Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 31 — Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 31AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 31 — Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 31. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը (վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-488-Ն ) 1. Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը: 2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը: 3. Փրկարար ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնի

Ամբողջ Տեքստ

Հոդված 31. Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակելը (վերնագիրը խմբ.

16.12.22 ՀՕ-488-Ն ) 1. Փրկարար ծառայության տնօրենին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը:

2. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3. Փրկարար ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

4. Փրկարար ծառայության ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը: 4.1. Լիազոր մարմնում փրկարար ծառայության պաշտոններում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության ավագ և միջին խմբի պաշտոններում պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից (ծառայությունից) ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

5. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը և առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: (31-րդ հոդվածը լրաց. 18.03.09 ՀՕ-60-Ն, փոփ., լրաց.

08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ.

07.04.16 ՀՕ-44-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն, 21.01.20 ՀՕ-19-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, լրաց.

24.10.24 ՀՕ-401-Ն, 17.12.25 ՀՕ-493-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ) ( 17.12.25 ՀՕ-493-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել