2. 2023 թվականի հունվարի 25-ին նախաքննության մարմնի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան): Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ նախաքննու
Ամբողջ Տեքստ
| ԵԴ/0313/07/23
ՀԱՆ 2213.
ՀԱԱ շի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Ռշտունի
25 օգոստոսի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ .
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռարեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության արարը
Ո | ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է արը աս վարույթը:
2. 2023 թվականի հունվարի 25-ին նախաքննության մարմնի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցումը մերժվել է:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշումը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամըբ՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թուլ է տվել
է
դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է վարույթով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Բողոք բերած անձը գտել է, որ վիճարկվող դատական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ ն 292-րդ հոդվածների կարգավորումները անհիմն կերպով մեկնաբանվել են այնպես, որ դատարանի որոշմամբ հնարավոր է ստանալ միայն ինքնությունը պարզված անձի բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները: Մինչդեռ, կարող են լինել դեպքեր, երբ նախաքննության մարմինը բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների հիման վրա է կարողանում բացահայտել հանցանք կատարած անձին:
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պահանջում Է միջնորդության մեջ նշել այն անձի վերաբերելի տվյալները, ում բանկային գաղտնիքը նախատեսվում է ստանալ, այսինքն՝ տվյալներ, որոնց հիման վրա կարելի է անհատականացնել ն ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Ըստ բողոքաբերի՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են անհատականացվել նան ենթադրյալ անձին պատկանող այն հաշիվներն անհատականացնող տվյալներով, որոնցով կատարվել են համապատասխան բանկային գործառնությունները:
5Լ Բողոքի հեղինակը նշել է նան, որ նախաքննության մարմինն իր միջնորդության մեջ մեջբերել է տուժողի ցուցմունքները, որից պարզ է դառնում, որ այն անձը, որի սահմանադրական իրավունքները ենթակա են սահմանափակման, շահագործում է Ազատը
Անն նոննննոննննմաանաաաաաաաակաաայը
պարագայում հիշյալ ֆիզիկական անձը կարող է հանդիսանալ ենթադրյալ հանցանք կատարած անձ, ն վարույթն իրականացնող մարմնի խնդիրը հենց հիշյալ անձի ինքնության ն բանկային քաղվածքի պարզումն է, որը տվյալ իրավիճակում հնարավոր է բացառապես բանկային գաղտնիքի ստացման միջոցով: Բողոքաբերը գտել է, որ այդ համատեքստում հասկանալի չէ նան ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, ըստ որի՝ չի հիմնավորվել միջնորդությամբ ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու հնարավորությունը: Ըստ բողոքաբերի դրա հիմնավորումը հենց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի
4
5-րդ մասի պահանջն է, որը չի տալիս անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման ն դրա արդյունքում ակնկալվող արդյունքին հասնելու այլ հնարավորություն, քան դատական երաշխիքների վարույթով համապատասխան միջնորդություն Օ։-ներկայացնելը, ուստի նշված արդյունքին հասնելու այլ հնարավորություն քննիչը չուներ ն այդպիսին չէր էլ կարող հիմնավորել:
5.2. Ամփոփելով վերոգրյալը, բողոքաբերը փաստարկել է, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ պատճառաբանել է, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ նշված բանկային հաշվի օգտատիրոջ տվյալների ու փոխանցումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվության ստացմամբ հնարավոր է ձեռք բերվեն վարույթի համար նշանակություն ունեցող ապացույցներ, հետնաբար՝ հիմնավորվել է նան տվյալ քննչական գործողության կատարման անհրաժեշտությունն ու միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարել նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցումը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունվարի 25-ի՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(.) ՆՇախաքննության ընթացքում որպես փուժող հարցաքննված մարը...» յս տխ, որա
րարատ
Սրա
ղրա
աաա
աաա
լատր
5
6
Արարատը
Արատտա
Արարա
Արարատայ
ատար
ռ
Հաշվի առնելով վերոգրյալը ն նկատի ունենալով, որ բանկային հաշվեհամարի շահագործողի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում Լ հանկային գաղտնիք, որի կարող է տրամադրվել միայն դատարանի որոշման հիման վրա, իսկ նշված տեղեկությունը կարող է հնարավորություն տփալ պարզելու հանցանք կատարած անձի ինքնությունը ն բացահայտելու գործի քննության համար կարնոր տեղեկություններ, ուտի (...)
