Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 290 — Հարկային մարմնում հաշվառման ձևակերպումը և կասեցումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 290AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 290 — Հարկային մարմնում հաշվառման ձևակերպումը և կասեցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 290. Հարկային մարմնում հաշվառման ձևակերպումը և կասեցումը 1. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-6-րդ մասերում նշված հարկ վճարողների ներկայացրած` հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. 1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով կամ չեն համապատասխանում Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին. 2) ներկայացված տեղեկություններում առկա ե

Ամբողջ Տեքստ

Հոդված 290. Հարկային մարմնում հաշվառման ձևակերպումը և կասեցումը 1. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-6-րդ մասերում նշված հարկ վճարողների ներկայացրած` հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում. 1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով կամ չեն համապատասխանում Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ցանկին. 2) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ ներառված են հարկ վճարողի վերաբերյալ սխալ տվյալներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի ներկայացրած դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղեկացվում է դիմումը ստանալուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը` նշելով կասեցման հիմքը: Դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերացումից հետո հարկային մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում հաշվառում է հարկ վճարողին:

3. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղեկացնելուց հետո սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև դիմումի կասեցման հիմքերի վերացումը:

4. Կասեցման հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկությունները գրանցվում են միասնական գրանցամատյանում և փաստաթղթերի ստացումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը:

5. Հաշվառման կանգնելու մասին դիմումի և հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևերը սահմանում է հարկային մարմինը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել