Քաղաքացիական իրավունք — 1082
Ամփոփում
քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության, երրորդ անձ Գևորգ Բալասանյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության (այսուհետ դատախազություն) ընդդեմ Գևորգ Բալասանյանի, Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի, Հրայր Բալասանյանի` բնակարանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ
քաղաքացիական գործ թիվ 08-1551
Նախագահող դատավոր Ա.Խառատյան
Դատավորներ
Վ.Ավանեսյան
Կ.Չիլինգարյան
Քաղաքացիական գործ թիվ 3-486(ՎԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի ընդդեմ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության, երրորդ անձ Գևորգ Բալասանյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության (այսուհետ դատախազություն) ընդդեմ Գևորգ Բալասանյանի, Գայանե Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի, Հրայր Բալասանյանի` բնակարանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հացվորները պահանջել են հանել գույքն արգելանքից: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան դատախազությունը պահանջել է բնակարանի բաժինն առանձնացնել և բռնագանձում տարածել:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 30.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 12.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Գայանե Հովհաննիսյանը և Դավիթ Բալասանյանը:
2
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերը վերաբերում են իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածին և դրա բաց թողնման հետևանքներին: Մինչդեռ, տվյալ դեպքում վեճը վերաբերել է դատական ակտի կատարմանը, որի դեպքում հայցային վաղեմություն չի կարող կիրառվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: 2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով որևէ գումար ենթակա չէ բռնագանձման Գևորգ Բալասանյանից, ինչը նշանակում է, որ որևէ գումարի բռնագանձում չպետք է իրականացվի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1. Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.06.1999 թվականի դատավճռով Գևորգ Բալասանյանը դատապարտվել է ազատազրկման: Նույն դատավճռով որոշվել է Գևորգ Բալասանյանի տնտեսությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 5.250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես անհիմն շահառությամբ ստացված գումար:
2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Աջափնյակ և Դավթաշեն համայնքների բաժանմունքի հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.06.1999 թվականի դատավճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` Գևորգ Բալասանյանի տնտեսությունում գույք չհայտնաբերվելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, նույն որոշմամբ նշվել է, որ արգելանք է դրվել համասեփականությամբ Գևորգ Բալասանյանին պատկանող բնակելի տան վրա: Որոշմանը պահանջատերը տեղեկացված է եղել:
3. Ընդհանուր գույքից Գևորգ Բալասանյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ ներկայացվել է 21.03.2007թվականին: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Համաձայն նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
3
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն հարկադիր կատարողի 11.12.2003 թվականի որոշմամբ պահանջատերը տեղեկացվել է իր իրավունքների չվերականգնման և դրանց վերականգնման նոր հնարավորության մասին, որ պահից և սկսվել է ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Փաստորեն, 11.12.2003 թվականից պահանջատերը հնարավորություն է ունեցել ձեռնամուխ լինել իրականացնելու իր խախտված իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ, հայցով դատարան է դիմել միայն 21.03.2007 թվականին` հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո: Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 335-րդ և 337-րդ հոդվածները սխալ կիրառելու մասին բողոքում նշված պատճառաբանությունները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2008 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 սեպտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