ՈՐՈՇԵՑԻ՝
1 պտտաորը քրեական վարույթով միջնորդություն հարուցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ աաա... աւ ա ա |
րարատ
աար
8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «/...) (Ուսումնասիրելով ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչություն ապարը րարատ
միջնորդությունը, պարզ է դառնում, որ վերջինիս կողմից Դավարան ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2րդ մասի 5րդ ն 9րդ կերով նախատեսված պարտադիր պահանջ հանդիսացող պայմանները, քանի որ միջնորդության եզրափակիչ մասում նշվել է հետեյալը. ապաոոը քրեական վարույթով միջնորդություն հարուցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ թույլատրել Խար
րրա
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-8:
7
ատռարոալոոըը Տվյալ պարագայում Դատարանը հարկ է համարում
արձանագրել նան, որ վերի նշված օգտատիրոջ վերաբերյալ անհատական փվյալներ չներկայացնելը զրկում է Դափարանին հիմնավոր հերնության հանգելու համապատասխան անձի իրավունքը սահմանափակելու հարցի վերաբերյալ, ինչպես նան միջնորդությունը չի պարունակում միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով արանալու ողջամիտ անհնարինությունը:
Ամփուվխելով այն որոշմամբ ներկայացված դատողություններն ու եզրահանգումները Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում (...) քննիչ աաա որն ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները, որպիսի պարագայում: քննիչի միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը ենթակա է մերժմեւն: (...)»:
9. Վերաքննի Օ։-դատարանի որոշման համաճայն՝ «(-) (նշված
միջնորդություւնից արացվում է, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել անհայր անձի բանկային գաղտնիքը սահմանափակելու համար:
Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հարակ պահանջ 1, որ միջնորդությամբ պետք է նշվի այն անձի վերաբերելի տվյալների, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել, ինչը սակայն տվյալ դեպքում միջնորդության մեջ առկա չէ ն րար բողոքաբերի, վարույթն իրականացնող մարմնին նշված տեղեկատվությունը հայտնի չէ:
ինչ վերաբերում է այ միջոցով միջնորդվող ապացուցողական
գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով արանալու ողջամիտ անհնարինությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունում որեէ փաստարկ, հիմնավորում կամ նշում առկա չէ նշվածի մասին, որպիսի պայմաններում առաջին ատյանի դապալրանն 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 18:
Յ
իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ պահպանված չեն միջնորդության համար սահմանված օրենալրական պահանջները:
Ատիռփելով վերոգրյալի՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր է, ուստի այն բեկանելու հիմքեր առկա չեն: (...»5:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եգրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությամբ չեն պահպանվել ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները:
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Քննչական գործողություւ կարող է կատարվել միայն այն դեպքու, երը բավարար հիմքեր կան ենթադրելու որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացուց:
(..)
4. Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝
(..)
5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փատրաթղթերի ն առարկաների առգրավումը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Առգրավումը վարույթի համար նշանակություն ունեցող ն արույգ հայտնի տեղում կամ անձի մուր գտնվող որոշակի առարկաներ, նյութեր, թվային տվյալներ կամ փաստաթղթեր քննիչի նախաձեռնությամբ վերցնելն է:
(-.)
4. Բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փատրաթվթերը կամ առարկաները կարող են առգրավվել միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են՝
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 63-67:
9
/) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փապրեր. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի համաձայն «. Սոյն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
1) առյն օրենսգրքի 209-րդ հոդվածի Գրդ մասով նախատեսված որեէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը (...)»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նան գաղվնի քննչական գործողության ժամկերը երկարաձգելու վարույթի հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:
2. Քենիչի միջնորդությունը պարունակում է՝
1 իրավասու դատարանի անվանումը.
2)քննիչի անունը, ազգանունը ն պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու փարին, ամիսը, օրը, ժամի ն հոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նան դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկեւրները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.
ծ) գաղփնի քննչական գործողության ժամկերի երկարաձգման
միջնորդության դեպքում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.
9) այն փատրարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը ն համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով արանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:
10
3 Միջնորդությանը կցվում է քրեական վարութ նախաձեռնելու մասին արձանագրության պավճենը, ինչպես նան միջնորդության հիմնավորվածությունը հաստփավտող անհրաժեշվ նյութերի պատճենները:
(--)
5. Սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նան համապատասխան հեռախոսահամարը, էլենրրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ:
6. Սույն օրենսգրքի 24-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետով նախատեսված գաղտնի քննչական գործողությունը կատարելու վերաբերյալ միջնորդությունը պեյք է պարունակի նան տվյալնե համապատասխան ֆինանսական
գործարքների վերաբերյալ, այն անձի անհատական տվյալները, որին վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը, ինչպես նան առկայության դեպքում համապատասխան բանկային հաշվի (ավանդի) տվյալները:
(-.)
9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն արանալուց հեվտ. անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկեվվ երկարաձգելու միջնորդությունն արանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:
(-.)
1. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 28-րդ մասերով սահմանված որնէ պայման: Վարույթի հարուցման մերժումը խոչընդո: չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
12. Վճռաբեկ դատարանը ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթով քննիչի միջնորդության բովանդակությանը ներկայացվող պայմանների վերաբերյալ նախադեպային դիրքորոշում է ձնավորել թիվ ԵԴ/3071/07/22 գործով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից օգտագործված «վերարերելի տվյալներ» եզրույթը չի
Լ
սահմանափակվում բացառապես անձի անունով, հայրանունով, ազգանունով ն ներառում է նան այնպիսի տվյալներ, որոնք անմիջականորեն կապված են անձի հետ ն կարող են օգտակար լինել ինչպես անձի ինքնությունը բացահայտելու, այնպես էլ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար: Որպես այդպիսին, օրինակ, կարող են լինել անձի բնակության, աշխատանքի վայրերի, օգտագործվող հեռախոսահամարի, էլեկտրոնային կամ ինտերնետ պրոտոկոլի (19) հասցեների, բանկային քարտի կամ հաշվեհամարների վերաբերյալ տվյալները: Այդ մասին է վկայում նան այն, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 5-րդ մասում` թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության բովանդակութան մեջ պարտադիր է համարում ներառել անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ: Այսինքն` անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն օրենսդրի կողմից դիտվել են որպես անհատականացնող տվյալ:
Հատկանշական է նան այն, որ «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է անձնական տվյալի հասկացությունը, ըստ որի՝ անձնական տվյալ է ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերոնշյալ պայմանը քննիչի կողմից պահպանված լինելու հարցի լուծումը պայմանավորված է կոնկրետ քրեական վարույթի առանձնահատկություններով: Այլ կերպ, յուրաքանչյուր դեպքում այդ հարցը լուծելիս դատարանները պետք է հաշվի առնեն քրեական վարույթի կոնկրետ հանգամանքները՝ միջնորդվող ապացուցողական գործողության տեսակը, քրեական վարույթի քննության փուլը, ինչպես նան այն տվյալները, որոնք ակնկալվում է ստանալ միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում:
լթ
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող պայմանի
պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի քննիչի միջնորդության մեջ, հայտնի լինելու դեպքում, նշված լինեն անձի ինքնությունը հաստատող տվյալները, այդ թվում` անունը, հայրանունը, ազգանունը: Այնուամենայնիվ, հնարավոր են իրավիճակներ, երբ կոնկրետ դեպքով պայմանավորված (օրինակ, երբ ենթադրյալ հանցանք կատարած անձի ինքնությունը բացահայտված չէ) քննիչն օբյեկտիվորեն զրկված է լինում անձն անհատականացնող վերը թվարկված տվյալները միջնորդությունում ներառելու հնարավորությունից ն, նշելով քրեական վարույթի քննության տվյալ փուլում պարզաբանված, անձին որոշակիորեն անհատականացնող վերաբերելի այլ տվյալներ, միջնորդվող ապացուցողական գործողության կատարման արդյունքում ակնկալում է բացահայտել անձի ինքնությունը: Այդպիսի իրավիճակներում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, դատարանները պետք է ապացուցողական գործողությունների կատարման վարույթ հարուցելու որոշում կայացնեն ն հարուցված վարուլթի շրջանակներում, ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում արդեն անդրադառնան այն հարցին, թե արդյո՞ք քննիչն օբյեկտիվորեն զրկված է եղել անձի ինքնությունը հաստատող տվյալները, այդ թվում անտնը, հայրանունը, ազգանունը, միջնորդությունում ներառելու հնարավորությունից:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում Է հետնության, որ անձին վերաբերելի տվյալներից անունը, հայրանունը, ազգանունը քննիչի միջնորդությունում նշված չլինելու հիմքով ապացուցողական գործողությունների կատարման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելն այն դեպքում, երբ քննիչի կողմից նշվել են քրեական վարույթի քննության տվյալ փուլում հայտնի դարձած վերաբերելի այլ տվյալներ, իրավաչափ չէ ու չի ապահովում վարույթի ընթացքում հանրային ն մասնավոր շահերի հավասարակշոված պաշտպանությունը:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԴ/3071/07/22 որոշումը:
3
- նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով թույլատրել Աաաա
րրա
աաաաաաաաաարաաը
- Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության հիման վրա ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտադիր պահանջ հանդիսացող այն պայմանը, որ միջնորդությունը պետք է պարունակի այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ներկայացված միջնորդությամբ չի պահպանվել նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված այն պայմանը, որ միջնորդություն, Օ` պետք է պարունակի միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը հիմնավորող փաստարկ::
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշումը:
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-112-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետնության հետ, որ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը չի պարունակում այն օգտատերի վերաբերելի տվյալները, որի սատհմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել:
Այսպես, նախաքննության մարմինը ներկայացված միջնորդության մեջ որպես անձին անհատականացնող վերաբերելի տվյալ նշել է Ս |
5 Տես աուն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
14
աաա... ուա
դատարանի գնահատմամբ, ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու հարցը լուծելու փուլում բավարար էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պայմանը պահպանված համարելու համար: Իսկ այն հարցը, թե արդյոք քննիչն օբյեկտիվորեն զրկված է եղել անձն անհատականացնող այլ վերարերելի տվյալները միջնորդությունում ներառելու հնարավորությունից,, կարող էր քննարկման առարկա դառնալ ներկայացված միջնորդության հիմնավորվածության՝ ըստ էության քննության շրջանակներում: Մինչդեռ, ստորադաս դատարանները նման իրավիճակում ապացուցողական գործողությունների կատարման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել են քննիչի կողմից քննարկվող պայմանը պահպանած չլինելու հանգամանքը, որպիսի մոտեցումը իրավաչափ չէ ու չի բխում առկա իրավակարգավորումների էությունից:
15. Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն հետնությանը, որ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը քննիչի միջնորդությամբ չի հիմնավորվել, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի իմպերատիվ պահանջն է, որ վարույթի ընթացքում բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հավաքվել միայս դատարանի որոշման հիման վրա: Հետնաբար, ստորադաս դատարանների վերոնշյալ հետնությունը չի բխում քրեադատավարական օրենքից:
Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու հարցը լուծելու փուլի շրջանակներում քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված պայմանը պահպանված չլինելու մասին ստորադաս դատարանների հետնությունը նույնպես հիմնավոր չէ:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնությոնն առ այն, որ քննիչի կողմից ներկայացված
5
միջնորդությամբ չեն պահպանվել ապացուցողական գործողություն կատարելու վարույթ հարուցելու պայմանները, հիմնավոր չէ:
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա, հետնաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն վարույթը Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության փոխանցելու համարձ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 171-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 25-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 17-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
ՑՏե՛ս, ումոնչ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Սվաթ Ամինիի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:
16
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԼԼԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/0313/07/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
