Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 534 — Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները ոչնչացնելը կամ վնասելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 534AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 534 — Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները ոչնչացնելը կամ վնասելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 534. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները ոչնչացնելը կամ վնասելը 1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով

Ամբողջ Տեքստ

Հոդված 534. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաները ոչնչացնելը կամ վնասելը 1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, ռադիոակտիվ նյութը, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ նյութը, սարքը կամ առարկան ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել