Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-2436 հուլիսի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 6 հուլիսի 1998 թ. «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից` ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների 20 տարի բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար 10 տարի գ) չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար 3 տարի դ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար 1 տարի ե) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար 5 տարի: Աղետի գոտում գտնվող` սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հոդված 2. Օրենքի 57 հոդվածի 1-ին կետի աղյուսակից հանել «տոկոսներ» բառը և աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով` «տոկոսներ 0»: Հոդված 3. Օրենքի 69 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով` «Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին»: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 28 հուլիսի 1998 թ. ՀՕ-243 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-243 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.08.1998-31.12.2023) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.08.10/18(51) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.07.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.07.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.08.1998 Ուժը կորցրել է 31.12.2023 Հիմնական ակտ 06.07.1998, ՀՕ-243 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.09.1997, ՀՕ-155 30.09.1997, ՀՕ-155 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-243
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել