ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 396 — Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը 1. Միջազգային պաշտպանությունից օգտվո
Ամփոփում
Հոդված 396.Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը 1. Միջազգային պաշտպանությունից օգտվող օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային կազմակերպության աշխատակցի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաեւ միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց ծառայողական կամ բնակելի շենքերի կամ տրանսպորտային միջոցների վրա հարձակվելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 396.Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելը
1. Միջազգային պաշտպանությունից օգտվող օտարերկրյա պետության ներկայացուցչի կամ միջազգային կազմակերպության աշխատակցի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների, ինչպես նաեւ միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց ծառայողական կամ բնակելի շենքերի կամ տրանսպորտային միջոցների վրա հարձակվելը, եթե այդ գործողությունները կատարվել են պատերազմի պրովոկացիայի կամ միջազգային հարաբերությունները բարդացնելու նպատակներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնաս են պատճառել կամ զուգորդվել են գույք կամ կարեւոր փաստաթղթեր ոչնչացնելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից տասներկու տարի ժամկետով: (396-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
