ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 103 — Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման
Ամփոփում
Հոդված 103. Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարզում է դրանց համապատասխանությունը ելակետային տվյալներին, տեխնիկական պայմաններին, նախագծման, հաշվարկների և շինարարության նկատմամբ սահմանված պահանջներին: ՀՏԿ-ների շինարարական և վերակառուցման նախագծային փա
Ամբողջ Տեքստ
Հոդված 103. Ջրաէկոհամակարգերի վրա ազդող շինարարական և այլ օբյեկտների նկատմամբ ներկայացվող պահանջները Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը պարզում է դրանց համապատասխանությունը ելակետային տվյալներին, տեխնիկական պայմաններին, նախագծման, հաշվարկների և շինարարության նկատմամբ սահմանված պահանջներին: ՀՏԿ-ների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել միայն դրանց հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքների առկայության դեպքում կամ այդպիսի հետազոտությունների ավելորդության հիմնավորումով: Ջրային համակարգերի կամ ջրային ռեսուրսների վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Շինարարական և այլ օբյեկտի նախագծման, շինարարության, վերակառուցման, օգտագործման հանձնման և օգտագործման ընթացքում պետք է հաշվի առնվի դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես անմիջական տեղադրման գոտում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ: Ջրային ռեսուրսի վիճակի վրա ազդող նոր տեխնոլոգիաների ներդրման դեպքում պետք է հաշվի առնվի դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ինչպես տեղադրման վայրում, այնպես էլ ջրհավաք ավազանի վրա ամբողջությամբ: Արգելվում է բնակավայրերում աղբավայրերը շահագործման հանձնելն առանց ֆիլտրող կուտակիչների: Արգելվում է ջրային համակարգի օգտագործման հանձնելը և օգտագործումը, որը ապահովված չէ՝ 1) ջրերի աղբոտումը և աղտոտումը կամ դրանց վնասակար ազդեցությունը կանխող սարքերով. 2) վերցվող, այդ թվում՝ էկոլոգիական թողքի կետի մուտքի և թափվող ջրերի հաշվառման միջոցներով. 3) անհրաժեշտ ձկնապաշտպան հարմարանքներով. 4) ջրային ռեսուրսները և ջրհավաք ավազաններն աղտոտումից պահպանող կառուցվածքներով. 5) գյուղացիական անասնապահական գործունեության ոլորտի համար նախատեսված սանիտարական գոտիներով: (103-րդ հոդվածը փոփ. 02.03.18 ՀՕ-126-Ն, լրաց.
07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
