Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5419 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 54 | «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-Ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-Ի, ԱՐՏՅՈՄ ՄԱԿԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

DF5G7CzJqc

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 սեպտեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի դիմումը (ներկայացուցիչ` Ա. Գրիգորյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի օգոստոսի 9-ին։ 2022 թվականի օգոստոսի 15-ի գրությամբ դիմողները տեղեկացվել են, որ դիմումում չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը, մասնավորապես առկա չէ «ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը»: 2022 թվականի օգոստոսի 23-ի գրությամբ դիմողներին տեղեկացվել է, որ 2022 թվականի օգոստոսի 19-ին վերստին ներկայացված դիմումում կրկին չի պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը, և վերադարձվում են 2022 թվականի օգոստոսի 9-ին և օգոստոսի 19-ին ներկայացված դիմումները: Դիմողները միաժամանակ տեղեկացվել են, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն դիմումը վերադարձնելը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Սահմանադրական դատարան: 2022 թվականի օգոստոսի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի անհատական դիմումը վերադարձնելու դեմ բողոքը: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2022 թվականի օգոստոսի 31-ի ՍԴԴԿՈ-45 որոշմամբ դիմողների բողոքը բավարարվել է։ Դիմողները խնդրել են.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-51-Ն օրենքը, ներառյալ դրա 3-րդ հոդվածի 2-րդ մասի բ) կետը, 17.1-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

2. Դիմողները գտնում են, որ «Սնանկության մասին» օրենքը, ներառյալ վերջինիս վիճարկվող դրույթները, հակասում են Սահմանադրության մի շարք հոդվածներին: Դիմողները նշում են․ «(...) www.arlis.am Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-51-Ն օրենքն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ Ազգային ժողով) www.parliament.am պաշտոնական կայքում զետեղված տվյալներով հաստատված է, որ Ազգային ժողովի երրորդ գումարման ժամանակ 2006 թվականի դեկտեմբերի 25-ին նստաշրջան տեղի չի ունեցել և, համապատասխանաբար, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունում Ազգային ժողովի օրակարգում չի եղել: Նման օրենք այդ ժամանակ գործողության մեջ եղած Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով չի ընդունվել (...): Այսինքն, վիճարկվող օրենքը դրանում մինչ օրս կատարված բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ, բառիս բուն իմաստով օրենք չի հանդիսանում»: Ըստ դիմողների տվյալ դեպքում, վիճարկվող օրենքի կիրառման արդյունքում ընկերությանը սնանկ ճանաչելու հետևանքով, ի թիվս այլնի, ոտնահարվել են դիմողների հետևյալ սահմանադրական իրավունքները.

1) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, քանի որ դիմողների քաղաքացիական իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործը քննվել և դրա վերաբերյալ վճիռ է կայացվել առանց օրենքով սահմանված հիմքերի և ընթացակարգի,

2) Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3 և 4-րդ մասերով երաշխավորված` սեփականության իրավունքը, քանի որ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին վճռով, միաժամանակ, առանց օրենքով սահմանված հիմքերի և կարգի միջամտություն է իրականացվել գրավատուներին պատկանող գրավադրված գույքերի նկատմամբ:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Թվարկված հիմքերից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված դրույթների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և, համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: «Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (ՍԴԱՈ-21, 17.03.2009թ.): Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերի և «www.dataLex.am» կայքում առկա տեղեկությունների ուսումնասիրությունից հետևում է, որ թիվ ԵԴ/0392/04/18 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2022 թվականի հուլիսի 14-ին կայացվել է Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշում: Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտն առկա չէ, դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԱՐՏՅՈՄ ԵՎ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ-ի, «ՍՊԻՏԱԿԻ ՀԱՑԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի, «ՏԻԳՐԱՆ Վ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Վ. Գրիգորյան

19 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-54

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-54
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել